Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Exclusive. «Հաճելի է, երբ քեզ կրկնօրինակում են հայտնի բրենդները». Ռուսաստանում հայտնի դիզայներ Ալեքսանդր Սիրադեկյանն՝ իր «Աշխարհն առանց սահմանների» յուրահատուկ կոշիկների մասին

12:25, 10 հուլիսի

Ռուսաստանում հայտնի հայազգի դիզայներ Ալեքսանդր Սիրադեկյանը վաղուց «գրավել է» ռուսական շոու-բիզնեսի աստղերին՝ իր ստեղծած յուրահատուկ ու թրենդային կոշիկներով. նրա հայտնի հաճախորդների շարքում են՝ Քսենիա Սոբչակը, Քրիստինա Օրբակայտեն, Լենա Լետուչայան եւ այլք: Իսկ օրերս Ալեքսանդրը «համախմբել է» նաեւ ամբողջ աշխարհին իր նոր՝ «Աշխարհն առանց սահմանների» կոշիկների հավաքածուի շուրջ, որոնցից յուրաքանչյուրն իր վրա կրում է որեւիցե երկրի դրոշ:

NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում դիզայները խոսել է հավաքածուի ոգեշնչման, հայտնիների հետ համագործակցության եւ հռչակավոր բրենդների՝ իրեն կրկնօրինակելու մասին:

Ալեքսանդր, Ձեր վերջին` World Without Borders, կոշիկների հավաքածուն բավական բարձր գնահատականի արժանացավ, քանի որ ներկայացնում է աշխարհի տարբեր երկրների դրոշները. ինչպե՞ս եկաք այդ հավաքածուի գաղափարին:

Ես միշտ համարել եմ, որ աշխարհի քաղաքացի եմ, ու շրջագայել եմ աշխարհի մի շարք երկրներով: Ճանապարհորդելն իմ ոգեշնչման աղբյուրներից մեկն է: Ծնվել եմ Թիֆլիսում, հիմա ընտանիքով ապրում ենք Մոսկվայում, ժամանակիս մեծ մասը, սակայն, անցկացնում եմ Իտալիայում, որտեղ զբաղվում ենք մեր բրենդի արտադրությամբ, իսկ Փարիզում, գրեթե, ամեն տարի ներկայանում եմ ցուցադրություններով, ու արդեն երրորդ անգամն է՝ համագործակցում եմ London Fashion Week-ի հետ: Միշտ մեծ հետաքրքրությամբ եմ ծանոթանում տարբեր մշակույթներին, ուսումնասիրում տարբեր երկրների ավանդույթները, էմոցիաներն ու կյանքի ռիթմը: Այս ամենն արտացոլվում է իմ աշխատանքներում: Նորաձեւությունը, ինչպես երաժշտությունը եւ արվեստի ցանկացած ճյուղ, մաքրում է բոլոր սահմանները, չի ճանաչում ազգություն, սեռ ու տարիք: Կցանկանայի, որ ամբողջ աշխարհի մեր հաճախորդները կրեին դրոշներով կոշիկներ՝ որպես հանդուրժողականության եւ միասնության նշան՝ ապացուցելով, որ աշխարհն, իսկապես, չունի սահմաններ:

Քանի՞ զույգ կոշիկ է արտադրվել եւ ո՞ր երկրների դրոշներով:

Այս հավաքածուի նմուշները դեռեւս փետրվարին էին ցուցադրվել՝ Լոնդոնի նորաձեւության շաբաթվա ընթացքում` համագործակցելով դիզայներ Դավիդ Կոմաի, հետ, որի մոդելներից շատերն արդեն երրորդ տարին է՝ ցուցադրության ժամանակ կրում են մեր կոշիկները: Հետագայում մտադիր էինք դրանք ներկայացնել Փարիզում, որի համար ընտրել էինք ավելի, քան 50 մոդել ու տարբերակներ, որոնց մեջ մտնում էին աշխարհի դրոշները, գունային մոդելներ եւ մեր սահմանափակ հավաքածուն՝ կորկորդիլոսի պրինտով:

Ի՞նչ եք կարծում՝ դրոշների պատկերով կոշիկները առաջիկայում նորաձեւության մեջ նոր թրենդ կդառնա՞ն:

Մենք մեր առաջ չենք դնում թրենդային լինելու առաջադրանք, մեզ համար կարեւոր է ստեղծել յուրահատուկ արտադրանք, որը կհամապատասխանի մեր հաճախորդի նախասիրություններին:

Ձեզ մեկ անգամ չէ, որ այլ դիզայներները կրկնօրինակել են. 2014-ին, օրինակ, Քսենիա Սոբչակն էր նկատել Ձեր նմուշներից մեկի կրկնօրինակումն այլ դիզայների կողմից ու բարձրաձայնել այդ մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում պլագիատին:

Չեմ թաքցնի՝ դա հաճելի է, հատկապես, երբ քեզ կրկնօրինակում են հայտնի բրենդները (ժպտում է): Այսպես ասեմ՝ լավագուններին ոգեշնչելը մեծ արժանապատվություն է, իսկ կրկնօրինակումից խուսափելն արդեն ստատուս է:

Շատերն ասում են` նորաձեւության մեջ պլագիատ բառը գործածելն այնքան էլ տեղին չէ, որովհետեւ դիզայներները գնում են ստեղծված թրենդի հետքերով. որքանո՞վ եք համամիտ ասվածին:

Այս հարցին պատասխանելն, իրականում, դժվար է: Մենք երիտասարդ բրենդ ենք ու դեռեւս չենք համարվում նորաձեւության մեջ մեծ «խաղացող», ինչպիսին օրինակ այն խոշոր ընկերություններն են, որոնց համար կարեւոր է թրենդային արտադրանք վաճառելը: Մեզ սիրում են օրիգինալ մտքերի ու յուրահատկության համար:

Ձեր հաճախորդների շարքում են Քսենիա Սոբչակը, Քրիստինա Օրբակայտեն, Լենա Լետուչայան... Հայ հայտնիների հետ երբեւէ աշխատե՞լ եք:

Ամբողջ աշխարհում մեր հաճախորդների թիվն օրեցօր աճում է, ու դա մեզ ոգեւորում է, եւ մենք անչափ ուրախ ենք, որ մեզ վստահում են նաեւ հայտնի մարդիկ: Այո, իհարկե, հայ հայտնիների հետ էլ եմ աշխատել, իմ ամենավառ աշխատանքներով, օրինակ, ներկայացել են Արշակյան քույրերը՝ «Եվրատեսիլ 2009»-ին մասնակցելու ժամանակ:

Համաշխարհային հայտնիներից ո՞ւմ ոտքերին կցանկանայիք տեսնել Ձեր կոշիկները:

Մենք մեր հաճախորդներին ըստ հայտնիության ու բնակավայրերի չենք առանձնացնում, չէ՞ որ մեր «Աշխարհն առանց սահմանների» է:

Որքանո՞վ են հայկական արմատներն օգնում Ձեզ աշխատանքի եւ ոգեշնչման մեջ:

Գիտե՞ք՝ ինձ բախտ է վիճակվել ծնվել միջազգային մի մայրաքաղաքում՝ Թիֆլիսում, որտեղ յուրացրել եմ մի քանի մշակույթ: 2017 թ-ի իմ ձմեռային հավաքածուն ես նվիրել եմ մանկության հուշերիս ու անվանել Nazani:

Հայաստանում հաճա՞խ եք լինում:

Վերջին տարիներին ավելի հաճախ ճանապարհորդություններս կապված են աշխատանքիս հետ, ինչի շնորհիվ ինձ համար շատ երկրներ եմ բացահայտում: Մեծ սիրով մի օր կայցելեմ նաեւ Հայաստան:

Այստեղ` Հայաստանում, հավաքածու ներկայացնելու ցանկություն երբեւէ եղե՞լ է, կամ կա՞:

Երեւանում մենք ներկայացված ենք LaGalleria խանութ-սրահում, որտեղ էլ կգտնեք մեր կոշիկները: Հաճելի գնումներ ենք մաղթում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Ալեքսանդր Սիրադեկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել