RT-ի եւ «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել է Տիգրան Քեոսայանի նախկին կնոջը. Ալյոնա Խմելյնիցկայան 50 տարեկան է դարձել։
«Այլոնա, դու բարի, քրիստոնեական գթասրտության բարձրագույն նմուշի մարդ ես։ Իսկ ես դա յուրաքանչյուր մարդու առաջին ու գլխավոր հատկանիշն եմ համարում։ Դու բարեսիրտ ես, միշտ ուրախ եւ կարողանում ես կյանքի այդ անհատնում ուրախությամբ վարակել, անկեղծ ես, հմայիչ, միշտ գրավիչ, բազմաթիվ տաղանդներ ունես, կարեկից ես եւ ի վերջո հազվագյուտ, անթերի գեղեցիկ կին։ Իմ եւ քո որոշ հետեւորդներ զարմանում են, թե «որտեղ էին Տիրգանի աչքերը»։ Եվ ես նրանց հետ լիովին համաձայն եմ։
Բացի այդ՝ դու ինտելիգենտ, իմաստուն ու պատշաճ մարդ ես։ Եվ հենց դրա շնորհիվ մեր պատմությունը չվերածվեց գռեհիկ բազմասերիանոց սկանդալի, որին ժանր բոլոր կանոններով պետք է վերածվեր։ Ես սա հրապարակային գրում եմ, որ մարդիկ իմանան՝ այդպես պատահում է։ Կյանքում նմանատիպ իրավիճակներում կարելի է պահպանել արժանապատվությունը, քրիստոնեական ներումը, իմաստություն ու ըմբռնումը։
Ալյոնա, հարազատս, դու, իսկապես, հարազատ ես ինձ։ Ես երջանիկ եմ, որ մենք հիմա մեծ, մշտապես մեծացող ընտանիք ենք, եւ գիտեմ, որ դու եւս ուրախ ես դրա համար։
Երբեք չեմ մոռանա, թե ինչպես զանգահարեցիր Տիգրանին Քսյուշայի ծննդյան օրն ինձ հետ եւ ինչպես այդ գիշեր մենք ընկերուհիներ դարձանք, քանի որ տեսանք, որ անկախ մասնագիտություններ, հետաքրքրությունների եւ բեքգրաունդի տարբերություններից՝ ամենակարեւորի հարցում նման ենք։ Միշտ եղիր այնքան երջանիկ, որքան հիմա ես։ Քո երեխաներով, սիրելի տղամարդով, հաջողությամբ, հանդիսատեսի սիրով, ընկերներով, մեզ բոլորով եւ անծանոթ մարդկանց, հիվանդ երեխաներին անգնահատելի օգնությամբ, որին տրվում ես քեզ բնորոշ կրքով ու համառությամբ։ Ես քեզ, իսկապես, շատ եմ սիրում»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը։
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն