Ավելի շատ քուն
Գիտությունը մինչեւ հիմա այնքան էլ շատ բան չգիտե քնից զրկվելու մասին: Բայց մի բան գիտությունը հաստատ գիտե` այն, որ քնի հիմնական գործառույթը ուղեղի կենսագործունեության կենսաքիմիական արտադրանքի հեռացումն է, որն առաջանում է նրա ակտիվության արդյունքում: Դա նշանակում է, որ քնի պակասը կարող է վնասակար բետա-ամիլոիդ սպիտակուցների պատճառ դառնալ, ինչը կարող է տարբեր հիվանդությունների հանգեցնել: Օրինակ` Ալցհայմերի հիվանդության:
Ինչպե՞ս շտկել քիչ քնելու սովորությունը: Ստիպված կլինեք փոխել սեփական կենսակերպը, իսկ դա հեշտ չէ: Քիչ է ընդամենը մտածել. «Ես հիմա չեմ կարող քունս առնել, փոխարենը լավ կքնեմ հանգստյան օրերին: Դա արդյունք չի տա: Մեկ անքուն գիշերից հետո վերականգնվելը դժվար չէ, բայց քնի խրոնիկական պակասը մեծ ջանքեր է պահանջում:
Ինչքա՞ն է անհրաժեշտ քնել: Չափահաս մարդուն անհրաժեշտ է 7-ից 9 ժամվա քուն: Այստեղ դուք կարող եք ավելի մանրամասն իմանալ դրա մասին:
Հերիք է սնվեք ինտերնետային աղբով
Ձեզ հավանաբար հետաքրքրում է, թե ինտերնետն ինչ է անում ձեր ուղեղին: Արդյոք ինտերնետը մեր մեջ կախվածություն չի առաջացնում` վերածվելով յուրօրինակ թմրանյութի: Facebook-ում գրառումը, իմեյլը, թվիթը, հետաքրքիր հոդվածը, եւ այդպես շրջանակը փակվում է: Ինտերնետի հիմնական խնդիրը ցրված ուշադրությունն է: Մենք անընդհատ ստիպված ենք լինում ուշադրությունը մի բանից մյուսին տեղափոխել եւ դա ուղղակի թույլ չի տալիս կենտրոնանալ կարեւոր բաների վրա:
Ինչպե՞ս ազատվել դրանից: Ձեզ համար կանոններ սահմանեք. կես ժամ իմեյլների համար, կես ժամ` Թվիթերի եւ այդպես շարունակ: Դուք կարող եք ինքներդ անել դա, բայց եթե գիտեք, որ կամքի ուժը կարող է չհերիքել, օժանդակող միջոցներ օգտագործեք: Օրինակ` այն հավելվածը, որը կարգելափակի մուտքը անպետք կայքերին` անհամապատասխան ժամերին:
Ստուգեք ձեր բազմաառաջադրանքայնությունը
Ինտերնետային աղբի խնդիրն ընդամենը մեկ մեծ խնդրի` բազմաառաջադրանքայնության մի մասն է: Ժամանակակից մշակույթը խրախուսում է դա եւ նույնիսկ ստիպում է միաժամանակ մի քանի բան անել (մեր իսկ օգուտի համար): Բայց դուք գոնե մեկ անգամ տեսե՞լ եք այնպիսի գործատուի, որին գերազանց բազմաառաջադրանքայնությամբ մարդ պետք լինի: Հազիվ թե: Այդ պատճառով բազմաառաջադրանքայնության առավելությունները մշուշոտ են եւ միայն մեր գլխում են: Գլխավոր խնդիրը, որին պետք է հասնել, մեկ առաջադրանքի վրա լիակատար կենտրոնացումն է: Այդ դեպքում, նույնիսկ եթե առաջադրանքը ձանձրալի է, դուք այնուամենայնիվ ձեզ անհամեմատ ավելի երջանիկ կզգաք:
Ինչպե՞ս ազատվել բազմաառաջադրանքայնությունից: Սկզբի համար ջանացեք սովորություն զարգացնել` նկատելու, թե երբ եք անցնում միաժամանակ մի քանի գործի: Եվ դրա փոխարեն, ինչպես եւ ինտերնետի պարագայում, ձեզ կարգուկանոնի ենթարկեք, որպեսզի գոևծերը հերթով անեք, ոչ թե միասին:
Աղբյուրը` Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն