Նիքի Մինաժը հղի է. 37-ամյա երգչուհին առաջնեկին է սպասում։ Երեխայի հայրը ռեփ երգչուհու 42-ամյա ամուսինն է՝ Քենեթ Փեթին։ Նիքին լուրը երկրպագուներին անձամբ է հայտնել՝ Instagram-յան էջում լուսանկարներ հրապարակելով վառ ֆոտոշարքից, հայտնում է CNN-ը։
Կես ժամվա ընթացքում հրապարակումը գրեթե մեկ մլն լայք է հավաքել. բոլորը երգչուհուն շնորհավորել են սպասվող փոփոխությունների առիթով։ Սակայն Նիքին այլ մանրամասներ չի հայտնել։ Առայժմ հայտնի չէ երեխայի սեռը, ինչպես նաեւ հղիության շրջանը, սակայն դատելով Մինաժի որովայնի չափից՝ նա փոքրիկին լույս աշխարհ կբերի մոտակա ամիսներին։
Ինքնամեկուսացման ռեժիմի շնորհիվ նրան հաջողվել է խուսափել, որ լուրը ժամանակից շուտ հայտնվի մամուլում։
Նախորդ տարվա հոկտեմբերին հայտնի է դարձել, որ Նիքի Մինաժն ու Քենեթ Փեթին ամուսնացել են։ Այդ ժամանակ եւս երգչուհին սահմանափակվել է սոցիալական ցանցում արված հրապարակմամբ՝ չներկայացնելով արարողության մանրամասները։ Փեթիի ու Մինաժի հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2018թ.-ի դեկտեմբերին, եւ սիրավեպը ոչ բոլորի հավանությանն է արժանացել։ Փեթին տարիներ առաջ դատապարտվել է 16-ամյա աղջկա բռնաբարության փորձի համար, ինչի համար 4 տարվա ազատազրկում է նշանակվել։ Եվս յոթ տարի նա պատիժ է կրել սպանության համար։ Ի դեպ, նախորդ տարի 25 տարվա ազատազրկման է դատապարտվել Նիքիի եղբայրը՝ Ջելանի Մարաժը։ Նրան եւս մեղադրել են բռնաբարության մեջ, զոհ է դարձել նրա 11-ամյա խորթ աղջիկը։
Աղբյուրը՝ CNN
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով