Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն իդեալական զույգ են թվում. նրանք համերաշխ ապրում են, մեծացնում են երեխաներին, բիզնեսով զբաղվում եւ օրինակ ծառայում միլիոնավոր հետեւորդների համար։ Կարանտինի ընթացքում 39-ամյա Քիմը հաճախ է ցույց տվել, թե ինչպես են ինքն ու 42-ամյա Քանյեն երեխաների հետ լավ ժամանակ անցկացնում իրենց տանը։ Սակայն պարզվում է՝ ամեն ինչ այդքան էլ իդեալական չէ։
Us Weekly պարբերականը հայտնում է, որ նրանց չհամընկնող գրաֆիկները երբեմն ընտանիքում տարաձայնությունների են հանգեցնում։ Ասում էին, թե նրանք նույնիսկ ապրում են տան հակադիր անկյուններում։
Քիմն ամուսնուց շատ ավելի վաղ է արթնանում են անմիջապես մարզման գնում։ Նա միշտ ձգտում է ժամանակն օգտակար անցկացնել՝ առանց մի րոպե բաց թողնելու։ 39-ամյա հայուհին համառորեն աշխատում է իր բոլոր նախագծերի վրա, ինչպես նաեւ ժամանակ է անցկացնում երեխաների հետ։ Իսկ Քանյեի համար ինքնամեկուսացման պայմաններում շատ դժվար է եղել ինքնակազմակերպվել, քանի որ նա օրվա կարգավորված ռեժիմ չունի։ Բայց ինսայդերը նաեւ նշում է, որ անկախ այդ ամենից՝ զույգը դիմացել է, եւ ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է։
Եվս մեկ խնդիր, որին Քիմը բախվել է՝ չափազանց մեծ ծանրաբեռնվածություն եւ որպես արդյունք՝ քիչ ժամանակ իր համար։ Իրապատում-շոուի աստղին այդ հարցում օգնել է սիրելի ամուսինը։ Մայիսի սկզբին նա վերցրել է չորս երեխաներին ու մեկնել Վայոմինգում գտնվող ռանչո։ Իսկ Քիմը մնացել է Կալիֆոռնիայի առանձնատանը։
Աղբյուրը՝ Spletnik
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ