Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Ջութակահար Էդգար Հակոբյան. «Մենք երաժշտություն էինք ուսանում թույլ լույսի ներքո, սառած մատներով…»

23:16, 4 սեպտեմբերի

Հայազգի ջութակահար Էդգար Հակոբյանը պատրաստվում է մենահամերգի: Ունենալով ոչ միայն բնածին տաղանդ, այլեւ աներեւակայելի համառություն եւ երկաթե կամք, Էդգարը ճանաչում է ձեռք բերել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում: Առիթից օգտվելով՝ NEWS.am STYLE-ն Էդգարի հետ զրուցեց անցած ճանապարհի, մանկության, ներկայի եւ երաժշտության մասին:

Էդգար, պատմեք Ձեր մասին: Ինչպե՞ս սկսվեց փառքի ճանապարհը:

Բոլորն էլ երազանք ունեն, այդ թվում՝ իմ մայրը: Այդ պատճառով էլ ես սկսեցի ջութակ նվագել… Նա երգչախմբի դիրիժոր է: Երբ ես 6 տարեկան դարձա, նա ուրախությամբ ինձ հանձնեց ջութակի ուսուցիչներին: Չեմ ասի, որ առանձնապես հրճված էի այդ գաղափարից, քանի որ նման բարդ գործիք նվագելը շատ ժամանակ է պահանջում, բայց մայրս շատ էր հավատում իր երազանքին, եւ այն կատարվեց:

19 տարեկանում, երբ փոխադրվեցինք Մոսկվա, ես սկսեցի լրջորեն վերաբերել այն ամենին, ինչ սովորել եմ ու ջութակի երաժշտության ժամանակակից աշխարհում զարգանալու մեծ ցանկություն զգացի:

Դուք դժվարին հետխորհրդային մանկություն եք ունեցել, ինչպես եւ մեզանից շատերը: Իսկ հիշողություններ մնացե՞լ են, թե՞ ժամանակի ընթացքում ջնջվել են:

Այդ շատ բարդ ժամանակահատված էր խորհրդային եւ հետխորհրդային բոլոր ժողովուրդների համար: Հայաստանի համար այն ավելի դժվարին էր. երկրաշարժը, հարեւան պետության հետ քաղաքական հակամարտությունը, ԽՍՀՄ փլուզումը, էլեկտրաէներգիայի բացակայությունն անջնջելի հետք թողեցին մի քանի սերունդների զարգացման վրա: Բայց, չնայած դժվարություններին, մենք սովորում էինք վառարանով տաքացվող դասասենյակներում, երաժշտություն էինք ուսանում թույլ լույսի ներքո, սառած մատներով…

Այո, մեզ համար դժվար էր, եթե այդ ամենին նայենք այսօր՝ տարիների հեռվից, իսկ այն ժամանակ դա մեր կյանքի մասն էր, շատ դրական եւ անկեղծ բան կար, ընկերություն, միասնություն, ձգտում… Դժվարությունները մեզ միայն կոփում էին…

Ի՞նչ եք կարծում, լավ երաժիշտը Հայաստանում ապագա ունի՞:

Ցավոք, Հայաստանից բնակչության մեծ արտահոսք կա, եւ երաժիշտները նույնպես արտագաղթողների թվում են: Նրանք լքում են երկիրը՝ վաստակելու միջոց փնտրելու եւ Հայրենիքի սահմաններից դուրս իրենց տեղը գտնելու համար: Պետությունը պետք է մտքի զարգացման համար պայմաններ ստեղծի: Չնայած հայ ժողովրդի մեծությանն ու տաղանդին, Հայաստանը փոխակերպման փուլում է եւ դեռեւս անհասկանալի ձեւի մեջ:

Երաժշտությունը մի՞շտ էր Ձեր հոգում:

Երաժշտությունը միշտ եւ ցանկացած մարդու հոգու մեջ է: Ես համոզված եմ դրանում: Մի պահ մտածեք կյանքն առանց երաժշտության, եւ այն կկորցնի բոլոր գույները:

Հենց երաժշտությունն է ունակ հիշեցնել կյանքի երջանիկ պահերի մասին եւ հնարավորություն տալ ամեն լավ բան նորից վերապրել: Երաժշտությունն օգնում է հաղթահարել դժվարությունները, հանգստացնում է, սխրանքների մղում, օգնում է սիրել… Իսկ իմ դեպքում այդ նաեւ ինքնարտահայտման ձեւ է եւ, անխոս, կենսակերպ:

Ի՞նչ եք կարծում, այն ամենը, ինչին հասել եք, տրված է ի վերո՞ւստ, թե՞ երկար աշխատանքի արդյունք է:

Աստծո սերն անսահման է, բայց Արարչի կողմից ընծայված տաղանդին միշտ պետք է ուղեկցի աշխատասիրությունը: Եվ կարեւոր հանգամանք. հաջողություն:

Դուք հասե՞լ եք այս ամենին, ինչի մասին երազում էիք:

Բարդ հարց է: Իհարկե, ինչ-որ բանի հասել եմ, բայց ոչ շատ բանի… Երաժշտության մեջ վերջնակետ, սահման չկա, ամեն անգամ, երբ թվում է, թե ընկալել ես նրա ամբողջ խորությունը, ճանաչել ես նրա ամբողջ անիրական կատարելությունը, լուծվել ես նրանում, այն քո առջեւ անսահմանություն է բացում: Եվ դու հասկանում ես, որ մի կյանքը բավարար չէ երազանքդ իրականացնելու համար:

Jazz Parking-ի հետ ի՞նչ ձեւաչափով ես աշխատում:

Այն նախագիծ է, որն արդեն 5 տարի ուրախացնում է որակյալ երաժշտության սիրահարներին: Ես առաջին իսկ ազատ րոպե գտնելու դեպքում ձգտում եմ բաց չթողնել նրանց համերգները:

Անցյալ տարի ես մեծ պատիվ ունեցա Jazz Parking-ի շրջանակում հանդես գալ մենահամերգով: Այդ համերգներն անցկացվում էին Մոսկվայում, տարբեր հեղինակավոր բեմերում: Եվ չնայած նախագծի ղեկավարության հետ վաղեմի կապերին, այդ առաջին անգամ էր… Հիմա իմ մենահամերգը նախապատրաստվում է Jazz Parking-ի աջակցությամբ, ինչի համար շատ շնորհակալ եմ:

Իսկ ի՞նչ սպասելիքներ ունեք առաջիկա համերգից:

Հոկտեմբերի 12-ին ես իմ ընկերների (Մանուկ Գազարյան band) եւ Ս.Ս.Պրոկոֆեւի անվան ռուսական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եմ գալու «Мир» համերգասրահում: Երաժիշտ-ընկերներս, ում հետ վաղուց եմ ցանկանում ելույթ ունենալ մեկ բեմում, վերջապես հավաքվել են: Բացի այդ, հույս ունեմ, որ իրենց ներկայությամբ ոչ միայն դահլիճում, այլեւ բեմում ինձ հաճույք կպատճառեն իմ ընկերները՝ Լյուբով Ուսպենսկայան, Sona-ն, Մարգարիտա Պոզոյանը, ջութակահար Տիգրան Պետրոսյանը: Այդ ամենը հանպատրաստից է լինելու. մենք նախապես ոչինչ չենք ծրագրում: Այնպես որ՝ այդ երեկոյից անակնկալներ եմ սպասում եւ կարծում եմ, որ այն նաեւ հաճելի նվեր կլինի իմ եղբոր համար իր 30-ամյա հոբելյանի առիթով:

Մարինա Ադուլյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել