Ինչպե՞ս տղամարդուն ստիպել, որ միայն քո մասին մտածի: Ժամանակակից տղամարդիկ պետք է զգայական, հոգատար լինեն եւ կողքերը չնայեն: Սիրահարված կինը կարող է անընդհատ մտածել իր տղամարդու մասին. նա երազում է, պլանավորում է ժամադրությունները, համատեղ ժամանց է հորինում եւ այլն: Նա միշտ ցանկանում է, որ տղամարդն անընդհատ իր մասին մտածի։ Իսկ այս ամենին կարելի է հասնել մի քանի միջոցով:
Հարկավոր է նրան հասկացնել, որ դուք «անմատչելի» եք. նրան ստիպեք ձեզ հետ հանդիպում փնտրել, մտահոգվել եւ նյարդայնանալ: Ձեր պահվածքով եւ բառերով պիտի նրան ցույց տաք, որ այնպիսի կին եք, որին պետք է նվաճել:
Ձեւացրեք, թե շատ զբաղված եք եւ ձեր անհետաձգելի գործերից կտրվեք միայն նրա հետ հանդիպելու համար: Տղամարդուն հնարավորություն տվեք ձեզ հետ հանդիպման առիթ փնտրել, արժանանալ ձեր ուշադրությանը, դժվարություններ հաղթահարել: Եթե կարողանաք ամեն ինչ այնպես կազմակերպել, որպեսզի նա իրեն հաղթող զգա, որին առաջին մրցանակն է բաժին հասել, դա նրան ամուր կկապի ձեզ:
Ձեր տղամարդը պիտի վստահ լինի, որ ձեր կյանքը հագեցած է եւ հետաքրքիր: Եթե վստահ լինի, որ դուք հենց միայն իր զանգին եք սպասում, կդադարի ամեն րոպե մտածել ձեր մասին. ինչո՞ւ պիտի անի դա, եթե առանց այդ էլ գիտե, թե ինչով եք զբաղված: Այս դեպքում նրանք հեշտությամբ կորցնում են հետաքրքրությունը այն կանանց հանդեպ, որոնք մի տղամարդուց բացի, ուրիշ ոչնչով տարված չեն եւ ուրիշ ոչ մեկին հետաքրքիր չեն:
Դուք պետք է պահպանեք այն առասպելը, թե դուք զբաղված եւ ամեն տեղ պահանջված մարդ եք. ձեզ սպասում են ընկերները, դուք շատ երկրպագուներ ունեք եւ անընդհատ ինչ-որ գործեր են հայտնվում:
Ջանացեք միշտ խորհրդավոր մնալ տղամարդու համար` սիրախաղ արեք, սեթեւեթեք, կանացի այլ հնարքներ կիրառեք, որպեսզի ձեր նկատմամբ տղամարդու հետաքրքրությունը չթուլանա: Նույնիսկ եթե ձեր հարաբերությունները բավականաչափ ամուր են, դա պատճառ չէ, որպեսզի թույլ տաք, որ առօրյա գործերն ու ձանձրույթը փչացնեն ձեր ռոմանտիկ պատմությունը:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար