Ամաչկոտ տղամարդ
Նման տղամարդը հազիվ թե համարձակություն ունենա եւ իրեն դուր եկած կնոջն ինչ-որ բան առաջարկի: Քանի որ նրան միշտ տանջում են կասկածները, որ նա, իբր, բավականաչափ գեղեցիկ, խելացի, սրամիտ, ցանկալի չէ այս կամ այն կնոջ համար: Բայց եթե արդեն ծանոթացել եք, եւ համակրանքը փոխադարձ է, հնարավորինս հաճախ նրան հասկացրեք, թե որքան հետաքրքիր է նա ձեզ համար: Պատրաստ եղեք, որ հարաբերությունների սկզբում հաճախ ստիպված կլինեք նախաձեռնություն հանդես բերել:
Սրտակեր տղամարդ
Նման տղամարդը կարող է արագորեն եւ հեշտությամբ դուր գալ կնոջը, հմայել եւ գրավել նրա սիրտը: Ինքն էլ անկեղծորեն կտրվի զգացմունքներին: Դուք միշտ կհիշեք այն ամենը, ինչ ապրել ենք նման տղամարդու հետ. զգացմունքների, կրքերի եւ վառ հույզերի ամբողջ ներկապնակը: Նրա հետ ձեզ անկրկնելի, աստվածուհի կզգաք: Սիրային հարցերում փորձառու այս տղամարդուն ոչ միայն գրավելու, այլեւ ձեր կողքին պահելու համար ստիպված կլինեք շատ ջանք գործադրել: Մի դադարեք զարմացնել նրան, ձեր մեջ ինչ-որ յուրահատուկ բան պետք է լինի, որը նրան կստիպի մոռանալ մյուս բոլոր կանանց մասին:
Իր ուժերին վստահ տղամարդ
Տղամարդու այս տեսակը հստակ գիտի՝ ինչ է ուզում, իր առջեւ հստակ նպատակներ է դնում եւ ծրագրված իրականացնում դրանք: Նա գիտի, թե ինչպիսին պետք է լինի իր ընտրյալը, ինչ հատկություններ ունենա: Եթե կինը նրան դուր է եկել, նա անպայման կասի այդ մասին, ծանոթության ընթացքում կպատմի ընտանեկան կյանքի մասին պատկերացումների, գաղափարների եւ երազանքների մասին: Նման տղամարդը երբեք ձեզ չի ստիպի կասկածել իրեն, միշտ կիմանաք՝ ինչ սպասել նրանից: Իսկ եթե դուր չեք եկել նրան, երբեք ձեզ սին խոստումներ եւ հույսեր չի տա:
«Ընկերների հոգի»
Ուրախ, հնարամիտ, շփվող... Նրա հետ հետաքրքիր է եւ դյուրին, կարելի է խոսել ցանկացած թեմայի շուրջ: Նա բազմաթիվ ընկերներ եւ ծանոթներ ունի, բոլորի հետ ընդհանուր լեզու է գտնում, ամենուր անկեղծորեն ուրախ են նրան տեսնելու համար: Անկասկած, նման տղամարդը ձգում է կանանց: Բայց պետք է հիշեք, որ նուրբ հումորի եւ բոլորին ուրախացնելու ցանկության տակ կարող է խոցելի հոգի լինել: Նման մարդը կարող է լիարժեք վստահել միայն այն կնոջը, որը կնկատի նաեւ նրա հարուստ ներաշխարհը:
Ամբարտավան տղամարդ
Նա այդպիսին է թվում շրջապատին, այդպիսին է նաեւ իրականում: Նա հրաշալի գիտի իր բոլոր առավելություններն ու թերությունները, դրանք նկատում է նաեւ ուրիշների մոտ՝ երբեմն քննադատելով: Նա հպարտ, ուժեղ տղամարդ է, բավական հավակնոտ, հսկայական ջանքեր է գործադրում՝ կարիերայի աճ ապահովելու համար: Նման տղամարդու դուր գալու համար պետք է շփման մեջ ճկուն եւ հանդուրժող լինեք, չզայրանաք դիտողություններից: Նրա համար կինը ոչ միայն սիրուհի է, այլեւ ընկեր: Եթե կարողանաք հենց այդպիսին դառնալ, ամբարտավան տղամարդը ձեզ համար փիսիկ կդառնա:
Աղբյուրը՝ Wday.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին