Աստղային զույգի շրջապատի անդամների խոսքերով՝ ամուսինները հոգնել են միասին մնալ մեկուսացման մեջ եւ որոշել են հեռանալ միմյանցից։
Առաջին քայլն արդեն արված է՝ Քանյեն եւ Քիմը տեղափոխվել են առանձնատան տարբեր ծայրեր եւ իրենց աշխատանքային գրաֆիկներն այնպես են կազմել, որ ավելի քիչ հանդիպեն։ Սակայն նույնիսկ դա չի օգնել․ ասում են, որ աստղային ամուսինների միջեւ ամեն չնչին բանից մեծ վեճեր են բռնկվում։ Այդ պատճառով Քարդաշյանն ու Ուեսթը որոշել են բնակվել տարբեր տներում, հայտնում է Daily Mail-ը։

Նույնիսկ վերջերս իրենց ամուսնության տարեդարձը նրանք նշել են առանձին։ Ոչ մի ռոմանտիկա, տոնական ընթրիք։ Համատեղ կյանքի 6-րդ տարեդարձի կապակցությամբ Քանյեն սահմանափակվել է միայն կնոջը վեց թվի տեսքով ծաղիկներ ուղարկելով։
Ամենայն հավանականությամբ, Քանյեն կգնա Վայոմինգ նահանգի իրենց ընտանեկան ռանչո։ Այն երաժշտին ավելի շատ դուր է գալիս, քան Բեվերլի Հիլզի շքեղ առանձնատունը, որտեղ կբնակվեն են Քիմն ու նրանց 4 երեխաները։ Ասում են՝ Քարդաշյանն այդ կերպ ցանկանում է փրկել իր ամուսնությունը՝ միայնակ մնալ, մտածել, կարոտել։
Լուրերն այն մասին, որ Քանիեի հետ ամեն ինչ հարթ չէ, վաղուց են շրջանառվում։ Նրանց համար դժվար է միասին, բայց Քարդաշյանի ամուսնուն կորցնել չի պատրաստվում։

- Քիմի եւ Քանյեի միջեւ բարդ հարաբերություններ են ձեւավորվել, քանի որ նրանք սովորաբար այդքան երկար ժամանակ չեն անցկացնում միասին։ Բայց Քիմը ռեփերի հետ իր ամուսնությունը մեծ հաջողություն է համարում։ Նա իր քույրերից միակն է, ով ամուսնացած է եւ իրենց ազդեցիկ զույգ է համարում, - պատմել է աստղի շրջապատի աղբյուրը։
Ակնհայտ է, որ Քարդաշյանը չի ցանկանում բաժանվել ռեփերից եւ ամեն ջանք կգործադրի հանրության աչքերում երջանիկ զույգ երեւալու համար, քանզի բաժանությունը հսկայական վնաս կհասցնի նրա իմիջին։ Վերջին տարիներին Քարդաշյանը խնամքով կառուցել է սիրող մայրիկի եւ տան տիրուհու կերպարը։

- Ամենավերջին բանը, որ նա ուզում է՝ ամուսնալուծությունն է։ Հատկապես այն պատճառով, որ հասարակության արձագանքը երկրորդ ամուսնալուծությունից հետո անտանելի էր, - ասում է ընտանիքի ընկերը:
Հիշեցնենք, որ ամուսինները դաստիարակում են չորս երեխաների՝ վեցամյա Նորթին, չորսամյա Սեյնտին, երկու տարեկան Չիկագոյին եւ մեկ տարեկան Փսալմին ։ Ընդ որում, Քանյեն միշտ ասել է, որ երազում է վեց երեխա ունենալու մասին։ Բայց Քիմը դրան պատրաստ չէ եւ պնդում է. չորս երեխաներն ավելի քան բավարար են։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը