«Ձայնը» նախագծի հայկական տարբերակի հաղթող Մաշա Մնջոյանը սովորում է Ավստրալիայում եւ պատրաստվում է այնտեղ մասնակցել համանման վոկալային մրցույթին։ Ավստրալական «Ձայնի» իններորդ եթերաշրջանը կսկսվի մայիսի 24-ին, եւ NEWS.am STYLE-ը հաճույքով կհետեւի Մաշայի հաջողություններին, որը 2013թ.-ին իր տաղանդով գրավել է հայ ունկնդիրներին։
The Sidney Morning Herald-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ Ավստրալիայում առաջին անգամ եղել է 2014թ.-ին։ «Ես այստեղ սիրել եմ ամեն ինչ՝ քաղաքներ, իմ համայնքը, ավստրալացիներին»,- նշում է նա։ Հետո նա բազմաթիվ անգամներ Ավստրալիա է մեկնել համերգներով եւ մի օր որոշել, որ պետք է վերադառնա այնտեղ։
Մաշա Մնջոյանը պատմել է, թե ինչպես է սկսել երգել, այն մասին, թե ինչն է իրեն ոգեշնչում եւ ի վերջո, ինչ է նշանակում 17 տարեկանում դառնալ հայկական «Ձայնը» նախագծի հաղթող։ «Ես սարսափելի անհանգստանում էի. անհանգստանում էի՝ արդյոք ժյուրիին դուր կգա իմ ձայնը, արտաքին տեսքը, իմ անգլերենը… Կարճ ասած՝ ես անհանգստանում էի ամեն ինչի առիթով։ Իսկ հետո որոշեցի բեմ դուրս գալ եւ հաճույք ստանալ ամենից, ինչ անում եմ…»,- ասում է Մաշան։
Թղթակցի հարցին, թե ինչ կցանկանար Մաշա Մնջոյանն ավստրալացիներին պատմել իր երկրի մասին, նա պատասխանել է. «Իմ երկիրն աշխարհի ամենահներից մեկն է։ Եվ դա հիասքանչ զգացողություն է։ Գիտեք՝ ինչն է հետաքրքիր։ Բոլորը հստակորեն նվազագույնը մի հայուհու ճանաչում են՝ Քիմ Քարդաշյանին, եւ այստեղ իմ աշխատանքը հեշտանում է. մարդիկ արդեն իսկ գիտեն Հայաստանի մասին, եւ ինձ համար ավելի հեշտ է պատմել երկրի մասին, երգել մեր երգերը, որոնցում մեր պատմությունն է՝ ամբողջ տխրությունն ու ողբերգությունը…»,- նշում է Մաշան:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը