Խորհուրդներ Թերեզայից՝ ամռան նորաձեւության միտումները․ ինչ են կրելու նորաձեւ կանայք

«Վախենում էի ինձնից, որ տանը սկսել էի գործեր անել, եփել-թափել». Լիդուշիկ

Անի Դաշյանի մայրանալու, Էդգար Իգիթյանի պլաստիկ վիրահատության, «Օսկար 2021»-ի եւ Անի Երանյանի ոճի մասին

«Ունեմ աշխատանք, բայց չունեմ երկրորդ կես». զրույց Վարուժան Մարգարյանի հետ

Հայկ Պետրոսյանի ամուսնության, Նարեկ Մակարյանի անկեղծ զրույցի, Քիմ Քարդաշյանի նոր սիրավեպի մասին

Վիկա Մարտիրոսյանը՝ իր ընտանիքի, հայտնիների հետ աշխատանքի և «Ամարաս»-ի սան Տիգրանի կորստի մասին

Exclusive. Գրիգոր Կյոկչյանն ամուսնացել է

«Երազում եմ մայրանալու մասին, բայց որ բալիկս անպայման իմ պես խուճուճ լինի»․ Էվա Խաչատրյանի էքսկլյուզիվ հարցազրույցը

Օրվա լրահոսը․ Գրիգոր Դանիելյանի որդու 4-ամյակը, «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը եւ այլն

Լիլիթի ու Վահեի որդու ծննդյան լուրը, Լիանա Վանոյանի ընտրյալը, «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները

Վարդուհի Վարդանյանի որդու պսակադրությունը, Գոռի ու Մարիամի բաժանության լուրը, Քորթնի նոր սիրավեպը

Գրիգոր Դանիելյանի կնոջ տարեդարձը, նոր կադրեր Բեն Ավետիսյանի պսակադրությունից եւ այլն

ՕՐՎԱ ԼՈւՐԸ. Բեն Ավետիսյան և Դիանա Տոնոյան, Դավիթ Մանուկյան և Օլգա Բուզովա, Քրուզ Բեքհեմ

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Սարի աղջիկ» հեռուստասերիալի նկարահանումները

Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի եւ հակացուցումների մասին

Հայտնիներ, որոնք իրենց երեխաներին այսօր ուղեկցել են առաջին դասարան

«Ուզում եմ երեխա ունենալ». Շպռոտը` իր երազանքի և 41-ամյակին նվիրված խնջույքի մասին

Եվա Խաչատրյանի, Վիկտորյա Սահակյանի եւ այլ դերասանուհիների մասնակցությամբ բացօթյա ներկայացումը

Exclusive. «Հաճելի է, երբ քեզ կրկնօրինակում են հայտնի բրենդները». Ռուսաստանում հայտնի դիզայներ Ալեքսանդր Սիրադեկյանն՝ իր «Աշխարհն առանց սահմանների» յուրահատուկ կոշիկների մասին

12:25, 10 հուլիսի

Ռուսաստանում հայտնի հայազգի դիզայներ Ալեքսանդր Սիրադեկյանը վաղուց «գրավել է» ռուսական շոու-բիզնեսի աստղերին՝ իր ստեղծած յուրահատուկ ու թրենդային կոշիկներով. նրա հայտնի հաճախորդների շարքում են՝ Քսենիա Սոբչակը, Քրիստինա Օրբակայտեն, Լենա Լետուչայան եւ այլք: Իսկ օրերս Ալեքսանդրը «համախմբել է» նաեւ ամբողջ աշխարհին իր նոր՝ «Աշխարհն առանց սահմանների» կոշիկների հավաքածուի շուրջ, որոնցից յուրաքանչյուրն իր վրա կրում է որեւիցե երկրի դրոշ:

NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում դիզայները խոսել է հավաքածուի ոգեշնչման, հայտնիների հետ համագործակցության եւ հռչակավոր բրենդների՝ իրեն կրկնօրինակելու մասին:

Ալեքսանդր, Ձեր վերջին` World Without Borders, կոշիկների հավաքածուն բավական բարձր գնահատականի արժանացավ, քանի որ ներկայացնում է աշխարհի տարբեր երկրների դրոշները. ինչպե՞ս եկաք այդ հավաքածուի գաղափարին:

Ես միշտ համարել եմ, որ աշխարհի քաղաքացի եմ, ու շրջագայել եմ աշխարհի մի շարք երկրներով: Ճանապարհորդելն իմ ոգեշնչման աղբյուրներից մեկն է: Ծնվել եմ Թիֆլիսում, հիմա ընտանիքով ապրում ենք Մոսկվայում, ժամանակիս մեծ մասը, սակայն, անցկացնում եմ Իտալիայում, որտեղ զբաղվում ենք մեր բրենդի արտադրությամբ, իսկ Փարիզում, գրեթե, ամեն տարի ներկայանում եմ ցուցադրություններով, ու արդեն երրորդ անգամն է՝ համագործակցում եմ London Fashion Week-ի հետ: Միշտ մեծ հետաքրքրությամբ եմ ծանոթանում տարբեր մշակույթներին, ուսումնասիրում տարբեր երկրների ավանդույթները, էմոցիաներն ու կյանքի ռիթմը: Այս ամենն արտացոլվում է իմ աշխատանքներում: Նորաձեւությունը, ինչպես երաժշտությունը եւ արվեստի ցանկացած ճյուղ, մաքրում է բոլոր սահմանները, չի ճանաչում ազգություն, սեռ ու տարիք: Կցանկանայի, որ ամբողջ աշխարհի մեր հաճախորդները կրեին դրոշներով կոշիկներ՝ որպես հանդուրժողականության եւ միասնության նշան՝ ապացուցելով, որ աշխարհն, իսկապես, չունի սահմաններ:

Քանի՞ զույգ կոշիկ է արտադրվել եւ ո՞ր երկրների դրոշներով:

Այս հավաքածուի նմուշները դեռեւս փետրվարին էին ցուցադրվել՝ Լոնդոնի նորաձեւության շաբաթվա ընթացքում` համագործակցելով դիզայներ Դավիդ Կոմաի, հետ, որի մոդելներից շատերն արդեն երրորդ տարին է՝ ցուցադրության ժամանակ կրում են մեր կոշիկները: Հետագայում մտադիր էինք դրանք ներկայացնել Փարիզում, որի համար ընտրել էինք ավելի, քան 50 մոդել ու տարբերակներ, որոնց մեջ մտնում էին աշխարհի դրոշները, գունային մոդելներ եւ մեր սահմանափակ հավաքածուն՝ կորկորդիլոսի պրինտով:

Ի՞նչ եք կարծում՝ դրոշների պատկերով կոշիկները առաջիկայում նորաձեւության մեջ նոր թրենդ կդառնա՞ն:

Մենք մեր առաջ չենք դնում թրենդային լինելու առաջադրանք, մեզ համար կարեւոր է ստեղծել յուրահատուկ արտադրանք, որը կհամապատասխանի մեր հաճախորդի նախասիրություններին:

Ձեզ մեկ անգամ չէ, որ այլ դիզայներները կրկնօրինակել են. 2014-ին, օրինակ, Քսենիա Սոբչակն էր նկատել Ձեր նմուշներից մեկի կրկնօրինակումն այլ դիզայների կողմից ու բարձրաձայնել այդ մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում պլագիատին:

Չեմ թաքցնի՝ դա հաճելի է, հատկապես, երբ քեզ կրկնօրինակում են հայտնի բրենդները (ժպտում է): Այսպես ասեմ՝ լավագուններին ոգեշնչելը մեծ արժանապատվություն է, իսկ կրկնօրինակումից խուսափելն արդեն ստատուս է:

Շատերն ասում են` նորաձեւության մեջ պլագիատ բառը գործածելն այնքան էլ տեղին չէ, որովհետեւ դիզայներները գնում են ստեղծված թրենդի հետքերով. որքանո՞վ եք համամիտ ասվածին:

Այս հարցին պատասխանելն, իրականում, դժվար է: Մենք երիտասարդ բրենդ ենք ու դեռեւս չենք համարվում նորաձեւության մեջ մեծ «խաղացող», ինչպիսին օրինակ այն խոշոր ընկերություններն են, որոնց համար կարեւոր է թրենդային արտադրանք վաճառելը: Մեզ սիրում են օրիգինալ մտքերի ու յուրահատկության համար:

Ձեր հաճախորդների շարքում են Քսենիա Սոբչակը, Քրիստինա Օրբակայտեն, Լենա Լետուչայան... Հայ հայտնիների հետ երբեւէ աշխատե՞լ եք:

Ամբողջ աշխարհում մեր հաճախորդների թիվն օրեցօր աճում է, ու դա մեզ ոգեւորում է, եւ մենք անչափ ուրախ ենք, որ մեզ վստահում են նաեւ հայտնի մարդիկ: Այո, իհարկե, հայ հայտնիների հետ էլ եմ աշխատել, իմ ամենավառ աշխատանքներով, օրինակ, ներկայացել են Արշակյան քույրերը՝ «Եվրատեսիլ 2009»-ին մասնակցելու ժամանակ:

Համաշխարհային հայտնիներից ո՞ւմ ոտքերին կցանկանայիք տեսնել Ձեր կոշիկները:

Մենք մեր հաճախորդներին ըստ հայտնիության ու բնակավայրերի չենք առանձնացնում, չէ՞ որ մեր «Աշխարհն առանց սահմանների» է:

Որքանո՞վ են հայկական արմատներն օգնում Ձեզ աշխատանքի եւ ոգեշնչման մեջ:

Գիտե՞ք՝ ինձ բախտ է վիճակվել ծնվել միջազգային մի մայրաքաղաքում՝ Թիֆլիսում, որտեղ յուրացրել եմ մի քանի մշակույթ: 2017 թ-ի իմ ձմեռային հավաքածուն ես նվիրել եմ մանկության հուշերիս ու անվանել Nazani:

Հայաստանում հաճա՞խ եք լինում:

Վերջին տարիներին ավելի հաճախ ճանապարհորդություններս կապված են աշխատանքիս հետ, ինչի շնորհիվ ինձ համար շատ երկրներ եմ բացահայտում: Մեծ սիրով մի օր կայցելեմ նաեւ Հայաստան:

Այստեղ` Հայաստանում, հավաքածու ներկայացնելու ցանկություն երբեւէ եղե՞լ է, կամ կա՞:

Երեւանում մենք ներկայացված ենք LaGalleria խանութ-սրահում, որտեղ էլ կգտնեք մեր կոշիկները: Հաճելի գնումներ ենք մաղթում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Ալեքսանդր Սիրադեկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության