Ավելի քան 3 միլիոն դիտում մեկ օրվա ընթացքում եւ 40 հազարից ավել մեկնաբանություն. հանրահայտ System of a Down-ի «վերադարձը» ոգեւորել է ռոք խմբի ոչ միայն հայ, այլեւ օտարերկրացի երկրպագուներին: Վերջինները տեսահոլովակի ներքո արված մեկնաբանություններում փաստում են՝ երգն ու իրական տեսանյութերն օգնել են ավելի լայն պատկերացում կազմել Արցախում տեղի ունեցող պատերազմի մասին:
«15 տարվա լռությունից հետո պատերազմը ստիպեց System of a Down-ին նոր երգ ձայնագրել: Այն բանից հետո, երբ սեպտեմբերին Ադրբեջանը պատերազմ սկսեց Հայաստանի դեմ, երաժիշտները, որոնք բոլորն էլ հայկական ծագում ունեն, շտապեցին ձայնագրման ստուդիա, ինչի արդյունքում ստեղծեցին միանգամից երկու նոր երգ՝ Protect The Land եւ Genocidal Humanoidz` այս կերպ աշխարհի ուշադրությունը հառելով իրենց պատմական հայրենիքում տեղի ունեցող կոնֆլիկտի վրա»,-անդրադառնալով խմբի հնչեղ վերադարձին գրել է Rolling Stone կայքը:
Մեկ այլ կայք՝ Variety.com-ը, մեջբերել է խմբի վոկալիստ, կիթառահար եւ երգերի հեղինակ Տարոն Մալաքյանի խոսքը. «Մենք, երեւի, միակ ռոք բենդն ենք, որն ի դեմս կառավարությունների՝ ունի թշնամիներ, միակ ռոք բենդը, որը պատերազմի մեջ է, այսպիսով՝ ես այս երգերը գրել եմ, որպեսզսի բարձրացնեմ մեր զորքերի, եւ, առհասարակ, ամբողջ աշխարհի հայերի ոգեւորությունը»:
Հայազգի երաժիշտների վերամիավորման արդյունքում ստեղծված երգերի ողջ հասույթը տրամադրվելու է Հայաստանի համահայկական հիմնադրամին: Երգերը կարելի է ձեռք բերել systemofadown.bandcamp.com կայքից:
Ի դեպ, SOAD-ի հազարավոր երկրպագուներ ամբողջ աշխարհում արդեն հասցրել են կատարել իրենց հանգանակությունները հանուն Արցախի ու Հայաստանի: Այս մասին նրանք կիսվել են մեկնաբանություններում՝ չթաքցնելով, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, հուզել է իրենց:
Ճիշտ ժամանակին՝ ճիշտ հաղորդագրությամբ վերադարձ՝ այսպես են արտահայտվում ոմանք:
«Կարծում եմ՝ խմբի ավելի տարիքով երկրպագուները գիտեն, թե որքան սրտացավ են նրանք իրենց ազգի նկատմամբ: Ըստ իս՝ սա նրանց երաժշտության ամենակարեւոր բնութագիրն է: Չնայած ես շատ ուրախ եմ, որ նրանք կրկին համախմբվել են System of a Down անվան ներքո, ես նաեւ խոնարհվում եմ դրա պատճառի առջեւ: Առանց SOAD-ի հին երգերի, ես չէի իմանա իրենց երկրի պատմության մասին»,-Protect The Land տեսահոլովակի ներքո գրել է օտարազգի երկրպագուներից մեկը, մյուսն էլ հավելել՝ «Ես եւ ամուսինս ամեն աշխատավարձի օրը մեր հնարավորության չափով նվիրատվություն կանենք՝ ինչ-որ կերպ աջակցելու նպատակով: Ես SOAD-ին ամբողջ սրտով սիրում եմ, քանի որ որքան, որ ինձ հիշում եմ, ձեր երաժշտության ներքո եմ մեծացել, տղաներ, եւ չնայած շատ ոգեւորվեցի ձեր նոր երգերի համար, սիրտս պայթում է այն մտքից, որ նման բաներ են տեղի ունենում: Շնորհակալ եմ, որ ավելի շատ բացահայտեցիք, թե ինչ է կատարվում, քանի որ ես իրականում այդքան շատ բան չգիտեի, հիմա ես կարող եմ բացել նաեւ այլ մարդկանց աչքերն ու իրազեկել նրանց…»:

«Ես, իրականում, պատկերացում չունեի, որ այսպիսի բան է կատարվում աշխարհում, չնայած Նիդերլանդներում բավական հաճախ եմ նորություններին հետեւում, բայց այս հարցն այդքան հաճախ չի բարձրացվում, որքան, որ պետք է: Պատմական փաստերն ընթերցելով՝ շատ վշտացա, եւ ցանկացա մի բան էլ ինքս անել, թեեւ քիչ է, բայց ես իմ նվիրատվությունը կատարել եմ, հուսով եմ՝ մյուսներն էլ կհետեւեն»,-նշել է մեկ այլ օգտատեր:
Մեկնաբանողներից շատերն էլ ոգեւորել են խմբին ու Հայաստանին՝ «Ազատ Արցախ», «Խաղաղություն Հայաստանին», «Սեր ենք ուղարկում Հայաստանին» եւ այլ գրառումներով:

Խմբի մյուս՝ Genocidal Humanoidz երգն էլ մեկ օրում հավաքել է մոտ 2 միլիոն դիտում եւ մեկնաբանվել ավելի, քան 14 հազար օգտատերերի կողմից:
«SOAD-ը կրկին այստեղ է՝ այն պահին, երբ աշխարհն ամենից շատ նրանց կարիքն ունի: Երգը հրաշալի է եւ շատ անսպասելի»,-գրում են նրանք:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 29 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 28 օգոստոսի
Ժամանակից ու դարաշրջաններից դուրս․ կես միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը կաշխատի հազար տարի22:20, 28 օգոստոսի
Կատարյալ մանիպուլյատորներ. ինչու է հասարակությունն անպաշտպան թաքնված հոգեպաթների առջև21:31, 28 օգոստոսի
Փախուստ քաղաքակրթությունից. ինչու են մոլորակի ամենահարուստ մարդիկ հանգստավայրերի փոխարեն ընտրում անտառային խորքերն ու վայրի բնությունը20:19, 28 օգոստոսի
Բուրգունդի՝ այս աշնան ամենաշքեղ գունային թրենդը19:28, 28 օգոստոսի
Samsung-ը պարտավորվել է Swatch-ին վճարել 11.6 միլիոն դոլար՝ շքեղ ժամացույցների դիզայնի պատճենահանման համար16:16, 28 օգոստոսի
Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց15:49, 28 օգոստոսի
Սիդնի Սվինին՝ մերկ և մատը բերանում. դերասանուհին թողարկել է իր ամենապրովոկացիոն ներքնազգեստի գովազդը15:21, 28 օգոստոսի
Hermès-ը մետաքսե թելեր է հյուսում նոր Arceau ժամացույցի ցուցատախտակի մեջ14:37, 28 օգոստոսի
Քանյե Ուեսթը այս տարի չեղարկված համերգներից վաստակել է ավելի քան 25 միլիոն դոլար14:19, 28 օգոստոսի
«2002–ի նյարդային խանգարման ուրվականը». Ընկերները տագնապ են բարձրացնում Ջենիֆեր Լոպեսի խելահեղ մարաթոնի պատճառով13:17, 28 օգոստոսի
«Սա կեղտոտ հնարք է». Ջեյն Ֆոնդան քննադատել է Paramount-ին՝ Մարկ Ռուֆալոյին «լռեցնելու» փորձի համար՝ մեղադրելով հակասեմականության մեջ