Դերասանուհի Էմբեր Հերդը հայտարարել է, որ 2016թ.-ի մայիսի 21-ին ընտանեկան բռնության զոհ է դարձել նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի կողմից։ Իբրեւ նա իր վրա է նետել բջջային հեռախոսը, ինչից հետո աստղի դեմքին կապտուկներ ու քերծվածքներ են մնացել։ Ընդ որում, առանձնատան աշխատակից Թրինիթի Էսպարզան հայտնել է, որ ենթադրյալ հարձակումից հետո դերասանուհու դեմքին ոչ մի վնասվածք չի տեսել։ Նրա խոսքով՝ այն հայտնվել է միայն մեկ շաբաթ անց. այս պահին Դեփը հեռացել է երկրից։
Շենքի անվտանգության աշխատակիցը՝ Ալեխանդրո Ռոմերոն, պատմել է, որ այդ ժամանակ Հերդի մոտ բազմաթիվ անգամներ եկել է Իլոն Մասկը։ Ռոմերոն պարզաբանել է, որ միլիարդատերը երկու շաբաթվա ընթացքում մի քանի անգամ այցելել է դերասանուհուն։ Նա միշտ եկել է մոտավորապես գիշերվա ժամը 11-ին։ Հենց այդ շրջանում էլ դերասանուհու դեմքին հարվածների հետքեր են հայտնվել։
Հուլիսին Ջոնի Դեփի փաստաբանները հայտարարարել են, որ Էմբեր Հերդն արտամուսնական կապեր է ունեցել SpaceX-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկի եւ Ջեյմս Ֆրանկոյի հետ, երբ դեռ հարաբերություններ է ունեցել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի աստղի հետ։ Հերդը պատասխանել է, որ ինքը տառապել է «Դեփի ենթադրյալ պարանոյայի եւ սխալ համոզմունքի պատճառով», թե ինքն ամուսնության ընթացքում անհավատարիմ է եղել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին