Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

«Ես Հայաստանում չեմ ծնվել, բայց Հայաստանն է իմ մեջ ծնվել». հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը հետեւորդներին պատմել է Հայաստանի մասին

22:02, 15 հոկտեմբերի

Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին, որտեղ, ինչպես նշում է, թեեւ չի ծնվել, բայց իրեն միշտ հարազատ է զգում: «Դեպի Եվրատեսիլ 2019»-ի հաղթողն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել ու իր ու Հայաստանի կապի մասին պատմել  հետեւորդներին:

«Բարեւ, ես Աթենա Մանուկյանն եմ: Միգուցե, ես Հայաստանում չեմ ծնվել, բայց այս երկիրն ինձ անիրական զգացողություններ է պարգեւում:

Հիշում եմ` երբ այստեղ եկա առաջին անգամ, օդանավակայանում ճամպրուկներով անցնելիս մի մարդու հանդիպեցի, որն ինձ սիրալիր ժպիտով ասաց. «Բարեւ Ձեզ»: Նա ինձ ցանկանում էր օգնել, չնայած այնտեղի աշխատող չէր:

Հիշում եմ նաեւ, երբ ուտելու բան պատվիրեցի, ինձ սպասարկող գեղեցիկ կինը հարցրեց` արդյոք հա՞յ եմ, որտեղի՞ց եմ եկել: Նա ասաց, որ աչքերս 100 տոկոս հայկական են: Իսկ երբ պատվերս եկավ, նա ինձ մի լիքը կապոց տվեց: Հարցրի` ինչ էր դա, եւ նա ասաց, որ դա հյուրասիրություն էր ինձ համար»,-նշել է Աթենան` վերհիշելով նաեւ իր Երեւանյան զբոսանքները:

«Երեւանով զբոսնելիս այնքան հանգստություն էի զգում, ասես` ես այդ քաղաքին եմ պատկանում: Այնուհետեւ գնացի Հանրապետության հրապարակ, որը դարձավ իմ ամենասիրելի վայրը, որտեղ զգացմունքներս կրկնապատկվեցին: Այնտեղ նստած խորհում էի այն ամենի մասին, ինչի միջով անցել է այս երկիրը, եւ ինչքան մեծ է պահել իր սիրտը, քանի որ այստեղ միայն կտեսնես բարություն, պարզություն ու երջանկություն»:

Աթենան նաեւ հավելել է, որ Հայաստանը բացահայտելով էլ ավելի է սիրահարվել երկրին ու հպարտացել իր արմատներով.

«Այդ ամենից հետո, երբ ընտրվեցի Հայաստանի կողմից «Եվրատեսիլի» ներկայացուցիչ, արցունքներս չկարողացա զսպել: Բայց ամենակարեւորն այն հիանալի մարդիկ են, որոնց ես հանդիպել եմ, այն մարդիկ, որոնք ինձ աջակցում էին, սիրում եւ ընդունում ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Նրանց համար ես ընտանիք եմ, նրանք էլ` ինձ համար: Սա, իրականում, փոքրիկ պատմություն է այն մասին, թե ինչպիսին է Հայաստանն ինձ համար` մի երկիր, որը միշտ աշխարհին սովորեցրել է սիրել, միավորվել, ընդունել եւ պայքարել հանուն ժողովրդի, եւ բոլորը պետք է դա գիտակցեն ու ճանաչեն: Ես Հայաստանում չեմ ծնվել, բայց Հայաստանն է իմ մեջ ծնվել... Ուժեղ մնա, Հայաստան, ուժեղ եղեք, իմ զինվորներ, ես սիրում եմ ձեզ»,-գրել է Աթենան:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print    |  In English

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search