«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ինչ, որտեղ, երբ»-ի խաղացող Միխայիլ Սկիպսկիին մեղադրել են դպրոցականների հանդեպ ոտնձգությունների համար

11:23, 23 հուլիսի

#MeToo նոր ալիքը Ռուսաստանում, կարծես թե, շարունակվում է. Twitter-ում ոտնձգությունների վերաբերյալ նոր միտում է հայտնվել։ Հեղինակը «The Bell» պարբերականի լրագրող Եկատերինա Արենինան է, որը պատմել է, որ 15 տարեկանում՝ 2010թ.-ին, բախվել է Միխայիլ Սկիպսկիի հետապնդումներին, որն այժմ «Ինչ, որտեղ, երբ» հայտնի խաղի մասնակից է։ Նկարագրվող իրադարձությունների պահին նա դպրոցում, ուր սովորել է Եկատերինան, աշխարհագրության ուսուցիչ է եղել։

Կատյայի խոսքով՝ նա փորձել է իրեն համբուրել, ձեռք է տվել, կանչել է իր տուն… Արենինան նշել է, որ նա այդ ժամանակ «Ինչ, որտեղ, երբ» խաղի մարզիչ է եղել, եւ ինքը մասնակցել է այդ լրացուցիչ պարապմունքներին։ «Ինչ-որ պահի նա սկսեց ինձ սուրճ խմելու հրավիրել դասերից հետո։ Հավանաբար, շատ միամիտ է հնչում, բայց ես կարծում էի, թե մենք ընկերներ էինք, եւ իմ ինքնասիրությունն, իհարկե, ինչ-որ առումով շոյում էր նրա հետաքրքրությունը»,- հիշել է Եկատերինան։ Լրագրողը նշել է, որ ինչ-որ պահի Սկիպսկին փորձել է համբուրել իրեն, սակայն ինքը հրել է նրան։ Սակայն նրա խոսքով՝ պատմությունն այդքանով չի ավարտվել։

Екатерина Аренина

«Հաջորդ դրվագը տեղի է ունեցել բարում, ուր ամռանը ես ու դասընկերուհիս եղել ենք 10-րդ դասարանից հետո։ Նա ձեռք է տվել նստատեղիս (վտանգավոր վայր), մեզ իր տուն հրավիրել մենք չենք գնացել։ Անկեղծ ասած՝ մենք այնքան էլ սթափ չէինք, ընկերուհիս ինձ տարչավ այնտեղից»,- նշել է Արենինան։ Նա նաեւ խոստովանել է, որ ավելի շուտ քնել է Սկիպսկիի հետ։ Դա տեղի է ունեցել արդեն դպրոցն ավարտելուց հետո, երբ նա 18 տարեկան է եղել։

«Մենք հանդիպեցինք երկրից դուրս, ես շատ վշտացած էի առաջին սիրուցսբաժանվելուց հետո, նա ինձ հյուրանոց՝ իր մոտ հրավիրեց, ես գնացի ինքս իմ հանդեպ ատելության ինչ-որ պոռթկման արդյունքում։ Կարծում եմ՝ դա ոչ մի կերպ չի ազդում նրա վրա, ինչ տեղի է ունեցել, երբ ես 15 տարեկան եմ եղել»,- անկեղծորեն ասել է Եկատերինան։

Михаил Скипский

Նա նաեւ մի քանի սքրինշոթ է ներկայացրել, որոնցում քննարկվում է Միխայիլի անպարկեշտ վարքագիծը։ Լրագրողի հրապարակման մեկնաբանություններում խոսել են աղջիկները, որոնք նշել են, որ իրենք եւս նմանատիպ փորձ են ունեցել եւ պատմություններ լսել իրենց մտերիմ ծանոթներից։ Միխայիլ Սկիպսկին չի մեկնաբանել իրավիճակը։

«Игра ТВ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզլովն իր կարծիքն արտահայտել է «Подъем» պարբերականի հետ զրույցում։ «Դա 10 եւ ավելի տարի առա՞ջ է տեղի ունեցել։ Ինչո՞ւ է նա որոշել հիմա հիշել։ Որոշել է գովազդվե՞լ։ Ես չեմ կարող դա մեկնաբանել»,- հայտարարել է նա։ «Ինչ, որտեղ, երբ»-ի այլ ներկայացուցիչներ առայժմ իրավիճակը չեն մեկնաբանել։

Աղբյուրը՝ Spletnik

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել