Կոմպոզիտոր, դաշնակահար եւ գործիքավորող Արմեն Մերաբովի տաղանդի, համերգների ընթացքում իր երաժշտությամբ հանդիսատեսի հոգու մի մասնիկը կլանելու ունակության մասին Հայաստանում քչերը գիտեն: Արմենի կնոջ՝ երգչուհի Մարիամ Մերաբովայի խոսքով, «այն, որ մեր մասին Հայաստանի հանդիսատեսի լայն շրջանակ տեղյակ չէ, միանգամայն հասկանալի է. մենք փոփի կամ «ռաբիսի» ներկայացուցիչ չենք»: Հնարավոր է՝ այդպես է, բայց NEWS.am STYLE-ը չէր կարող բաց թողնել Արմենի հետ զրուցելու եւ նրան հայ հանդիսատեսի ավելի լայն շրջանակի ներկայացնելու հնարավորությունը: Առավել եւս, որ առիթ կա. «Միրայֆ» խումբը, որի «ծնողները» Մերաբովներն են, սեպտեմբերի վերջին ելույթ է ունենալու Երեւանում:
Մեջբերում եմ. «Արմենը բարձրակարգ իմպրովիզացիոն երաժիշտ է, շատ զգացմունքային, արտասովոր դաշնակահար՝ կատարած նյութի հանդեպ ոչ ստանդարտ մոտեցումներով: Շեշտադրումները, որ կատարում է Արմենը, կամա թե ակամա ստիպում են ստեղծագործությանն այլ տեսանկյունից մոտենալ»: Իսկ ինքներդ ինչպե՞ս կբնորոշեիք Ձեզ եւ Ձեր ստեղծագործությունը:
Սեփական ստեղծագործությունը գնահատելն անշնորհակալ գործ է: Իմ գնահատականը շատ սուբյեկտիվ կլինի եւ մեծ մասամբ կախված այն հանգամանքից, այն ժամանակից, թե երբ եք ինձ հարցնում: Կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է իր գործով զբաղվի. մենք՝ նվագենք, իսկ քննադատները՝ գնահատեն: Առավել եւս, որ մեր ստեղծագործության գլխավոր գնահատողը հանդիսատեսն է: Քիչ չեն դեպքերը, երբ հանդիսատեսին դուր է գալիս, քննադատներին՝ ոչ: Եվ հակառակը:
Իսկ ամեն դեպքում…
Եթե ամեն դեպքում փորձենք գնահատել այն, ինչ անում եմ… Ես ձգտում եմ նվագել իմպրովիզացիոն երաժշտություն, որի հիմքում ջազային զարկերակ է, ջազային ռիթմ ու եվրոպական հարմոնիկ ավանդույթ: Չնայած շատ հաճախ համերգի ընթացքում մենք խառնում ենք հնարավոր բոլոր ոճերը. սկսում ենք ֆյուժընից, հետո հանկարծ կոմպոզիցիայում տանգո է հայտնվում, իսկ ավարտում ենք այն հին ու բարի սվինգով: Նման բան բավական հաճախ է պատահում եւ կախված չէ կոմպոցիզիայից: Այդ հանպատրաստից է առաջանում, համերգի ազդեցությամբ, եւ մեծապես կախված է այն երաժիշտներից, ում հետ այդ պահին նվագում եմ:
Իսկ երաժիշտների հարցում, անկեղծ ասած, բախտս բերում է. վերջին շրջանում ես նվագում եմ իրենց գործի առաջնակարգ վարպետների հետ, ովքեր գրեթե նույն կերպ են մտածում, ինչ ես, եւ որոնցից ես շատ բան եմ սովորում:
Դուք երաժշտական ընտանիքում եք մեծացել: Ձեր հայրը մասնագիտության ընտրության հարցում դեր ունեցել է:
Իհարկե, հայրս իմ երաժշտական կայացման ճանապարհին մեծ դեր է խաղացել: Նա հանճարեղ մարդ է, ով հանպատրաստից գործիքավորումներ էր ստեղծում բիգ-բենդերի համար, կարող էր զուգարանում նստած գործիքավորում ստեղծել սիմֆոնիկ նվագախմբի համար, նույն պրոֆեսիոնալիզմով կոմպոզիցիաներ էր գրում գնչուական նվագախմբի, ռուսական ժողովրդական, եվրոպական ազգային համույթների համար, դասական երգչախմբային երաժշտություն էր գրում: Նրա երգերը կատարում էին սովետական էստրադայի այնպիսի ներկայացուցիչների համար, ինչպիսիք են Նիկոլայ Նիկիտսկին, Կլավդիա Շուլժենկոն կամ Մուսլիմ Մագոմաեւը: Ի դեպ, նույնիսկ նրա էստրադային երգերում ջազի ոգի էր զգացվում: Նրա «Вдохновение» («Ոգեշնչում») համույթում կարիերան է սկսել երիտասարդ Իրինա Ալեգրովան, եւ առաջին երգը, որ ձայնագրել է երիտասարդ Ալլա Պուգաչովան, Միխայիլ Տանիչի բանաստեղծության հիման վրա նրա գրած «Ռոբոտ» երգն էր: Հետագայում այն երգեց նաեւ Քրիստինա Օրբակայտեն՝ արդեն ժամանակակից գործիքավորմամբ:
Իսկ Մարիամը Ձեզ անմիջապե՞ս գրավեց որպես կին եւ որպես երգչուհի:
Ապագա կնոջս հետ ծանոթացել եմ Գնեսինյան ուսումնարանի պատերի ներսում, եւ ես, ֆանատիկորեն հավատարիմ լինելով երաժշտությանը, առաջին հերթին այն ուրիշների մեջ էի փնտրում: Եվ հանդիպելով կնոջս՝ ես այդ գտա նրա մեջ: Իհարկե, ինձ նրա մեջ գրավեց նրա անհավանական տաղանդը, նրա հզորությունը, նրա էներգետիկան, երաժշտական նուրբ զգացողությունը եւ ազնիվ լինելու ցանկությունը: Առաջին հերթին ազնիվ հանդիսատեսի եւ, ամենակարեւորը, երաժշտության հանդեպ: Հետագայում միայն ես հասկացա, որ մեր հանդիպումը նախանշված էր, եւ այդ ի վերուստ տրված պարգեւ էր: Այդ առավել լավ ես հասկանում, երբ քո երրորդ երեխան է ծնվում (ծիծաղում է).:
«Միրայֆը» կարելի՞ է ձեր առաջին երեխան համարել:
Այո, կարելի է: Բայց այդ երեխան իմ ուսուցիչը դարձավ, որտեղ ես կատարելագործվեցի որպես դաշնակահար եւ գործիքավորող: Եվ գլխավորը՝ որպես ղեկավար: Միրայֆն ինձ սովորեցրեց, թե ինչպես պետք է շփվել քեզ հետ նվագող երաժիշտների հետ, թե ինչպես չդառնալ քո շահերը թելադրող բռնապետ եւ կոլեկտիվում պահպանել բարի մարդկային ու ստեղծագործական մթնոլորտը: Չնայած երաժիշտների բնական փոփոխությանը, բոլորի հետ ջերմ հարաբերություններ եմ պահպանում: Եվ այդ Միրայֆի կողմից իմ կյանքում ամենամեծ ներդրումն է:
Իսկ խմբի անվանումն ո՞վ է մտածել: Ի՞նչ է այն նշանակում:
Անվանումը հորինել է իմ բարեկամներից Իգոր Թաշճյանը: Մի օր նստած էի նրա ընկերության գրասենյակում եւ մտահոգված ասում էի, որ ոչ մի կերպ չեմ կարողանում իմ ստեղծած կոլեկտիվի համար անվանում ընտրել: Եվ Իգորն ասաց, որ իր ընկերների համար արդեն անվանումներ գտել է, եւ այդ ընկերությունները ծաղկում են: Այդպես էլ ծնվեց «Միրայֆ» անվանումը, որը նշանակում է աշխարհը «կայֆով», «լայֆով», «դրայվով» եւ այլնով:
Շուտով խումբը Երեւանում համերգ է ունենալու: Այդ Ձեզ համար պատմական Հայրենիք վերադառնալու առի՞թ է:
Իհարկե, Երեւանում համերգը պատմական Հայրենիք վերադառնալու առիթ է: Իմ նախնիները Շուշին լքել են հայտնի իրադարձությունների պատճառով: Եվ այն, որ նրանք կարողացել են վերապրել այդ ամենը, ամբողջությամբ նրանց ադրբեջանցի ընկերների շնորհիվ է, ովքեր զգուշացրել են նրանց եւ օգնել ժամանակին հեռանալ: Այդ հարցում, ի դեպ, կնոջս նախնիների բախտը չի բերել: Նրանք այդ ժամանակ շատ են տուժել:
Իսկ երեխաները Ձեզ հետ գալո՞ւ են:
Ավագը՝ Իրման, սովորելու է, իսկ փոքրերը կգան մեզ հետ:
Երեւանյան հանդիսատեսի համար որեւէ հատուկ բան նախապատրաստե՞լ եք, թե՞ սովորական համերգային ծրագիր է լինելու:
Մեր համերգները մշտապես բացահայտում են եւ, առաջին հերթին, հենց մեզ համար: Անկախ նրանից, «մշտադալար» ստեղծագործություններ ենք կատարում, թե նոր, հեղինակային երաժշտություն: Երեւանյան համերգին, անշուշտ, լինելու է ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը: Մենք բազմաթիվ հեղինակային ստեղծագործություններ ունենք, որոնց խոսքերը գրել է կինս՝ Մարիամը, երաժշտությունը՝ ես: Եվ, իհարկե, ես կկատարեն մի քանի հեղինակային գործիքավորված կոմպոզիցիա: Մենք նաեւ հսկայական էմոցիաներ ենք ակնկալում հայկական ջազի ճանաչված վարպետներ Արմեն Հյուսնունցի, Վահագն Հայրապետյանի, Լեւոն Մալխասյանի եւ Տիգրան Հայրապետյանի, ինչպես նաեւ Գոռ Սուջյանի հետ համատեղ կատարումներից:
Մարինա Ադուլյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ