Սերբական ծագումով աշխարհահռչակ ժամանակակից նկարչուհի Մարինա Աբրամովիչը հրապարակել է իր տաս սիրված ֆիլմերից կազմված ցուցակը:
Ինչպես գրում է IndieWire-ը, 65-ամյա հոլիվուդյան փոփ-նկարչուհու ամենասիրելի ժապավենն է հանդիսանում Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»:
Սեփական ինստիտուտի շինարարության համար գումար հավաքելու կամպանիայի ժամանակ Աբրամովիչը հայտարարել է, որ պատրաստ է կինոթատրոն գնալ՝ իր սիրված ֆիլմերից յուրաքանչյուրը դիտելու նրանց հետ, ովքեր հինգ հազար դոլլար կհատկացնեն շենքը կառուցելու նպատակով: Միեւնույն ժամանակ նա ճշտել է, որ մարդկանց քանակը այս խմբում չպետք է գերազանցի տաս հոգու:
Նկարչուհին աջակիցների հետ իր հանդիպումը որոշել է կազմակերպել տնայի կինոթատրոնի գիշերային սեանսի տեսքով: Համաձայն նրա առաջարկի, միջոցառման բոլոր մասնակիցները պետք է հավաքվեն եւ իրենք որոշեն, թե այս ցուցակից որ ֆիլմն են ցանկանում դիտել: Բացի Փարաջանովի ֆիլմից նկարչուհու ցուցակում են հայտնվել Ալեն Րենեյի «Անցյալ ամռանը Մարիենբադում», Էմիր Կուստուրիցայի «Անդերգրաունդը», Պյեր Պաոլո Պազոլինիի «Թեորեմը» եւ «Սալո կամ Սոդոմի 120 օրը», Միքելանջելո Անտոնիոնիի «Արկածը», Ֆեդերիկո Ֆելլինիի «Ութ ու կեսը», Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիան», Ինգմար Բերգմանի «Լռությունը» եւ Դեւիդ Լինչի «Կապույտ թավիշը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գումար հավաքելու գործում իր ներդրումն է կատարել Լեդի Գագան՝ մերկ նկարահանվելով Աբրամովիչի պրոմո-հոլովակում:Սերբական ծագում ունեցող նկարչուհի Մարինա Աբրամովիչը հանդիսանում է ժամանակակից արվեստի ամենազդեցիկ գործիչներից մեկը:
Հիմնականում նա զբաղվում է փերֆորմանս արվեստի տեսակով: Նախատեսված է, որ իր անվան ինստիտուտը զբաղվելու է հենց այս արվեստով: Այս նպատակով նկարչուհին արդեն շենք է գնել, որի վերանորոգմամբ է զբաղվել ճարտարապետ Րեմ Քոլհասը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:21, 12 սեպտեմբերի
1 միլիոն դոլարը՝ ականջին. Քայլի Ջենները ցուցադրել է դեղին ադամանդների մի ամբողջ շարան11:43, 12 սեպտեմբերի
Բեն Շիրինյանի «Տնային տնտեսուհին» լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում11:19, 12 սեպտեմբերի
Լեդի Գագան առաջին անգամ մայր է դարձել. երգչուհուն նկատել են նորածին երեխայի հետ10:30, 12 սեպտեմբերի
Ջեքի Քենեդիի՝ 380,000 դոլար արժողությամբ «անիծյալ» ժամացույցը. Ինչպես է Քիմ Քարդաշյանը ձեռք բերել լեգենդար Cartier-ը09:00, 12 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը22:31, 11 սեպտեմբերի
Կարմիր գորգի գաղտնի կանոնները. ում է ամեն ինչ թույլատրվում, և ում վայրկյանների ընթացքում դուրս կշպրտեն21:15, 11 սեպտեմբերի
200,000 դոլար երկրորդ կյանքի հնարավորության համար. Ավստրալիայում մահացածներին սառեցնում են՝ հարյուրավոր տարիներ անց վերակենդանանալու հույսով20:17, 11 սեպտեմբերի
Բեռնար Արնոն դուրս է մնացել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցանկից. LVMH-ի գործադիր տնօրենի կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով19:26, 11 սեպտեմբերի
Ռալֆ Լորենը կենտրոնանում է սեքսուալության և շքեղության վրա. ինչպիսի՞ն կլինի կանանց զգեստապահարանը 2027 թվականի գարնանը16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել