«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

System of a Down-ը նոր երգերի շնորհիվ մոտ 1 միլիոն դոլար է հավաքել Հայաստանի համար

14:36, 5 դեկտեմբերի

System of a Down խմբի մենակատար, ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը նշել է, որ խումբն իր երկու նոր երգերի՝ «Protect The Land»-ի եւ «Genocidal Humanoidz»-ի շնորհիվ մոտ 1 միլոն դոլար է հավաքել Հայաստան համահայկական հիմնադրամի համար, որի հասույթը տրամադրվելու է Արցախին եւ Հայաստանին: Այս մասին գրում է iheart.com կայքը՝ մեջբերով Թանկյանի՝ կալիֆորնիական NBC-ին տված հարցազրույցը, որում հայազգի երաժիշտը շեշտել է, որ խմբի նոր երգերը ոչ մի կապ չունեն նրանց վերամիավորման հետ:

«Մենք որոշեցինք թողարկել այդ երգերը, որպեսզի հարցազրույցների միջոցով ուշադրություն հրավիրեինք Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից՝ արցախահայության դեմ ուղղված ոճրագործություններին, նաեւ անհրաժեշտ գումարային օժանդակություն հավաքելու համար: Այնպես որ՝ այս ամենը չենք արել մեր երաժշտական կարիերայի համար, սա մեր խմբի համար չի արվել, սա մեր մասին չէ, այլ բոլորովին այլ բան»:

Թանկյանը նաեւ հավելել է, որ խմբի անդամներով պատրաստ են այլ աճուրդներ էլ կազմակերպել՝ ի աջակցություն Հայաստանի:

«Երաժշտությունը մի շարք հրաշալի հնարավորություններ է ընձեռում՝ մարդկանց զվարճացնելուց, մինչեւ լավ զգացողությունների փոխանցում: Բայց ես, հատկապես, իմ ուշադրությունը սեւեռում եմ երաժշտության այն կողմի վրա, որն ինձ առաջ է մղում եւ մարտահրավեր նետում՝ արդարությունը բարձրաձայնելու: Ես գնահատում եմ այն արտիստներին, որոնք նման մոտեցում են ցուցաբերում, այդպիսին են  նաեւ System of a Down-ի աշխատանքների մեծամասնությունը, եւ ես կարծում եմ՝ մեր երկրպագուները գնահատում են մեր այդ սկզբունքը»,-նշել է Թանկյանը:

Գլխավոր լուսանկարը՝  @reellightpictures


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել