«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Կյանքում կորուստներ շատ եմ ունեցել. մինչ օրս էլ ցույց եմ տալիս, թե ինձ մոտ ամեն ինչ լավ է». Դիանա Տոռեսը` վիշտը վառ կերպարի ներքո թաքցնելու, անձնականի ու ամանորյա արկածների մասին

18:12, 11 հունվարի

«Կինստագրամ» սիթքոմից հայտնի դարձած դերասանուհի Դիանա Տոռեսը, թեեւ նախապես չէր պլանավորել որեւէ հատուկ ձեւով նշել Ամանորը, այնուամենայնիվ, այն բավական հետաքրքիր է անցել: NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է, թե որտեղ եւ ում հետ է դիմավորել 2021-ը, խոսել է 2020-ի դժվարությնների ու, առհասարակ, իր կյանքում պատահած դժբախտությունների մասին, որոնց ցավը հաճախ թաքցրել է վառ արտաքինով շիկահերի ստվերում:

«Նոր տարի չեմ նշել, ու, առհասարակ, զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր կարողացել են պարել, երգել, ուրախանալ... Շատ մեծ ցավ եմ ապրում մեր նահատակված տղաների համար: Ոչ տոնածառ եմ զարդարել, ոչ այլ պատրաստություններ եմ տեսել»,-նշում է նա` հավելելով, որ, այնուամենայնիվ, տարին դիմավորելու մի սովորություն ունի, որը փերձել է պահել, բայց չի ստացվել.

«Որոշել էի, պարզապես, ինքս ինձ համար գեղեցկանալ` դա ինձ համար սովորություն է դարձել, որ ամեն տարին նորությամբ դիմավորեմ` նոր հագուստով ու աքսեսուարներով: Բայց այդ ամենը տանը թողեցի եւ գնացի վարսահարդարման, որից հետո`դիմահարդարման:

Դիմահարդարիս տունը իմ տնից բավական հեռու է, ու ժամը 21:00-ին հասա այնտեղ: Հրաշալի ընտանեկան միջավայրում էի հայտնվել, տարբեր բաներ հյուրասիրեցին, հետաքրքիր զրույց ունեցանք, ու չնկատեցինք, թե ինչպես անցավ ժամանակը (ծիծաղում է): Երբ պատրաստվում էի դուրս գալ, պարզ էր, որ կեսգիշերին հաստատ չէի հասնելու տուն, ճանապարհին էի մնալու, եւ այդպես ինձ առաջարկեցին մնալ եւ այդ ջերմ ընտանիքում դիմավորել 2021-ը (ժպտում է): Ես էլ սիրով համաձայնվեցի: Այդպես էլ նոր հագուստով չդիմավորեցի Նոր տարին, եւ այլ սովորութուններիցս էլ հետ մնացի` թղթի վրա երազանք գրել եւ այլն, բայց ոչինչ` միգուցե, այս տարին էլ խորհրդանշվի փոփոխություններով»,-ժպիտով պատմում է նա:

Դիանան ասում է` 2020-ի հետ կապված մեծ սպասելիքներ է ունեցել.

«Չնայած սպասելիքներիս` շատ վատ տարի էր. ինձ համար այդ տարվա միակ լավ բանը «Կինստագրամում» նկարահանվելու առաջարկն էր. դա ինձ համար երազանք էր: Հետո սկսվեց կորոնավիրուսային քաոսը, իսկ հետո վատթարագույնը` պատերազմը...»:

2021-ի հետ կապված դերասանուհին մեծ հույսեր ունի. «Առաջնահերթ աղոթում եմ խաղաղության համար, որ էլ պատերազմներ չլինեն, աղոթում եմ, որ կորցրածը հետ բերենք: Իմ առաջ էլ մեծ նպատակներ եմ դրել, որոնց փորձելու եմ հասնել»:

Դիանայի կյանքում կորուստներ, առհասարակ, շատ են եղել. մանկության տարիներին դերասանուհին կորցրել է մորը, ավելի ուշ` նաեւ հորը: Ցանկացած դժվարություն Դիանան փորձել է հաղթահարել կյանքին լավատեսությամբ տրամադրվելով, հաճախ վիշտը թաքցրել է վառ շիկահերի կերպարի ներքո... Այսօր էլ դերասանուհին աշխատում է չկորցնել լավատեսությունը.

«Կյանքում կորուստներ շատ եմ ունեցել. ինձ համար շատ ծանր շրջաններ են եղել: Մինչ օրս էլ ցույց եմ տալիս, թե ինձ մոտ ամեն ինչ լավ է, բայց հոգումս ու սրտումս պահպանված են այդ թախիծն ու տխրությունը, սակայն գիտակցում եմ, որ ոչինչ չեմ կարող փոխել. պիտի առաջ շարժվեմ, պիտի հասնեմ իմ նպատակներին, իսկ նպատակներս ու երազանքներս շատ են. չեմ ուզում հանձնվել, պիտի հասնեմ դրանց»,-ասում է ու հավելում,-«Ընդհանրապես ես պոզիտիվ մարդ եմ, բայց ինչպես յուրաքանչյուրը, ունենում եմ տխուր պահեր, արտասվում եմ... Կյանքս բնավ անհոգ չէ, ունեմ շատ խնդիրներ: Շատ դեպքերում, այո, հոգուս իրական գույները թաքցնում եմ կերպարիս ներքո, բայց համոզված եմ, որ դա էլ է անցողիկ:

Եղել է մի շրջան, որ միայն վատի մասին եմ մտածել, կարծել եմ, թե շուրջս ամեն ինչ շատ վատ է, ու ես ելք չունեմ, որ ամեն բան անիմաստ է... Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ այդպես մտածելը սխալ է, ու պետք է միշտ լավատես լինել, որ կյանքը քեզ ժպտա: Հիմա, վստահաբար, կարող եմ ասել, որ լավատես մարդ եմ»:

«Կինստագրամից» հետո Դիանան ձեռք է բերել մի շարք երկրպագուներ, որոնց հետաքրքրում է դերասանուհու ոչ միայն ստեղծագործական, այլեւ անձնական կյանքը: Խոսելով աշխատանքի մասին` դերասանուհին ասաց` նոր առաջարկների դեպքում անպայման կտեղեկացնի հետեւորդներին: Ինչ վերաբերում է անձնականին` «Դա թող մնա առեղծված (ժպտում է): Եթե կյանքումս որեւէ արմատական փոփոխություն լինի, առաջինը խոստանում եմ պատմել NEWS.am STYLE-ի ընթերցողներին»,-նշեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Դիանա Տոռեսի ինստագրամյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել