45-ամյա Անջելինա Ջոլին խնդրել է հեռացնել դատավորին, որը զբաղվում է իր ու Բրեդ Փիթի ամուսնալուծությամբ։ Լրատվամիջոցներն այժմ գրում են Փիթի ու նրա թիմի արձագանքի մասին Ջոլիի գործողություններին. նրանք դերասանուհուն մեղադրում են համատեղ խնամակալության վերաբերյալ գործի քննությունը ձգձգելու համար։
Բրեդը նշում է, որ այս անգամ Անջելինան չափազանց հեռուն է գնացել եւ որ ինքը ստիպված է լինելու խիստ հակահարված տալ, հայտնել է Us Weekly-ի աղբյուրը։
Ջոլին պնդում էր, որ դատավոր Ջոն Ու. Օդերքիրքը չի հայտնել, որ գործնական կապեր ունի Փիթի փաստաբաններից մեկը հետ։ Ջոլիի փաստաբանները վստահ են, որ Փիթն Օդերքիրքի օգնությամբ փորձում է անձամբ խառնվել գործի ընթացքին՝ ազդելով դրա ելքի վրա։ 56-ամյա դերասանի փաստաբանները պատասխանել են, որ դատավորը լավատեղյակ է նախկին զույգի հարաբերությունների մանրամասներին. ավելին, հենց նա է 2014թ.-ի օգոստոսին գրանցել նրանց ամուսնությունը։
Ցավոք, Ջոլիի ակնհայտ տակտիկական գործողություններից տուժում են նրա երեխաները։ Կոնֆլիկտի կողմերը մինչ այժմ զրկված են լուծել խնամակալության հետ կապված հարցերը վերջնականապես լուծելու հնարավորությունից, ասված է Փիթի փաստաբանների հայտարարության մեջ։
Նախկին ամուսինները մեծացնում են 19-ամյա Մեդոքսին, 16-ամյա Փաքսին, 15-ամյա Զախարային, 14-ամյա Շայլոյին եւ 12-ամյա երկվորյակներ Նոքսին ու Վիվյենին։ Գործով նոր նիստը պետք է տեղի ունենա հոկտեմբերին։
Ըստ լրատվամիջոցների նյութերի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում