«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ո՞ւր էին Տիգրանի աչքերը». Մարգարիտա Սիմոնյանը ծննդյան օրվա առիթով շնորհավորել է Ալյոնա Խմելնիցկայային

14:31, 13 հունվարի

RT-ի եւ «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել է Տիգրան Քեոսայանի նախկին կնոջը. Ալյոնա Խմելյնիցկայան 50 տարեկան է դարձել։ 

«Այլոնա, դու բարի, քրիստոնեական գթասրտության բարձրագույն նմուշի մարդ ես։ Իսկ ես դա յուրաքանչյուր մարդու առաջին ու գլխավոր հատկանիշն եմ համարում։ Դու բարեսիրտ ես,  միշտ ուրախ եւ կարողանում ես կյանքի այդ անհատնում ուրախությամբ վարակել, անկեղծ ես, հմայիչ, միշտ գրավիչ, բազմաթիվ տաղանդներ ունես, կարեկից ես եւ ի վերջո հազվագյուտ, անթերի գեղեցիկ կին։ Իմ եւ քո որոշ հետեւորդներ զարմանում են, թե «որտեղ էին Տիրգանի աչքերը»։ Եվ ես նրանց հետ լիովին համաձայն եմ։

Բացի այդ՝ դու ինտելիգենտ, իմաստուն ու պատշաճ մարդ ես։ Եվ հենց դրա շնորհիվ մեր պատմությունը չվերածվեց գռեհիկ բազմասերիանոց սկանդալի, որին ժանր բոլոր կանոններով պետք է վերածվեր։ Ես սա հրապարակային գրում եմ, որ մարդիկ իմանան՝ այդպես պատահում է։ Կյանքում նմանատիպ իրավիճակներում կարելի է պահպանել արժանապատվությունը, քրիստոնեական ներումը, իմաստություն ու ըմբռնումը։

Ալյոնա, հարազատս, դու, իսկապես, հարազատ ես ինձ։ Ես երջանիկ եմ, որ մենք հիմա մեծ, մշտապես մեծացող ընտանիք ենք, եւ գիտեմ, որ դու եւս ուրախ ես դրա համար։

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես զանգահարեցիր Տիգրանին Քսյուշայի ծննդյան օրն ինձ հետ եւ ինչպես այդ գիշեր մենք ընկերուհիներ դարձանք, քանի որ տեսանք, որ անկախ մասնագիտություններ, հետաքրքրությունների եւ բեքգրաունդի տարբերություններից՝ ամենակարեւորի հարցում նման ենք։ Միշտ եղիր այնքան երջանիկ, որքան հիմա ես։ Քո երեխաներով, սիրելի տղամարդով, հաջողությամբ, հանդիսատեսի սիրով, ընկերներով, մեզ բոլորով եւ  անծանոթ մարդկանց, հիվանդ երեխաներին անգնահատելի օգնությամբ, որին տրվում ես քեզ բնորոշ կրքով ու համառությամբ։ Ես քեզ, իսկապես, շատ եմ սիրում»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը։

Լուսանկարները՝ Instagram

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել