Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Ստանդարտնե՞ր, չէ, չենք լսել. մոդելներ, որոնք նորաձեւության աշխարհում կատարել են «հեղափոխություն» (ֆոտո)

14:05, 31 հուլիսի

Մոդել դառնալն այսօր նորաձեւության ընդունված ստանդարտներին չհամապատասխանող աջիկների համար հեռավոր երազանք չէ: Նորաձեւության աշխարհը, կարծես, գնալով հասանելի է դառնում ոչ միայն 90-60-90 չափսեր ու կատարյալ դիմագծեր ունեցող աղջիկների համար, այլեւ նրանց, ովքեր կարողանում են բարձրացնել իրենց ձայնը՝ ապացուցելով, որ նորաձեւությունը չպետք է ճանաչի ստանդարտներ՝ այն ստեղծված է բոլորի համար՝ անկախ չափսերից, հասակից, մազի կամ մաշկի գույներից:

Ժամանակին շատ աղջիկներ են դարձել նորաձեւության «կանոնների» զոհերը: Հետեւելով պոդիումով քայլող մոդելներին՝ շատերն էին բարդույթավերում՝ բացահայտելով, որ իրենք չեն համապատասխանում բարձր նորաձեւության ստանդարտներին: Սա ստիպեց աղջիկներին ու կանանց կորցնել ինքնավստահությունը եւ փորձել նիհարել՝ նմանվելով մոդելներին, ինչի հետեւանքով շատերը ձեռք բերեցին միայն անորեքսիա եւ անառողջ ապրելակերպ, ինչը շատ հաճախ ողբերգական ավարտ ունեցավ ոչ միայն էկրանի հակառակ կողմում գտնվող հեռուստադիտողի, այլեւ հենց իրենց՝ մոդելների համար:

Այսօր ամեն ինչ արվում է նման դժբախտություններից խուսափելու եւ աղջիկների ինքնավստահությունը բարձրացնելու համար: Դրան նպաստում են նաեւ այն մոդելները, որոնք չեն համապատասխանում նորաձեւության չափանիշներին, բայց նրանք թելադրել են իրենց թրենդն ու փոխել շատերի պատկերացումներն ընդունված ստանդարտների վերաբերյալ: Ահա՝ նրանցից մի քանիսը:

Էշլի Գրեմ

Էշլին պլյուս չափսի ամնահայտնի մոդելներից է: Նրա հասակը 175 սմ է, իսկ քաշը՝ 91 կգ: Էշլին նաեւ առաջին պլյուս չափսի մոդելն է, որը 2016-ին հայտնվել է Sports Illustrated Swimsuit Issue-ի շապիկին:

Վինի Հարլոու

Այս մոդելին շստերը հայտնաբերել են «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» հեռուստաշոուի 21-րդ եթերաշրջանից: Վինին ունի վիտիլիգո եւ աչքի է ընկնում մաշկի յուրահատուկ երանգով: Մոդելը խոստովանել է, որ դեռահասության շրջանում իրեն հաճախ ծաղրում էին տարբերվող մաշկի համար, անվանում «զեբր» կամ «կով»: Սակայն դա չի խանգարել Հարլոուին լինել ինքնավստահ, ու այսօր նա նորաձեւության ամենապահանջված մոդելներից է, որը համագործակցում է հանրահայտ բրենդների ու ճանաչված դիզայներների հետ:

Էլիսոն Հարվարդ

Allison Harvard (@alliharvard) • Instagram photos and videos ...

Էլիսոնը եւս «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» հեռուստաշոուի մասնակից է, ընդ որում՝ նա շոուին մասնակցելու առաջարկ է ստացել նաեւ երկրորդ անգամ: Լինելով շոուի 12-րդ եթերաշրջանում՝ Էլիսոնը գրավեց ժյուրիի անդամներին իր ոչ ստանդստ դիմագծերով: Նրան անվանեցին բնական տիկնիկ, քանի որ Հարվարդն աչքի է ընկնում շատ մեծ եւ կլոր աչքերով, փոքրիկ քթով ու բերանով: Մոդելի դիմագծերը բնական են, հենց դա էլ գրավում է շատերի ուշադրությունը:

Ուիթնի Թոմփսոն

Թոմփսոնը «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» շոուի 10-րդ եթերաշրջանի հաղթողն է: Նա էլ, ինչպես Էշլի Գրեմը, պլյուս չափսի մոդել է: Ուիթնիի չափսերն են՝ 94-81-109, հասակը՝ 178 սմ է, իսկ քաշը՝ 85 կգ: Հատկանշական է, որ հայտնի նախագծում Թոմփսոնի մրցակիցները, հիմնականում, նիհարակազմ մոդելներ էին, սակայն նա իրեն այնքան պրոֆեսիոնալ դրսեւորեց յուրաքանչյուր փուլում, որ ժյուրին միաձայն տեսավ նրան հաղթողի դերում:

Լուսանկարները՝ մոդելների ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search