Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի եւ հակացուցումների մասին

Հայտնիներ, որոնք իրենց երեխաներին այսօր ուղեկցել են առաջին դասարան

«Ուզում եմ երեխա ունենալ». Շպռոտը` իր երազանքի և 41-ամյակին նվիրված խնջույքի մասին

Եվա Խաչատրյանի, Վիկտորյա Սահակյանի եւ այլ դերասանուհիների մասնակցությամբ բացօթյա ներկայացումը

Backstage. Մեգին շուտով կթողարկի ամառային, ռիթմիկ նոր տեսահոլովակ

Backstage. «Աշխատում ենք ամեն ձեւով իրականացնել իրենց երազանքը». Արուս Տիգրանյան

Անդրանիկ Հարությունյանը` արկածային մանկության մասին եւ ոչ միայն

Backstage. Ինչպես են ընթանում «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները

Դիանա Տոռեսը` ծնողների կորստի, սիրահարվածության եւ ատամնաբույժի մասնագիտությամբ չաշխատելու մասին

Ինչպես է անցել Լիլիթ Բասյանի եւ Ալեքսանդր Բաբասյանի որդու 6-ամյակը. ծնողների անակնկալն ու խնջույքը

«Գրիշան իմ երազած ավտոմեքենան է նվիրել». Շողեր Թովմասյանը 28-ամյակի անակնկալների եւ խնջույքի մասին

Հասմիկ Կարապետյանը` խենթ հուշերի, կյանքի դժվար շրջանի ու Շանթի հետ իրենց առաջին հանդիպման մասին

Լիա Զախարյանը` մանկության, հոր բացակայության և ամուսնանալու ցանկության մասին

«Հիվանդանոցում քույրիկիս վերջին ցանկություններից էր, որ իր գրած երգը ես երգեմ». Marga

Անի Երանյանը՝ «Լինում է, չի լինում»-ի մանրամասների մասին

Նաիրա Մովսիսյանը՝ կրկին մայրանալու ցանկության, հայրիկի բացի եւ իր կողակցի մասին

«Լաց լինելու ու բարդույթավորվելու փոխարեն սովորեցի իմ անձը պաշտպանել». Իրինա Այվազյանը՝ NEWS.am STYLE-ի «արեւային» ֆոտոշարքում

Էմմա Մկրտչյանը` մանկության վառ հուշերի, Երեւանում բնակվելու եւ իր սիրտը կոտրելու մասին

Դժբախտ մարդկանց սխալները

22:12, 9 օգոստոսի

Երազեք մեծ նպատակների մասին, մտածեք մեծ գաղափարների շուրջ, սիրեք ամբողջ սրտով։ Երջանկությունը գիտակցական ընտրություն է, եւ դուք ոչ մի պատճառ չունեք չձգտել դրան։ Ներկայացնում ենք այն սխալների ցանկը, որոնցից պետք է խուսափել երջանկությանը հասնելու ճանապարհին։

Մի մտածեք, որ արդեն կորցրել եք ձեր հնարավորությունը։ Ցանկացած մարդու կյանքում լինում են եւ վերելքներ, եւ անկումներ։ Մի կարծեք, որ արդեն ուշացել եք, քանի որ ձեր կյանքի ամեն մի վայրկյան նոր հնարավորություն կարող է լինել։ Եթե դուք ունակ եք ծիծաղել ամեն ինչի վրա, խոսել նույնիսկ այն ժամանակ, երբ ձեր ձայնը դողում է, ժպտալ արցունքոտ աչքերով, ուրեմն ունեք ամեն ինչ ձեր կյանքը վերափոխելու եւ նորովի սկսելու համար։

Պետք չէ հիասթափվել սխալ մարդկանց հետ ընկերություն անելու եւ հարաբերություններ կառուցելու համար։ Կյանքում մենք միշտ ծանոթանում ու շփվում ենք նոր մարդկանց հետ, որոնց մի մասը օգնում եւ սատարում է մեզ, իսկ մնացածը՝ թողնում ու հեռանում։ Նրանք, ովքեր պետք է մնան մեր կողքին, կմնան։

Մի փոխեք ձեր էությունն ու բնավորությունը հանուն ուրիշների։ Որքան էլ կարեւոր լինի այս կամ այն մարդու կարծիքը ձեզ համար, թույլ մի տվեք նրանց փոխել ձեզ կամ ձեր փոխարեն ընտրություն կատարել։ Հիշեք, ձեր քայլերի համար միայն դուք եք պատասխանատու եւ եթե ձեր որոշումները ինչ-որ մեկին դուր չեն գալիս, թող նրանք մտածեն։ ]

Մի հանդուրժեք բացասական մարդկանց եւ վանեք բացասական մտքերը։ Ժամանակն է մոռանալ բոլոր վիճաբանությունների, տարաձայնությունների մասին։ Շրջապատեք ձեզ այնպիսի մարդկանցով, որոնք ստիպում են ձեզ ժպտալ։

Մի մտածեք ապագայի մասին։ Այս օրը երբեք չի կրկնվի, վայելեք այն, գնահատեք ձեր կյանքի ամեն վայրկյանը։ Արժեւորեք այն, ինչ ունեք, այլապես շուտով ստիպված եք լինելու հիշել այն, ինչ ունեիք։

Ավելի քիչ մտածեք, թե ինչ չունեք. մտածեք՝ ինչ ունեք։ Շատ մարդիկ ժամանակ են վատնում մտածելով այն ամենի մասին, ինչ չունեն, ինչի կարիքը զգում են՝ առանց հասկանալու, որ պետք է գնահատել իրենց ունեցածը, որով նրանք մյուսներից առավել են։

Մի մտածեք, որ անզոր եք ինչ-որ բան փոխել։ Դուք կարող եք ոտքի կանգնել միայն ընկնելուց հետո, քանի որ միայն այդ ժամանակ եք հասկանում ու գնահատում ձեր ուժերի եւ հնարավորությունների մեծությունը։ Պետք է հիշել, որ ցանկացած ցավ ավելի ուժեղ է դարձնում, եթե դուք ընդունում եւ հաղթահարում եք այն։

Ձեր երջանկությունը մի զոհեք հանուն ուրիշների։ Մի մարեք ձեր երջանկության կրակը՝ մեկ ուրիշի կյանքը լուսավորելու համար։ Ձեր կյանքի իմաստը ոչ թե ուրիշներին երջանկություն պարգեւել ն է, այլ սեփական երջանկությամբ մյուսների հետ կիսվելը։

Մի մոռացեք ձեր նպատակների եւ իդեալների մասին։ Իմանալ, թե ով եք դուք, մի բան է, իսկ հավատալ սեփական ուժերին՝ մեկ այլ։ Հասարակությունը այնքան մեծ ազդեցություն ունի անհատի վրա, որ նա անգամ կարող է մոռանալ սեփական կյանքի, ցանկությունների եւ նպատակների մասին։ Սակայն անհատը միշտ պետք է հավատարիմ մնա իր ընտրած ուղուն եւ մշտապես առաջ շարժվի։

Մի խաբեք ինքներդ ձեզ։ Եթե մտադիր եք անել որոշակի քայլեր, ուրեմն արեք դրանք։ Եթե որոշել եք  ճամփորդել, ուրեմն ճամփորդեք։ Ապրեք այնպես, որ ոչ մեկը չկասկածի ձեր ազնվությանը եւ ձեր մասին խոսելիս հիշի անկեղծ եւ ուղղամիտ մեկին։

 

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության