Կոսմետիկա արտադրող ռուսական ամենախոշոր ընկերություններից մեկի` Natura Siberica-ի դեմ դատական հայց են ներկայացրել։ Այն ներկայացվել է նախաձեռնություններից մեկի կողմից, որը նախկինում ներառված է եղել միլիարդատեր Օլեգ Դերիպակսիի ընկերությունների խմբում, հայտնում է The Bell-ը։
Հայցով պահանջվող գումարը համապատասխանում է ընկերության տարեկան հասույթի մոտավորապես կեսին։ Սահմանափակող միջոցներն ընկերությանն արգելում են վաճառել, վերաձեւակերպել իրավաբանական այլ անձանց անունով եւ ապրանքանիշերի հետ նման այլ գործողություններ կատարել։ Արգելանքի տակ են նաեւ «Рецепты бабушки Агафьи» եւ Organic Shop ապրանքանիշերը։
The Bell-ը ենթադրում է, որ հայցը կապված է Դմիտրովսկի գործարանում մասշտաբային հրդեհի հետ, որը տեղի է ունեցել 2020թ.-ի մարտի 21-ին։ В UC Rusal-ը, որը, դատելով լրատվամիջոցների տեղեկություններից, զբաղվում է գործարանի կերականգնմամբ, հայտնել է, որ դրա համար մոտ երկու տարի կպահանջվի, ընդ որում, հզորությունը կմեծացվի երկու անգամ։
«Первое решение» ընկերությունը (Natura Siberica-ի հիմնական իրավաբական անձը) նշել է, որ հրդեհը տեղի չի ունեցել ընկերության մեղքով եւ ոչ դրա արտադրական տարածքում, այլ մեկ այլ շենքում, որը վարձակալված է։ «Ինչ վերաբերում է «Эн+ Рециклинг» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցի գումարին, մենք այն լիովին անիրատեսական եւ մինչ այժմ որեւէ հաշվարկով չհաստատված ենք համարում»,- հայտարարել է ընկերությունը։
«Первое решение»-ն հակընդդեմ հայց է ներկայացրել 490 մլն ռուբլու պահանջով. այս գումարը ձեւավորվել է հումքի եւ նութերի այրման հետեւանքով վնասների հիմնական գնահատման վրա։
Աղբյուրը՝ Esquire
Գլխավոր լուսանկարը՝Natura Siberica-ի Facebook-յան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին