1. Մտովի կամ, ավելի լավ է` գրավոր ձեր անհամաձայնությունը հայտնեք ուրիշի արարքին: Մանրամասնորեն նկարագրեք, թե ինչ եք զգում այդ կապակցությամբ:
2. Վիրավորանքի հիմքում ընկած է այն համոզվածությունը, թե Ձեզ հետ անարդարացի են վարվել. խախտվել են Ձեր սահմանները կամ էլ վիրավորել են ձեր արժանապատվության զգացումը: Դրան բնական հակազդեցությունը ջղայնությունը կլինի, որը վիրավորանքի վիճակում հաճախ ճնշվում է: Ձեզ թույլ տվեք ջղայնանալ վիրավորողի վրա, պատկերացրեք, թե Դուք ինչ կուզեիք անել այդ կապակցությամբ, մտովի արեք դա: Դա կօգնի էականորեն նվազեցնել իրավիճակի լարվածությունը, լիցքաթափել աֆեկտը:
3. Վիրավորանքը հիմնական հույզ չէ, դա հուզական հակազդեցություն է նրան, թե մարդն ինչպես է բացատրում տեղի ունեցածը: Նշանակում է` կարելի է փորձել այլ կերպ հասկանալ իրավիճակը: Ընկալելով վիրավորողի դիրքորոշումը` Դուք կարող եք ձեզ համար որոշել, թե արդյոք նա, ունենալով այդ համոզմունքները եւ գիտելիքները, հնարավորություն ուներ այլ կերպ վարվել, եթե չուներ, ուղղակի ընդունել պատահածը, եթե ուներ, այդ դեպքում հասկանալ, թե նա ինչու է հենց այդպես վարվել եւ որն է Ձեր դերը տեղի ունեցածում:
4. Վիրավորանքը սովորաբար կապված է մեղքի զգացման հետ. վիրավորվելով` մարդը խախտում է հոգեկան ներքին օրենքները, ինչը նրան անխուսափելիորեն տանում է դեպի մեղքի զգացում: Անգիտակցական մակարդակում մարդը հասկանում է, որ այս կամ այն կերպ մասնակցել է տեղի ունեցածին: Ձեզ անհրաժեշտ է ինքներդ ձեզ ներել ձեր վիրավորանքները` հասկանալով, որ Դուք իրավունք ունեք հուզականորեն արձագանքել նրան, ինչը Ձեր կարծիքով անարդարացի է:
5. Այդ ամենից հետո, կարծում եմ, Դուք կկարողանաք հասկանալ եւ ներել ձեզ վիրավորողին` վիրավորանքի բեռը փորձի վերածելով:
Աղբյուրը` Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու