Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի ստեղծագործողությունների հիման վրա «Մատանիների տիրակալը» նոր սերիալը կպատմի Միջերկրի երկրորդ դարաշրջանի մասին։ Մանրամասները բացահայտել են ինսայդերները։
Նրանց խոսքով՝ սերիալի գործողությունները տեղի կունենան «Հոբիթ» եւ «Մատանիների տիրակալը» ֆիլմերում նկարագրված իրադարձություններից հազար տարի առաջ։ Հանդիսատեսին կցուցադրեն հզոր ուժերի ծնունդը, թագավորությունների ծաղկման ու անկման ժամանակները եւ չարագործի կողմից աշխարհի ընկղմումը խավարի մեջ։ Սյուժեի կենտրոնում կլինեն ինչպես երկրպագուներին արդեն հայտնի, այնպես էլ նոր կերպարներ։
Սերիալի բյուջեն արդեն իսկ մոտենում է մեկ միլիարդ դոլարի։ Այդ գումարը հատկացվել է ամբողջ նախագծին եւ ոչ թե առաջին եթերաշրջանին, հայտնել է The One Ring կայքը, որը հրապարակել է սինոփսիսը։
Սերիալի նկարահանումներն արդեն իսկ մեկնարկել են Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով երկարատեւ ընդմիջումներ են եղել։ Ըստ նախնական տվյալների՝ «Amazon Prime Video» հարթակում պրեմիերան կարող է տեղի ունենալ արդեն այս տարի։
Միեւնույն ժամանակ, HBO-ն թողարկման է պատրաստում «Սեքսը մեծ քաղաքում» կուլտային սերիալի շարունակությունը։ Նախագծին մասնակցում են գլխավոր դերակատարները՝ Սառա Ջեսիկա Փարքեր, Քրիստին Դեւիս եւ Սինտիա Նիքսոն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:30, 27 հոկտեմբերի
Գարիկ Մարտիրոսյանի կինը ընտանեկան լուսանկար է հրապարակել որդու 17-ամյակի առթիվ15:05, 27 հոկտեմբերի
Լամին Յամալի և Ինես Գարսիայի ներդաշնակ կերպարները՝ «Ոսկե գնդակ 2026»-ի կարմիր գորգին14:31, 27 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ստացել է Գլենդել քաղաքի բանալին և իր գրառումը նվիրել է իր հայկական ժառանգությանը13:19, 27 հոկտեմբերի
Նախկին «Միսս Շվեյցարիա»-ն Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության մեջ12:31, 27 հոկտեմբերի
59-ամյա Նիկոլ Քիդմանը՝ Vogue Australia-ի համարձակ ֆոտոշարքում11:47, 27 հոկտեմբերի
90 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ» սերիալի աստղ Վալտեր Քյոնիգը, որը մարմնավորել էր Պավել Չեխովի դերը11:20, 27 հոկտեմբերի
Նատալի Փորթմանը առաջին անգամ խոսել է երրորդ երեխայի մասին10:34, 27 հոկտեմբերի
Ռոբ Քարդաշյանը արձագանքել է իր վերջին հազվագյուտ լուսանկարներին, որոնք տարածվել են համացանցում. «Խելագարի տեսք ունեմ»10:01, 27 հոկտեմբերի
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր սա հնարավոր դարձրին». Սամվել Թադևոսյանը՝ Ոսկե Գլոբուսի կողմից մրցանակ ստանալու մասին09:00, 27 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:09, 26 հոկտեմբերի
«Պոռնոգրաֆիան այստեղ կապ չունի». մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղը անվանել է Z սերնդի սեռական ճգնաժամի հիմնական պատճառը22:31, 26 հոկտեմբերի
Եղջյուրներն՝ ընդդեմ խաչերի, երիտասարդներն՝ ընդդեմ մեծահասակների. Ինչպես Հելոուինը Հայաստանում բախում առաջացրեց սերունդների միջև