Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Ջո Մանգանիելոն Հայաստան կատարած այցի շրջանակում եղել է Ծիծեռնակաբերդում, ծառ տնկել ու ծանոթացել Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի պատմությանը

11:05, 16 հունիսի

Հայաստանի մանուկների հիմնասրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան էջում տեսանյութ է տեղադրվել ամերիկահայ դերասան Ջո Մանգանիելոյի՝ վերջերս Հայաստան կատարած այցից։ 

Տեսանյութում դերասանը նշում է, որ ճանապարհորդությունը հրաշալի էր։ Մանգնիելոն, սակայն, հավելում է, որ հայկական ուտեսներն իր համար խորթ չէին, քանի որ մայրը հաճախ էր իր համար գնում նուռ, նռան հյութ եւ լահմաջո։ Նա հատկապես կարեւորում է կրոնական վայրեր այցելելը՝ վերհիշելով իր նախատատի պատմությունը, որը կարողացել է փախչել Օսմանյան կայսրության կողմից իրականացված՝ 1915 թ-ի Հայոց ցեղեասպանությունից։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Children of Armenia Fund (COAF) (@coafkids)

Մանգանիելոն Հայաստանում այցելել է պատմական վայրեր, Մերգերյան կարպետ գորգերի թանգարան, եղել է Ծիծեռնակաբերդում, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նույնիսկ, ծառ տնկել իր անունից։ 

«Իմ տատիկը միշտ այստեղ կլինի։ Մայրս էլ է նույն բանն է ասում՝ որ ես եկել եմ այստեղ՝ նրան տուն վերադարձնելու համար»,-կիսվում է դերասանը։ 

Անդրադառնալով իր հայկական դաջվածքին (դերասանի ձեռքին հայերենով գրված է ՀՐԵՇՏԱԿ)՝ Մանգանիելոն նշում է, որ այդ բառը հաճախ էր ասում իր տատիկը, եւ դաջվածքն արվել է նրա հիշատակին։  

«Ուրախ ենք կիսվել ձեզ հետ դերասան Ջո Մանգանելոյի՝ վերջերս Հայաստան կատարած անհավանական ճամփորդության ոգեշնչող դրվագներով: ՔՈԱՖ-ի խորհրդի անդամ և ՔՈԱՖ 20-րդ ամենամյա Գալայի հեղինակավոր մարդասիրական մրցանակի արժանացած դերասանը ծանոթացավ իր մայրական տատի հայրենիքի հարուստ պատմությանը, բացառիկ մշակույթին և ջերմ հյուրընկալությանը: Շնորհակալ ենք, Ջո՛, անմոռանալի հիշողությունների և այն սիրո համար, որը տվեցիք Հայաստանի մանուկներին»,-նշված է ՔՈԱՖ-ի հաղորդագրության մեջ։ 

Լուսանկարը՝ John Salangsang/Variety via Getty


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել