Գեղեցկուհի հաղորդավարուհի Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում, հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։
View this post on Instagram
Instagram-ում հրապարակված լուսանկարում Մայա Պողոսյանը ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։ Կադրում նա կերպարանք է ընդունել բնության գրկում։ Մայա Պողոսյանը կրում է դեկոլտեով, կարմրի երանգի զգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։ Գեղեցկուհին արձակել է երկար վարսերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից Մայա Պողոսյանը գրել է․ «Ինչ հիշում եմ ինձ` ուզել եմ թռչել... Եվ հավատացել եմ իմ երազանքին. Հավատում էի ամբողջ հոգով։ Իսկ ի՞նչն է աշխարհում ավելի ամենակարող, քան մարդկային հավատը: Երբ հավատում ես, երբ վստահ ես, որ կյանքը քո՛նն է, դու էլ կյանքի, բնության անբաժան մասնիկը, այդ ժամանակ կյանքի վարագույրները միշտ էլ բաց են քո առջև։ Երբ չես վախենում ինքդ Քեզ նայել հայելու մեջ, երբ չես վախենում Ապրել ամբողջ հոգով, Սիրել ու Սիրվել, այդ ժամանակ դու հաղթե՛լ ես կյանք կոչվող այս խաղում»։
View this post on Instagram
Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում Մայան երկար, սպիտակ զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր ոճային աքսեսուարը՝ ժամացույցը։ «Ոչինչ չի կարող այնքան արժեքավոր լինել, որքան ներքին ներդաշնակությունն է։ Իսկ դրա խարիսխը աստվածային Սերն է»,- մեկնաբանություններում գրել էր նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին