Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Ինձ հաճախ ասում են, որ հայի աչքեր ունեմ». հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանի հմայքի ու ինքնավստահության գաղտնիքները

14:05, 7 մայիսի

Ադամանդի պես փայլուն աղջիկ՝ այսպես են «Եվրատեսիլ»-ի երկրպագուներն անվանում «Դեպի Եվրատեսիլ» շոուի հաղթող Աթենա Մանուկյանին, որը շատերին գրավում է ոչ միայն իր երաժշտական գործունեությամբ, այլեւ գեղեցիկ արտաքինով ու հատկապես՝ անկեղծ ժպիտով: Ինչպե՞ս է հաջողվում երգչուհուն անդադար աշխատանքին զուգահեռ պահպանել գրավիչ կառուցվածքն ու միշտ լինել ներկայանալի: «Գեղեցկության գաղտնիքներ» խորագրի շրջանակում NEWS.am STYLE-ն այս անգամ զրուցել է հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանի հետ:

Երգչուհին կարծում է՝ գեղեցկությունը գալիս է տվյալ մարդու ներսից, այնուամենայնիվ, հավելում է.

«Իմ ծնողները երկուսն էլ շատ գեղեցիկ են, եւ ինձ շատերն ասում են, որ երկուսին էլ նմանություն ունեմ»:

Աթենան ուրախությամբ է նշում, որ իր արտաքինի մեջ մեծ դեր ունեն նաեւ արմատները.

«Կարծում եմ՝ ես ժառանգել եմ թե´ հայկական, թե´ հունական արտաքին գծեր, ինչն ինձ, իսկապես, շատ է ուրախացնում: Ինձ հաճախ ասում են, որ հայի աչքեր ունեմ, ու ես համաձայն եմ դրա հետ»:

Հնարավոր է՝ կարծեք գեղեցկուհին երկար ժամեր է անցկացնում մարզասրահում, բայց նա հերքում է այս վարկածները.

«Անկեղծ ասած՝ մարզասրահ հաճախելը չի մտնում իմ սիրելի զբաղմունքների մեջ, բայց ես շատ եմ սիրում պարել: Այնպես որ՝ փորձում եմ համատեղել սպորտն ու պարը, իսկ ինչ վերաբերում է հատուկ դիետաներին՝ դա իմը չէ, ես սիրում եմ ուտել: Պարզապես, պետք է չափավոր սնվել, ահա եւ ողջ գաղտնիքը»:

Երգչուհին նաեւ նշում է, որ միշտ բաց է այն փոփոխությունների առաջ, որոնք կարող են բարձրացնել իր տրամադրությունն ու ինքնագնահատականը.

«Եթե ինձ ինչ-որ բան դուր չի գալիս (խսքը հագուստի, սանրվածքի եւ նման բաների մասին է), ես առանց երկմտելու դիմում եմ փոփոխության: Բայց ես կարծում եմ՝ մենք բոլորս պետք է ինքնավստահ լինենք, քանի որ բոլորս էլ գեղեցիկ ենք եւ յուրաքաչյուրիս վրա էլ կան «ադամանդներ»: Ես՝ ինքս, ինքնավստահ եմ, բայց շատ հաճախ կարողանում եմ նաեւ ծիծաղել ինձ վրա, քանի որ երբեմն լինում են պահեր, երբ ալարում եմ ճիշտ համադրել հագուստս, սանրվածքս կամ դիմահարդարումս, ու շատ տարօրինակ տեսք եմ ունենում: Բայց դա վատ չէ, քանի որ ազատ ինքնաարտահայտվելը եւս կարեւոր է: Անպայման փորձեք այդպես անել, եթե դեռ չեք արել (ծիծաղում է)»:

Այնուամենայնիվ, Աթենան խոստովանում է, որ պլաստիկ միջամտությունների դիմելու մասին չի մտածում.

«Չեմ կարծում՝ երբեւէ նմանօրինակ փոփոխություն կանեմ արտաքինումս, քանի որ շատ եմ վախենում պլաստիկ վիրահատություններից: Ամեն դեպքում, կարծում եմ՝ եթե ինչ որ բարդույթներ ես ունենում արտաքինիդ հետ կապված եւ ուզում ես փոխել ինչ-որ բան, ուրեմն արա այդպես: Ես՝ ինքս, պարզապես, չեմ սիրում, երբ ամեն ինչ շատ է արվում: Պետք է նաեւ պահել ներդաշնակությունը»,-ասում է երգչուհին, որն առօրյայում պատրաստ է դուրս գալ անգամ առանց դիմահարդարման.

«Հաճախ հենց այդպես էլ անում եմ, եթե անգամ դիմահարդարվում եմ, ապա՝ շատ թույլ ու բնական: Քանի որ աշխատանքի բերումով հաճախ եմ դիմահարդարվում, առօրյայում նախընտրում եմ լինել հնարավորինս բնական»:

Երգչուհին կարծում է՝ բոլոր կանայք էլ գեղեցիկ են իրենց անհատականության շնորհիվ:

«Անհատականությունը շատ կարեւոր հատկանիշ է: Կարեւոր է, որ կինը լինի ինքնավստահ: Նրա մտածելակերպն ու խոսալաձեւը եւս շատ կարեւոր են: Կինը պետք է լինի նրբաճաշակ, բայց նաեւ՝ զավեշտալի եւ չվախենա, ժամանակ առ ժամանակ, դուրս գալ իր հարմարավետության գոտուց: Միաձուլեք այս հատկանիշները, եղեք խենթ՝ այնպիսին, ինչպիսին կաք»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Աթենա Մանուկյանի ֆեյսբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել