Աշխարհահռչակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանն իր ֆեյսբուքյան էջում վերահրապարակել է Սերժ Թանկայնի գրառումը, որին կից անդրադարձել է System of a Down խմբի նոր ստեղծագործություններին, ինչպես նաեւ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Սիրիայի ահաբեկիչների դեմ Արցախում մարտնչող, ամբողջ աշխարհում միավորված հայերին։ Նա գրել է․
«Այս օրվան սպասում էի 15 տարի։ Նոր երգ @systemofadown-ից։
Երբեք չեմ մտածել, որ դա տեղի կունենա, որ հայ ժողովուրդը կրկին հարձակման կենթարկվի եւ կհայտնվի նոր ցեղասպանության վտանգի տակ։ Ես տեսել եմ աշխարհի ամենահամարձակ տղամարդկանց եւ կանանց, ովքեր մարտնչում են թվով 10 անգամ իրենց գերազանցող Ադրբեջանի, Թուրքիայի եւ Սիրիայի ահաբեկիչների դեմ, որոնք այստեղ են եկել մեկ նպատակով՝ ոչնչացնել Արցախի հայ բնակչությանը․ տղամարդիկ, կանայք, երեխաներ-կարեւոր չէ։ Միայն ոչ այս անգամ։
Ես այնքան հպարտ եմ, որ ամբողջ ազգը միավորվել է որպես մեկ ամբողջություն ողջ աշխարհում՝ պայքարելով ապրելու եւ իր տունն ունենալու մեր իրավունքների համար։ Երկրագնդի վրա հնագույն երկրներից եւ քաղաքակրթություններից մեկը։ Մենք կհաղթենք ահաբեկչական այդ ագրեսիային՝ միավորելով ամեն ինչ, եւ ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաեւ արվեստով, երաժշտությամբ, գրականությամբ եւ գիտությամբ։
@systemofadown եւ @serjtankian դուք լեգենդներ եք եւ անվերջ ոգեշնչում։ Չեմ համբերում լսել հաղթանակի նոր երգը»։
Հիշեցնենք, որ «System Of A Down» ռոք խումբը 15 տարվա ընթացքում երկու նոր երգ է ներկայացրել, որոնք նվիրված են Արցախի պաշտպաններին ու բնակիչներին։ «Protect The Land» եւ «Genocidal Humanoidz». երգերն այս անունն են ստացել։
Նշենք, որ հայազգի երաժիշտների վերամիավորման արդյունքում ստեղծված երգերի ողջ հասույթը տրամադրվելու է Հայաստանի համահայկական հիմնադրամին: Երգերը կարելի է ձեռք բերել systemofadown.bandcamp.com կայքից:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»