Ձեռնարկատեր եւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հիփ-հոփ կատարող Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել նրա նախագահական արշավից հետո, որը Քիմի համար «վերջին կաթիլն» է դարձել։ Նրանց բաժանման պատճառը «New York Post»-ի համար բացահայտել է աղբյուրը։
Մոլորակի ամենահայտնի աստղային զույգը վիճել է նախագահ դառնալու մասին երազող ռեփերի նյարդային պոռթկումների պատճառով։
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ հենց Քարդաշյանն է ամուսնալուծության նախաձեռնողը։ Նա, իբրեւ, «ստիպված էր լուծել այդ ամուսնությունը հանուն երեխաների ու սեփական բանականության»։ Նախքան նախագահական արշավը ռեփերի կինը բազմաթիվ անգամներ իրենց հարաբերությունները պահպանելու փորձեր է ձեռնարկել։
Մեկ այլ աղբյուր ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Քարդաշյանն այդպես էլ հրապարակային չի աջակցել 2020թ.-ին ԱՄՆ նախագահական ընտրությունների մասնակցելու ամուսնու որոշմանը։ «Նրա լռությունը շատ բանի մասին է խոսում»,- հավաստիացրել է նա։
Հունվարի 6-ին հայտնի է դարձել, որ Քարդաշյանն ու Ուեսթն ամուսնալուծության եզրին են։ Իբրեւ, հեռուստաաստղը վարձել է փաստաբան Լորա Վասերին, որը հայտնի է շոու-բիզնեսի աստղերի ամուսնալուծության գործերով։ Ընդ որում, զույգը Սուրբ ծնունդը միասին է նշել ու փոխանակվել թանկարժեք նվերներով։
2020թ.-ի հուլիսին Ուեսթը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Արտիստը խոստացել էր դպրոցներ վերադարձնել «վախն ու սերն առ Աստված» եւ Սպիտակ տունը վերածել «Սեւ հովազը» ֆիլմում նկարագրվող Վականդուի։ Նոյեմբերին ռեփերն ընդունել է պարտությունն ընտրություններում՝ խոստավանելով կրկին փորձել 2024թ.-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել