Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը համերգով կվերադառնա Երեւան

14:05, 25 մայիսի

Լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանը, որի վիրտուոզ կատարումներն անտարբեր չեն թողնում ոչ ոքի, «ԹԻ ԷՄ փրոդաքշն»-ի հրավերով համերգային ծրագրով կվերադառնա Երևան:

Համերգային երեկոն տեղի կունենա հունիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Մալիկյանի հետ բեմում կլինեն երաժիշտներ, որոնց հետ ջութակահարը երկար ճանապարհ է անցել, հանդես եկել աշխարհի հեղինակավոր բեմերում: Նրանք են դաշնակահար Իվան «Մելոն» Լյուիսը, կոնտրաբասահար Իվան Ռուիս Մաչադոն, թմբկահար Գեորվիս Պիկո Միլանը, կիթառահար Դայան Աբադը:

Նույն երաժիշտների հետ Մալիկյանը երևանյան բեմում ելույթ է ունեցել 2023-ի հոկտեմբերին՝ անմոռանալի հույզեր պարգևելով հանդիսատեսին:

8493db72-9f67-4da1-9da3-a4141ba8ff1a.jpg (41 KB)

Համացանցում հրապարակված տեսանյութում Արա Մալիկյանն ասում է՝ շատ ուրախ է, հուզված, որ վերադառնում է իր սիրելի Երևան՝ տեսնելու սիրելի ընկերներին, սիրելի երևանցիներին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ara Malikian (@aramalikian)

Ավելի վաղ խոսելով «The Ara Malikian World Tour»-ի մասին, որի շրջանակում իրականացվում է երևանյան համերգը՝ ջութակահարը նշել է. «Երբ տեսա, թե ինչպես է որդիս ամիսներ շարունակ տևած անկումներից, անհաջող փորձերից և ճիգերից հետո իր առաջին քայլերն անում, հասկացա, որ բոլորս էլ ժամանակին ունեցել ենք այդ ուժը, որ հետզհետե մոռացվել է։ Երեխաները քնքուշ են, չեն վախենում սխալվելուց, ազատ են ու արտահայտվող: Երբ նայում ես մանկանը, հասկանում ես՝ ով ես եղել, թե որքան երկար ժամանակ է, որ քեզ զրկել ես այդպիսին լինելուց։ Այս շրջագայությունը ծնվել է իմ դիտարկումների արդյունքում, երբ հետևել եմ, թե ինչպես է մեծանում իմ որդին, ինչպես եմ հասակ առնում նրա հետ։ Այստեղ այն հնչյուններն ու մեղեդիներն են, որ արտահայտում են իմ զգացողությունները և զավակիս միջոցով ոգեշնչել են ինձ: Շրջագայությունը լի է դինոզավրերով, ռոբոտ-կաղամարներով, ժամանակի մեքենաներով, թռչող դաշնամուրներով և երկլեզու միմոսներով։ Սա այն ալբոմն է, որը մոռացության էի մատնել, բայց որը հզոր ներգործություն ունի։ Զարմանահրաշ է յուրաքանչյուր օր բացահայտել դրանց հմայքն ու գրավչությունը»:

Արա Մալիկյանը ծնվել է Լիբանանում, սակայն երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Իսպանիայում: Նրա տաղանդը բացահայտվել է վաղ տարիքում՝ չնայած այն հանգամանքին, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկար ժամանակ ստիպված է եղել ապրել և սովորել ռմբապաստարաններում։ Մալիկյանի առաջին մեծ համերգը կայացել է 12 տարեկանում, իսկ երկու տարի անց՝ դիրիժոր Հանս Հերբերտ Յորիսի միջնորդությամբ, գերմանական կառավարության կողմից կրթաթոշակ է ստացել՝ Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում սովորելու համար։ Մալիկյանը շարունակել է իր կրթությունը Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում, ինչպես նաև դասեր առել աշխարհահռչակ պրոֆեսորներից։ 2015-ին Մադրիդի Թագավորական թատրոնի հետ համագործակցությամբ վերաթողարկել է իր ալբոմը՝ նվիրված Իսպանիայում բնակություն հաստատելու 15-ամյակին։

beace3bb-7b5a-4895-b78e-ad4e415b79cd.jpg (20 KB)

Մալիկյանի վերջին տարիների խոշոր շրջագայություններից է «15»-ը, որը հանրության և քննադատների շրջանում մեծ հաջողություն է ունեցել՝ ավելի քան 175 հազար հանդիսական և ավելի քան 150 համերգ։
Հաջորդ՝ «Ջութակի անհավանական պատմությունը» ալբոմով, նա  համաշխարհային շրջագայության է մեկնել այն ջութակով, որով նվագել է մոլորակի խոշորագույն քաղաքների ամենահեղինակավոր բեմահարթակներում և թատրոններում՝ Լոնդոն, Փարիզ, Հռոմ, Մոսկվա, Բուենոս Այրես, Մեխիկո Սիթի, Լիմա, Սանտյագո դե Չիլի, Պեկին, Հոնկոնգ, Ստամբուլ, Բելգրադ, Բրատիսլավա, Մադրիդ, Լիսաբոն, Բեռլին։

2019-ին Մալիկյանի «Royal Garage» համաշխարհային շրջագայությունը մեկնարկել է համանուն ալբոմի թողարկմամբ. նա համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Անդրես Կալամարոն, Էնրիկե Բունբերին և Սերժ Թանկյանը:

Արա Մալիկյանի «Petit Garage» շրջագայությունն էլ համաճարակի և նախորդ տուրնեի արդյունք է եղել: Այն վերածվել է դաշնամուրի և ջութակի զգացմունքայնությամբ լի շոուների, որոնք տեղի են ունեցել սահմանափակ տարողությամբ դահլիճներում։ Համերգներն անցել են մտերմիկ մթնոլորտում, հետաքրքիր հույզեր փոխանցել հանդիսականին: Այդ համերգներով Մալիկյանը ճանապարհորդել է աշխարհով մեկ՝ Դուբայի օպերայից մինչև Մեքսիկայի Միչոական և Մադրիդի թագավորական պալատ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել