Թագավորական կենսագիր Փենի Ջունորը լրագրողներին պատմել է, թե ինչպես են պատրաստվում Սուրբ Ծնունդը նշել Եղիսաբեթ Երկրորդ թագուհին եւ նրա թոռը՝ արքայազն Հարրին: Այս մասին հայտնում է Daily Express պարբերականը։
«Ես վստահ եմ, որ թագուհին շատ տխուր կլինի, որ չի տեսնելու ոչ Հարիին, ոչ Մեգանին, ոչ իր կրտսեր ծոռանը», — նշել է Ջունորը: Արքայազն Հարրին, նրա կինը՝ Մեգան Մարքլը եւ նրանց որդին՝ Արչին, չեն կարողանա անձամբ հանդիպել նրա հետ, քանի որ տոնը կդիմավորեն ԱՄՆ-ում:
Փորձագետը կարծում է, որ Հարրին Սուրբ Ծնունդը կնշի այն ավանդույթներին համապատասխան, որոնք մանկուց պահպանել է իր կինը: «Բայց ես վստահ եմ, որ ինչ-որ պահի նրանք Zoom-ով կզանգահարեն թագավորական ընտանիքին», - ենթադրել է Ջունորը:
Արքայազնի համար առանց ընտանիքի առաջին Սուրբ Ծնունդը նույնպես հեշտ չի լինի։ «Հարրին լավ հարաբերություններ ունի զարմիկների հետ, - պնդում է Ջունորը։ - Ես ենթադրում եմ, որ նա կարոտում է նրանց։ Եվ, իհարկե, նա կկարոտի տատիկի հետ ժամանակ անցկացնելու հնարավորությունը, որին նա պաշտում է»։
Ապրիլի 1-ից արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը դադարել են կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները: ԱՄՆ տեղափոխվելու, աշխատելու եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք ստանալու համար նրանք ստիպված են եղել հրաժարվել «Ձերդ գերազանցություն» դիմելաձեւից, պետական ֆինանսավորումից եւ Sussex Royal ապրանքանիշից։ Սեպտեմբերին Հարրին եւ Մեգանը պայմանագիր են կնքել Netflix վիդեոծառայության հետ, վերադարձրել են 2,4 միլիոն ֆունտ ստեռլինգ, որոնք ծախսվել են իրենց բրիտանական նստավայրի վերանորոգման համար, եւ թագավորական ընտանիքից ֆինանսական անկախություն են ձեռք բերել:
Աղբյուրը՝ Lenta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:34, 2 հոկտեմբերի
«Ես կսպանեի նրան». փեսան խորանի մոտ հարսնացուին դիմել է նրա քրոջ անունով՝ ապշեցնելով հյուրերին14:16, 2 հոկտեմբերի
Քրիստինա Ագիլերան վերստեղծել է Lady Marmalade իր պաշտամունքային կերպարը13:18, 2 հոկտեմբերի
Միլիոնավոր հետևորդներ ունեցող TikTok-ի աստղը խոստովանել է, որ կյանքում երբեք գիրք չի կարդացել12:32, 2 հոկտեմբերի
ԴՆԹ թեստը անհավանական ընտանեկան գաղտնիք է բացահայտել. տղամարդը պարզել է, որ իր կենսաբանական հայրը Գրեմմի հնգակի մրցանակակիր է12:16, 2 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը նկարահանվել է պոտենցիան բարձրացնող բաց գովազդում և կոչ է արել խախտել սեքսուալ տաբուները11:44, 2 հոկտեմբերի
Ադրիանա Լիման զարմացրել է երկրպագուներին իր ծայրահեղ նիհարությամբ՝ Victoria's Secret-ի ցուցադրությունից առաջ11:20, 2 հոկտեմբերի
«Սկեսրայրը պետք է լինի առաջինը». Արքայադուստր Դիանայի եղբայրը բացահայտել է Դոդի Ֆայեդի հոր կողմից անպատշաճ սեռական ոտնձգությունը10:55, 2 հոկտեմբերի
Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց10:31, 2 հոկտեմբերի
Հոլի Բերիին մեղադրում են իր 12-ամյա որդուն խեղդամահ անելու մեջ. Դերասանուհին զրկվել է խնամակալությունից09:00, 2 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 1 հոկտեմբերի
Մոնիկա Բելուչին բացահայտում է իր սլացիկ կազմվածքի գաղտնիքները՝ մակարոնեղեն, գինի և նվազագույն ֆիզիկական վարժություններ22:28, 1 հոկտեմբերի
90-ամյա տղամարդը իր անթերի ոճի շնորհիվ դարձել է սոցիալական ցանցերի աստղ