Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Stand Up Level Up–ը նոր ձեւաչափ է հայկական հումորի դաշտում․ Stand Up–ի պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները

20:27, 25 մայիսի

Վերջին տարիների ընթացքում հայկական հումորը նոր թափ է առնում, իսկ այս անգամ պրոդյուսերներ Վահան Թովմասյանն ու Մհեր Մխիթարյանը լսարանի դատին են հանձնում Stand Up Level Up հումորային նոր նախագիծը, որն իրական Stand Up–ի մասին։ Stand Up–ի առաջնախաղը կայացել է «Բոհեմ» թատրոնում , եւ հետագայում ռեզիդենտները պատրաստվում են այստեղ ծավալել իրենց գործունեությունը։ 

«Բոհեմ» թատրոնի տանիքի տակ հավաքվել են տարբեր նախագծերից հայտնի 7 հումորիստներ, մասնավորապես՝ Վահան Թովմասյանը, Մհեր Մխիթարյանը, Արմեն Սարգսյանը, Տիգրան Գևորգյանը, Վազգեն Օհանյանը, Նինա Տիտանյանը եւ Անդրանիկ Համբարձումյանը: 

IMG_4826.jpg (50 KB)

Նախագծի պրոդյուսեր Վահան Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշում է, որ տեւական ժամանակ է, ինչ մտածել են եւ կյանքի կոչել այս նախագիծը։

IMG_4894.jpg (38 KB)

«Ես եւ Մհերը տեւական  ժամանակ է՝ զբաղվում ենք հումորով եւ պարբերաբար նայում ենք դրսում ներկայացվող Stand Up–ից կտորներ, ելույթներ եւ որոշեցինք, որ մենք եւս մեկ հարկի տակ պետք է հավաքենք մարդկանց, որոնք ցանկանում են զբաղվել հումորով, ելույթ ունենալ եւ տալ այդ դրական էներգիան։ Այստեղ ելույթ են ունենում մարդիկ, որոնց կյանքում հումորն ունի կարեւոր կշիռ եւ սա սիրելի աշխատանք է»։

IMG_4949.jpg (49 KB)

Պրոդյուսերը նաեւ մանրամասնեց ռեզիդենտների ընտրությունը՝ նշելով, որ հանդիսատեսը կգտնի իր համար հոգեհարազատ հումորի ձեւաչափն ու կերպարը։ 

IMG_5050.jpg (65 KB)

«Եթե դիտարկենք Արմենին, Տիգրանին, Վազգենին եւ Անդրանիկին կարող ենք ասել, որ իրենք «խիտ» հումորի մասին են եւ բավականին փորձառու են հենց ակումբային Stand Up–ի դաշտում եւ հրաշալի հասկանում են, թե հումորն ինչպես է աշխատում, ինչ արձագանք է ստացվում եւ յուրաքանչյուրն ունի իր ոճն ու հումորի թեման։ Ես եւ Մհերը մեծամասամբ աշխատել ենք մեդիաոլորտում եւ մեր հումորն ու ոճը եւս տարբերվում է միմյանցից, եթե ես պատմում եմ խիստ անձնական և կենցաղային պատմություններ, Մհերը ներկայացնում է հումորային իրադրություններն ու դրանց մեկնաբանությունը։ Նինայի համար սա երազանք էր եւ մեր թիմի միակ աղջիկն է»,– հավեցել Վահան Թովմասյանը։

IMG_5082.jpg (48 KB)

Նինա Տիտանյանը լսարանին հայտնի է «Հումորի լիգա» հեռուստանախագծից եւ լրագրողների հետ զրույցում նա նշեց՝ ցանկանում է, որ հանդիսատեսը ճանաչի հենց իրեն, ոչ թե մարմնավորած կերպարներին։ 
«Երբ սոցիալական հարթակներով անում եմ հրապարակումներ հումորի գնահատականը դիտումներն են և երբեմն դու շատ դժվար ես ստանում այդ հետադարձ կապը։ Նաեւ իմ բլոգի պարագայում կարող եմ ասել, որ մեծամասամբ ինձ չեն ճանաչում, ինձ նույնականացնում են մարմնավորած կերպարների հետ, իսկ այստեղ ես պատմում եմ իրական կյանքից վերցված պատմություններն ու միջադեպերը, որոնք ես ապրել եմ, զգացել և անհավանական հաճույք է և կարծում եմ, որ ինձ կհասկանան հենց ոլորտի մարդիկ, երբ իրական հանդիսատեսը քո առաջ ծիծաղում է հումորներիդ վրա, իսկ դա լավագույն գնահատականն է»,– ասաց Նինա Տիտանյանը։ 

IMG_5155.jpg (50 KB)

Նախագծի համահեղինակ Մհեր Մխիթարյանը ,պատասխանելով հարցին, արդյոք հանդիսատեսը պատրաստ է ընդունել անձնական հումորներ, նշում է, որ երկար տարիների փորձը թույլ է տալիս, որ հանդիսատեսը սև կամ անձնական հումորները ընկալի ու ծիծաղի:

IMG_5239.jpg (32 KB)

Պրոդյուսերները նշում են, որ նախատեսում են սցենարի հաճախակի փոփոխություն և հետագայում ունենալու են ազատ խոսափող, որ մարդիկ, որոնք զբաղվում են հումորով կարողանան բեմ բարձրանալ։ 

IMG_5334.jpg (34 KB)

«Նախագիծը շարունակական է լինելու, մենք որոշել ենք զբաղվել իրական Stand Up-ով, տարիներով նույն հումորը չենք անելու, շատ սահմանափակ քանակությամբ ենք նույն հումորն անելու, մեր նույն մասնակիցները նոր սցենարով են հանդես գալու»,- հավելեց Մհեր Մխիթարյանը։ 

Նշենք, որ Stand Up Level Up–ի հաջորդ ներկայացումը հունիսի 6–ին է։ 

IMG_5359.jpg (59 KB)

IMG_4724.jpg (91 KB)

IMG_4733.jpg (87 KB)

IMG_4737.jpg (93 KB)

IMG_4742.jpg (92 KB)

IMG_4745.jpg (89 KB)

IMG_4752.jpg (71 KB)

IMG_4755.jpg (70 KB)

IMG_4763.jpg (95 KB)

IMG_4766.jpg (96 KB)

IMG_4779.jpg (78 KB)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել