Երկու շաբաթ առաջ Նադեժդա Բաբկինան բառացիորեն համոզել է բժիշկներին նրան դուրս գրել, որպեսզի հարազատ պատերի ներքո շարունակի բուժումը: Զարմանալի չէ, հաշվի առնելով, թե ինչեր է ստիպված եղել երգչուհին վերապրել կլինիկայում․ արհեստական կոմա, վերակենդանացման բաժանմունք, գրեթե մեկ ամիս նա գամված է եղել մահճակալին։
«Այժմ Նադեժդա Գեորգիեւնայի հետ ամեն ինչ լավ է», - «StarHit»-ին ասել է նրա օգնական Ալեքսանդր Վելորը: - Այցելում է ֆիզիոթերապեւտիկ կլինիկա, ներարկումներ է անում: Փորձում է ավելի շատ հանգստանալ, բայց արդեն փորձեր է անում. բժիշկները չեն արգելել»։

Ի տարբերություն «ծանր» հիվանդ Բաբկինայի, նրա գործընկեր Ալեքսանդր Վասիլեւին այն բավականին հեշտ է տրվել. նորաձեւության պատմաբանը հիվանդությունը հայտնաբերել է վաղ փուլում եւ բժիշկները 10 օրում նրան ոտքի են կանգնեցրել։
«Արդեն վաղը մենք Նադեժդա Գեորգիեւնայի հետ վերադառնում ենք «Модный приговор» հաղորդման մեր աշխատանքներին, - «StarHit»-ի հետ կիսվել է Վասիլեւը։ - Մայիսի 16-ին եւ 18-ին տեղի կունենան նկարահանումներ: Ես բացարձակապես առողջ եմ, թոքերս մաքուր են, բայց օրը մեկ անգամ տեղի է ունենում ակամա հազ։ Ջերմությունս 36.6 է, առույգ վիճակում եմ։ Ստուդիայում կձեռնարկվեն անվտանգության բոլոր միջոցառումները»։
Բացի դիմակներից ու ձեռնոցներից, հաղորդման խմբագիրները խնդրել են առավելագույնս կրճատել ստուդիայում ներկա մարդկանց թիվը: Օրինակ՝ հաղորդավարներին խորհուրդ են տվել հրաժարվել ադմինիստրատորների, վարորդների եւ այլ անձնակազմի օգնությունից։

Վասիլեւը երախտագիտությամբ է հիշում Կոմունարկայի հիվանդանոցի պատերի ներքո անցկացրած ժամանակը: Բժիշկների ուշադրությունը, համեստ, բայց հինգ անգամյա սնունդը, ճիշտ ընտրված բուժումը եւ 10 կաթիլայինները, որոնք օգնել են նրան վերականգնվել: «Հակամարմինների թեստ ես դեռ չեմ արել, բայց պլանավորում եմ ապագայում», — շարունակում է Ալեքսանդր Ալեքսանդրովիչը:
Նորաձեւության պատմաբանը այժմ խորհուրդ չի տալիս նրանց, ովքեր բավարար են զգում եւ կարող են բուժվել տանը, գնալ կլինիկա հետազոտության: Նրա խոսքով՝ հիվանդների հոսքը թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի մեկ սարքի վրա այնքան մեծ է, որ դրանք չեն հասցնում ախտահանել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:17, 11 սեպտեմբերի
Բեռնար Արնոն դուրս է մնացել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցանկից. LVMH-ի գործադիր տնօրենի կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով19:26, 11 սեպտեմբերի
Ռալֆ Լորենը կենտրոնանում է սեքսուալության և շքեղության վրա. ինչպիսի՞ն կլինի կանանց զգեստապահարանը 2027 թվականի գարնանը16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել15:39, 11 սեպտեմբերի
Սունդուկյանի թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը․ նոր բեմադրություններ, կրթական ծրագրեր ու նոր համագործակցություններ15:22, 11 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը սպառնացել է լքել Instagram-ը բացասական մեկնաբանությունների պատճառով14:39, 11 սեպտեմբերի
220 դոլարանոց ամանորյա օրացույց՝ 400 դոլարանոց կոսմետիկ պարագաներով. Charlotte Tilbury-ն կրկին խենթացնում է երկրպագուներին14:16, 11 սեպտեմբերի
86-ամյա Ռալֆ Լորենը վախեցրել է երկրպագուներին իր հիվանդ տեսքով Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում13:13, 11 սեպտեմբերի
«Գնդապետ օղի» և կինը՝ փոխնախարարի փոխարեն. Պենտագոնում դժգոհություն է հասունանում Փիթ Հեգսեթի դեմ12:45, 11 սեպտեմբերի
Մելանյա Թրամփը պաշտպանել է ամուսնու օգնականին՝ նախագահի հետ նրա «հատուկ կապի» մասին լուրերի ֆոնին12:20, 11 սեպտեմբերի
Արքայադուստր Դիանայի լեգենդար «վրեժխնդրության զգեստը» կհանվի աճուրդի. կանխատեսվում է, որ այն կվաճառվի մինչև 300,000 դոլարով11:35, 11 սեպտեմբերի
Բրուքս Նադերը մերկացել է հոր առաջ ընտանեկան արձակուրդի ժամանակ. «Նա նույնիսկ չի նկատել»