Եթե ուզում ես սթրեսը հանել, կազմիր այն բաների ցուցակը, որ դու սիրում ես:
Ես սիրում եմ, երբ իմաստալից է լինում: Ֆիլմը, նկարը, խոսքերը… Նույնիսկ երբ իմաստը չեմ հասկանում, ավելի հետաքրքիր է: Սիրում եմ հանելուկներ, որոնք կարող եմ կռահել: Նրանք, որոնք չեմ կարողանում, նյարդայնացնում են, բայց հետո դարձյալ սիրում եմ, որովհետեւ դրանց ժամանակն էլ է գալիս:
Սիրում եմ գործը, որով զբաղվում եմ: Սիրում եմ տեսություններ եւ հայեցակարգեր: Սիրում եմ վերլուծել եւ մտածել, դրանք համեմատել իմ գիտելիքի եւ զգացողությունների հետ: Հարգանքով եմ վերաբերում դրանք ստեղծած հեղինակներին: Սիրում եմ հանգստանալ` մարզական տաբատով եւ փափուկ բլուզով նստած-պառկած ամսագիր կարդալով:
Սիրում եմ մարդկանց: Ոչ թե վերացական մարդկությունը, այլ կոնկրետ մարդկանց: Մետրոյում, խանութներում, վարսավիրանոցներում, ռեստորաններում:
Սիրում եմ ռեստորաններ: Սիրում եմ, որովհետեւ այնտեղ տարբեր առումներով ոճային է, որպես կանոն` ընդարձակ է եւ լավ են կերակրում: Ես ընդհանրապես սիրում եմ, երբ կերակրում են: Եվ սուրճ: Ընդհանրապես սուրճ սիրում եմ, եւ սիրում եմ, երբ անկողնում են բերում: Կամ էլ պատրաստը` խոհանոցում: Վաղուց է եղել, բայց սիրում եմ:
Սիրում եմ ելակ: Եվ մոռ: Որովհետեը փափուկ են, կարմիր եւ վառ, բացառիկ համ ունեն: Եվ նրա համար, որ հենց ուտես, հոգումդ ամառ է:
Սիրում եմ շոկոլադ: Դառը եւ կաթնային: Ընկույզով եւ պղպեղով: Ամեն ինչով: Ցանկացածը: Միայն` իսկական: Սիրում եմ պաղպաղակ: Որովհետեւ դա մանկությունն էԼ: Եվ գրողի ծոցը կալորիաները:
Սիրում եմ ծովը: Ծոցն ուժեղագույն եւ գրավող-քաշող սեր է: Չնայած վախենում եմ ջրից եւ շատ համեստորեն եմ լողում, բայց պաշտում եմ ծովը: Սիրում եմ լեռները: Սիրում եմ արեւը: Սիրում եմ անձրեւը: Ամռանը` տաք, որ բոբիկ քայլես: Թեկուզ քաղաքում, թեկուզ` գյուղում:
Սիրում եմ զբոսնել փողոցներում: Ամենուր: Բոլոր քաղաքներում: Տարբեր քաղաքների տարբեր փողոցներով: Սիրում եմ մտածել ընդառաջ եկող մարդկանց մասին, այն մասին, թե ինչպես են ապրում այդ քաղաքում: Սիրում եմ տարբեր խորություն եւ կազմակերպման տարբեր մոտեցումներ: Սիրում եմ նոր կայարանների հոտը:
Սիրում եմ մարդկային մտքի բոլոր դրսեւորումները: Սիրում եմ բոլոր վայրերը եւ իրադարձությունները, որտեղ մարդու տաղանդը հետք է թողնում: Այդ պատճառով երաժշտություն եմ սիրում: Շատ մոտավոր եմ գլուխ հանում ուղղություններից եւ վատ եմ մտապահում անունները, ուղղակի տարբեր երաժշտություն եմ սիրում: Երաժշտությունը սիրո նման է. լեզու է, որով խոսում է արարչությունը:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին