Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Կորոնավիրուսը հաղթահարած Բաբկինան ու Վասիլեւը վերադառնում են «Модный приговор» հաղորդման նկարահանումներին

12:02, 16 մայիսի

Երկու շաբաթ առաջ Նադեժդա Բաբկինան բառացիորեն համոզել է բժիշկներին նրան դուրս գրել, որպեսզի հարազատ պատերի ներքո շարունակի բուժումը: Զարմանալի չէ, հաշվի առնելով, թե ինչեր է ստիպված եղել երգչուհին վերապրել կլինիկայում․ արհեստական կոմա, վերակենդանացման բաժանմունք, գրեթե մեկ ամիս նա գամված է եղել մահճակալին։

«Այժմ Նադեժդա Գեորգիեւնայի հետ ամեն ինչ լավ է», - «StarHit»-ին ասել է նրա օգնական Ալեքսանդր Վելորը: - Այցելում է ֆիզիոթերապեւտիկ կլինիկա, ներարկումներ է անում: Փորձում է ավելի շատ հանգստանալ, բայց արդեն փորձեր է անում. բժիշկները չեն արգելել»։

Ի տարբերություն «ծանր» հիվանդ Բաբկինայի, նրա գործընկեր Ալեքսանդր Վասիլեւին այն բավականին հեշտ է տրվել. նորաձեւության պատմաբանը հիվանդությունը հայտնաբերել է վաղ փուլում եւ բժիշկները 10 օրում նրան ոտքի են կանգնեցրել։

«Արդեն վաղը մենք Նադեժդա Գեորգիեւնայի հետ վերադառնում ենք «Модный приговор» հաղորդման մեր աշխատանքներին, -  «StarHit»-ի հետ կիսվել է Վասիլեւը։ - Մայիսի 16-ին եւ 18-ին տեղի կունենան նկարահանումներ: Ես բացարձակապես առողջ եմ, թոքերս մաքուր են, բայց օրը մեկ անգամ տեղի է ունենում ակամա հազ։ Ջերմությունս 36.6 է, առույգ վիճակում եմ։ Ստուդիայում կձեռնարկվեն անվտանգության բոլոր միջոցառումները»։

Բացի դիմակներից ու ձեռնոցներից, հաղորդման խմբագիրները խնդրել են առավելագույնս կրճատել ստուդիայում ներկա մարդկանց թիվը: Օրինակ՝ հաղորդավարներին խորհուրդ են տվել հրաժարվել ադմինիստրատորների, վարորդների եւ այլ անձնակազմի օգնությունից։

Վասիլեւը երախտագիտությամբ է հիշում Կոմունարկայի հիվանդանոցի պատերի ներքո անցկացրած ժամանակը: Բժիշկների ուշադրությունը, համեստ, բայց հինգ անգամյա սնունդը, ճիշտ ընտրված բուժումը եւ 10 կաթիլայինները, որոնք օգնել են նրան վերականգնվել: «Հակամարմինների թեստ ես դեռ չեմ արել, բայց պլանավորում եմ ապագայում», — շարունակում է Ալեքսանդր Ալեքսանդրովիչը:

Նորաձեւության պատմաբանը այժմ խորհուրդ չի տալիս նրանց, ովքեր բավարար են զգում եւ կարող են բուժվել տանը, գնալ կլինիկա հետազոտության: Նրա խոսքով՝ հիվանդների հոսքը թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի մեկ սարքի վրա այնքան մեծ է, որ դրանք չեն հասցնում ախտահանել:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել