Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

«Մենք չենք կարող ընտրության առաջ կանգնել, երբ խոսքը հայերի` իրենց պատմական հայրենիքից` Արցախից բնաջնջման մասին է». Էրիկ Էսրաիլյան

11:39, 12 հոկտեմբերի

«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաելյանը շարունակում է սոցիալական ցանցերի իր էջերում բարձրաձայնել արցախահայության խնդիրներն ու ադրբեջանա-թուրքական հարձակումների ու ահաբեկչական գործողությունների հետեւանքները: Ինստագրամյան իր էջում ամերիկահայ պրոդյուսերը կոչ է արել հայերին ակտիվորեն աշխատել ճշմարտությունը տարածելու ուղղությամբ` զուգհեռ կատարելով անհրաժեշտ դրամահավաքը` Հայաստանին ու Արցախին աջակցելու համար:

«Շնորհակալ եմ իմ բոլոր քույրերին ու եղբայրներին, որոնք շարունակում են տարածել ճշմարտությունը: Խնդրում եմ` շարունակեք նույն տեմպով, քանի որ դա, իսկապես, բերում է ցանկալի փոփոխությունները, եւ այժմ մենք տեսնում ենք, որ աշխարհի տարբեր երկրների կառավարությունները, մարդու իրավունքի գրասենյակները, լրագրողներն ու ազդեցիկ լիդերներն այս պահին ուշադրություն են դարձնում մեր խնդրին եւ իմանում են ճշմարտությունը: Խնդրում եմ` եկեք փորձենք լրացուցիչ ուշադրություն գրավել, լռելը մեզ ոչնչի չի բերի: Մենք չենք կարող ընտրության առաջ կանգնել, երբ խոսքը հայերի` իրենց պատմական հայրենիքից` Արցախից բնաջնջման մասին է: Մենք ենք մեր սարերը: Ես աղոթում եմ խաղաղության համար, որը մենք կունենանք, եթե ձեզանից շատերը խոսեն, կապնվեն իրենց կառավարության ներկայացուցիչների հետ, կազմակերպեն խաղաղ ցույցեր եւ անեն ամենը, ինչ կարող են:

View this post on Instagram

A post shared by Eric Esrailian (@esrailian) on

Նաեւ նշեմ, որ մարդասիրական օգնության նպատակով իրականացվող դրամահավաքը բավական հաջող ընթացք ունի, խնդրում եմ` շարունակեք ձեր հնարավորության սահմաններում կատարել նվիրատվություններ»,-գրել է Էսրաիլյանը` ավելի ուշ անդրադառնալով նայեւ Լոս Անջելեսի հայության ցույցերին: Պրոդյուսերը նշել է` հպարտանում է իր ազգի ներկայացուցիչներով, որոնք միասնությամբ Արցախին կբերեն սեր ու խաղաղություն: «Հաղթելու ենք»,-հրապարակման վերջում ավելացրել է Էսրաիլյանը:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել