Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին, որտեղ, ինչպես նշում է, թեեւ չի ծնվել, բայց իրեն միշտ հարազատ է զգում: «Դեպի Եվրատեսիլ 2019»-ի հաղթողն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել ու իր ու Հայաստանի կապի մասին պատմել հետեւորդներին:
«Բարեւ, ես Աթենա Մանուկյանն եմ: Միգուցե, ես Հայաստանում չեմ ծնվել, բայց այս երկիրն ինձ անիրական զգացողություններ է պարգեւում:
Հիշում եմ` երբ այստեղ եկա առաջին անգամ, օդանավակայանում ճամպրուկներով անցնելիս մի մարդու հանդիպեցի, որն ինձ սիրալիր ժպիտով ասաց. «Բարեւ Ձեզ»: Նա ինձ ցանկանում էր օգնել, չնայած այնտեղի աշխատող չէր:
Հիշում եմ նաեւ, երբ ուտելու բան պատվիրեցի, ինձ սպասարկող գեղեցիկ կինը հարցրեց` արդյոք հա՞յ եմ, որտեղի՞ց եմ եկել: Նա ասաց, որ աչքերս 100 տոկոս հայկական են: Իսկ երբ պատվերս եկավ, նա ինձ մի լիքը կապոց տվեց: Հարցրի` ինչ էր դա, եւ նա ասաց, որ դա հյուրասիրություն էր ինձ համար»,-նշել է Աթենան` վերհիշելով նաեւ իր Երեւանյան զբոսանքները:
«Երեւանով զբոսնելիս այնքան հանգստություն էի զգում, ասես` ես այդ քաղաքին եմ պատկանում: Այնուհետեւ գնացի Հանրապետության հրապարակ, որը դարձավ իմ ամենասիրելի վայրը, որտեղ զգացմունքներս կրկնապատկվեցին: Այնտեղ նստած խորհում էի այն ամենի մասին, ինչի միջով անցել է այս երկիրը, եւ ինչքան մեծ է պահել իր սիրտը, քանի որ այստեղ միայն կտեսնես բարություն, պարզություն ու երջանկություն»:
Աթենան նաեւ հավելել է, որ Հայաստանը բացահայտելով էլ ավելի է սիրահարվել երկրին ու հպարտացել իր արմատներով.
«Այդ ամենից հետո, երբ ընտրվեցի Հայաստանի կողմից «Եվրատեսիլի» ներկայացուցիչ, արցունքներս չկարողացա զսպել: Բայց ամենակարեւորն այն հիանալի մարդիկ են, որոնց ես հանդիպել եմ, այն մարդիկ, որոնք ինձ աջակցում էին, սիրում եւ ընդունում ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Նրանց համար ես ընտանիք եմ, նրանք էլ` ինձ համար: Սա, իրականում, փոքրիկ պատմություն է այն մասին, թե ինչպիսին է Հայաստանն ինձ համար` մի երկիր, որը միշտ աշխարհին սովորեցրել է սիրել, միավորվել, ընդունել եւ պայքարել հանուն ժողովրդի, եւ բոլորը պետք է դա գիտակցեն ու ճանաչեն: Ես Հայաստանում չեմ ծնվել, բայց Հայաստանն է իմ մեջ ծնվել... Ուժեղ մնա, Հայաստան, ուժեղ եղեք, իմ զինվորներ, ես սիրում եմ ձեզ»,-գրել է Աթենան:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 27 հոկտեմբերի
Բեմբիի դիմահարդարման թրենդը՝ հայ հայտնիների մատուցմամբ (VIDEO)22:30, 27 հոկտեմբերի
Ժամանակը` տիեզերքի օրենքներով. Van Cleef & Arpels-ը ներկայացնում է շարժվող արևով և լուսնով ժամացույց21:30, 27 հոկտեմբերի
Ջեյ-Զին՝ Super Bowl LXI-ի ընդմիջման շոուի գլխավոր կատարող20:30, 27 հոկտեմբերի
Ի հակառակ Նոլանի, Իլոն Մասկը թողարկել է իր «պատմականորեն ճշգրիտ» արհեստական բանականությանբ ստեղծված «Ոդիսականը», սակայն քննադատության է արժանացել19:05, 27 հոկտեմբերի
Նիդեռլանդները կրկին հրաժարվում է «Եվրատեսիլից»՝ Իսրայելի մասնակցության պատճառով16:30, 27 հոկտեմբերի
Գարիկ Մարտիրոսյանի կինը ընտանեկան լուսանկար է հրապարակել որդու 17-ամյակի առթիվ15:05, 27 հոկտեմբերի
Լամին Յամալի և Ինես Գարսիայի ներդաշնակ կերպարները՝ «Ոսկե գնդակ 2026»-ի կարմիր գորգին14:31, 27 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ստացել է Գլենդել քաղաքի բանալին և իր գրառումը նվիրել է իր հայկական ժառանգությանը13:19, 27 հոկտեմբերի
Նախկին «Միսս Շվեյցարիա»-ն Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության մեջ12:31, 27 հոկտեմբերի
59-ամյա Նիկոլ Քիդմանը՝ Vogue Australia-ի համարձակ ֆոտոշարքում11:47, 27 հոկտեմբերի
90 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ» սերիալի աստղ Վալտեր Քյոնիգը, որը մարմնավորել էր Պավել Չեխովի դերը11:20, 27 հոկտեմբերի
Նատալի Փորթմանը առաջին անգամ խոսել է երրորդ երեխայի մասին