«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Այս տարվա բոլոր հաղթանակներս նվիրում եմ հայ զինվորներին». Մայա Աֆրիկյանը միջազգային մրցույթների դափնեկիր է դարձել

11:01, 28 դեկտեմբերի

Տարին չափազանց դժվար էր բոլորի, բայց հատկապես մշակույթի ներկայացուցիչների համար։ Չնայած դրան, օպերային երգչուհի, երգահան, միջազգային մրցույթի դափնեկիր Մայա Աֆրիկյանը կրկին պատվով ներկայացրել է Հայաստանը մի շարք միջազգային մրցույթներում։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ բոլոր մրցույթներն անցկացվել են համացանցի միջոցով։

Երգչուհին 13 միջազգային մրցույթի դափնեկիր է, որոնց մեծամասամբ մասնակցել է որպես հեղինակ-կատարող։ «Այս տարի դեկտեմբեր ամսին հեռավար կարգով մասնակցեցի 3 մրցույթի, որտեղ կրկին ունեցա հաղթանակներ։ Երկու առաջին դափնի եւ մեկ «Գրան պրի»։ Միջազգային «Սթար Ֆեստ» մրցութին իմ տեսաձայնագրությամբ ներկայացրել էի Միխայիլ Գուցերիևի խոսքերի հիման վրա գրված իմ հեղինակային «Я не люблю зимой грозу» երգը։ Ինձ նվագակցում էր փայլուն դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիանա Դարբինյանը։ Այս մրցույթում «Հեղինակային երգ» անվանակարգում արժանացա առաջին կարգի դափնեկրի դիպլոմի»,- նշում է Մայա Աֆրիկյանը՝ հավելելով, որ այս դժվարին օրերին մրցույթի մասնակցելն անգամ հոգեպես հեշտ չէր, եւ ինքն իր բոլոր հաղթանակները նվիրում է հայ զինվորներին:

«Я не люблю зимой грозу» երգի տեսաձայնագրությամբ երգչուհին նաեւ մասնակցել է իտալական «The Song» միջազգային երաշտական մրցույթին՝ այս անգամ որպես երգչուհի։ «Ակադեմիական վոկալ» անվանակարգում կրկին արժանացել է առաջին մրցանակին։ Երկու առաջին մրցանակին հաջորդել է «Գրան պրի»՝ երգչուհին «В вихре Велесова круга» մրցույթ-փառատոնին նեկայացել է տաղանդաշատ երգահան Արմինե Հարությունյանի երգով, որի բառերի հեղինակը կրկին Միխայիլ Գուցերիևն է։  Այս մրցույթում «Ակադեմիական վոկալ» անվանակարգում արժանացել «Գրան պրի» մրցանակին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել