Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն այսօր նշում է 30-ամյակը։ Այդ առիթով դերասանուհին բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել իսկ ընտանիքի անդամները նրա համար անակնկալ են պատրաստել, որը հուզել է դերասանուհուն։
View this post on Instagram
Անահիտը տեսանյութ է հրապարակել Instagram-յան էջում, որը կարճ ու անկեղծ է մակագրել. «Չմոնտաժված իրականություն… ստացված անակնկալ»։ Ծննդյան տոնի առիթով դերասանուհուն հուզիչ գրառմամբ շնորհավորել են ամուսինը, ինչպես նաեւ դուստրը՝ Լաուրան։
«Այն օրը, երբ մենք հանդիպեցինք, իմ կյանքն առհավետ փոխվեց։ Եթե ես գրեմ բոլոր հրաշալի բաները, որոնք դու ինձ համար արել ես, ես հազարավոր գրքեր կունենամ։ Դու ավելին ես, քան մայրը։ Դու ինձ մոտիվացնողն ես, մխիթարողն ու լավագույն ընկերը»,- գրել է նա ու եզրափակել. «Ես սիրում եմ քեզ, մամ ջան, ավելին, քան դու կարող ես պատկերացնել»։
«Արդեն 9-րդ ծնունդդ ենք միասին նշում...Մինչդեռ թվում է, թե երեկ էր, երբ 21-ամյա մի աղջնակ առանց վախվխելու, առանց երկար մտածելու այնպիսի բեռ վերցրեց իր ուսերին, որ շատ ավելի հասուն մարդիկ չէին անգամ մոտենա...

Ու կարողացար ապացուցել, որ կարող ես.. կարող ես ՄԱՅՐ լինել՝ կյանք տված չլինելով,Կարող ես ՄԱՅՐ լինել, որ միայն տարիքդ երբեմն մարդկանց հուշի, որ Դու չես կյանք տվել.. կարող ես ՄԱՅՐ լինել, ում հետ ավելի շատ մտերիմ են մեր դստրերը, քան իմ .. ԿԻՆ ԼԻՆԵԼ, որ ապրում է իր ամուսնով և Ընտանիքով։ ԸՆԿԵՐ ԼԻՆԵԼ, ով իմ լավագույն ընկերն է.. և իմ ընկերների լավագույն ընկերը.. ՀԱՐԱԶԱՏ ԼԻՆԵԼ ինձ ու իմ հարազատներին..
Այսօր արդեն ինքդ ես հասուն տարիք մտնում.. բայց նույն բարի, անմիջական բնավորությամբ, ընտանիքիդ եւ հարազատներիդ նվիրված. ամեն ցավով տառապող ու ամեն ուրախությամբ հրճվող... Արդեն ոչ թե աղջնակի, այլ հասուն կնոջ գեղեցկությամբ լցված... Շնորհավոր Ծնունդդ, իմ ՍԵՐ, իմ ԿՅԱՆՔ.. իմ ԿԻՆ.. իմ ԸՆԿԵՐ.. իմ ՀԱՐԱԶԱՏ..իմ ԱՄԵՆ ԻՆՉ...»,- գրել է դերասանուհու ամուսինը՝ Արտակ Սարգսյանը։
Գլխավոր լուսանկարը՝ @sargsyan__photography
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 1 հոկտեմբերի
Մոնիկա Բելուչին բացահայտում է իր սլացիկ կազմվածքի գաղտնիքները՝ մակարոնեղեն, գինի և նվազագույն ֆիզիկական վարժություններ22:28, 1 հոկտեմբերի
90-ամյա տղամարդը իր անթերի ոճի շնորհիվ դարձել է սոցիալական ցանցերի աստղ21:38, 1 հոկտեմբերի
Վան Գոգը՝ 180 միլիոն դոլարով, իսկ Սեզանը՝ 120 միլիոնով. Sotheby's-ը աճուրդի է հանում լեգենդար հավաքածուն20:24, 1 հոկտեմբերի
Դուբայը դառնում է նիշային օծանելիքի մայրաքաղաք. մեկնարկում է Notes Dubai-ը19:21, 1 հոկտեմբերի
Փափուկ «տնօրենների խորհուրդ». Anthropic-ի համահիմնադիրը աշխատանքային կոնֆլիկտները լուծել է խաղալիքների միջոցով19:04, 1 հոկտեմբերի
Yerevan Fashion Week. ինչպես է մայրաքաղաքում անցնելու աշնան գլխավոր նորաձևային իրադարձությունը17:31, 1 հոկտեմբերի
«Իսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում». համերգ, որը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական, այլև մշակութային իրադարձություն16:25, 1 հոկտեմբերի
Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին16:14, 1 հոկտեմբերի
Վիրուսային «ամուսնու անկետան» փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում. 36-ամյա ամերիկուհին ստացել է 241 դիմում փեսացուներից15:31, 1 հոկտեմբերի
Նա ընդամենը 10 տարեկան է, բայց իր ավտոտնակում արդեն Ferrari ունի. տղային նվիրել են 1.6 մլն դոլարանոց սուպերմեքենա15:15, 1 հոկտեմբերի
Ջոն Գալիանոն վերաիմաստավորել է Zara-ն՝ ծանոթ հագուստը վերածելով նորաձև ֆանտազիաների14:44, 1 հոկտեմբերի
«Wednesday»–ի երրորդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են, բայց երկրպագուները դեռ երկար կսպասեն պրեմիերային