Հայտնի երաժիշտ, հայկական արմատներով ֆլեյտահար Վալերի Տոլստովը Facebook-յան էջում հաճախ է հրապարակումներ անում Արցախի մասին։ Այսօր երաժիշտը հրապարակել է Անդրեյ Կոցի հոդվածը, որն այս օրերին գտնվում է Արցախում եւ ռեպորտաժներ պատրաստում ոչ միան Ստեփանակերտից, այլեւ առաջնագծից։
«Ֆրանսիայում ուուցչի են գլխատել (16․10)։ Հնարավո՞ր է արդյոք ընկերություն մարդու հետ, որի տանը զվարճանում են իսլամական պետության ահաբեկիչները եւ օգնում նրանց։ Իսկ թե ինչ գործեր կարող են արվել իսլամական պետության (եւ մյուսների) օգնությամբ, ակնառու կերպով ցույց է տալիս փարիզյան արվարձանում տեղի ունեցած միջադեպը։
Հնարավո՞ր է արդյոք ընկերություն երկրների հետ, որոնց կողմից եւ տարածքում կռվում է իսլամական պետությունը եւ տասնյակ նմանատիպ խմբավորումներ։ Պարզվում է՝ հնարավոր է։ Ավելին, կարող է նաեւ հաճելի լինել…
Հաճելի է (հավանաբար) հանգստի մեկնել Թուրքիա, ինչպես եւ հաճելի է (հավանաբար) քեբաբ ուտել ադրբեջանական անկյունում։ Մեր փոխադարձաբար կախված աշխարհում ցանկացած քար, որը նետվում է օվկիանոս, հետեւանքներ է բերում։ Հայաստանը կռվի դաշտում պայքարում է իսլամական պետության դեմ, բայց դուք կարող եք օգնել։ Բավական է թուրքական կամ ադրբեջանական ցանկացած բիզնես չսնուցել սեփական միջոցներով, եւ վաղ թե ուշ այս երկրների տնտեսություններն այլեւս հնարավորություն չեն ունենա հովանավորելու համաշխարհային ահաբեկչությունը։ Դե, իսկ մինչ մենք ադրբեջանական վարունգ ենք գնում «Պյատորոչկա»-ում կամ թուրքական արմավ Շվեյցարիայում, ահաբեկիչները հայերի են սպանում Արցախում (Ղարաբաղ), ընդ որում, ոչ միայն հայերի, այլեւ ֆրանսիացի ուսուցիչների։ Իսկ ո՞վ է հաջորդը»,- գրել է Տոլստովը՝ կցելով հոդվածի հղումը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը