36-ամյա արքայազն Հարին ծանր է տանում իր հետ տեղի ունեցած դրաման։ 39-ամյա Մեգան Մարքլի ամուսինը վաղուց չի կարողանում տեսնվել տատիկի, եղբոր եւ մյուս հարազատների հետ:
Լրագրող Թոմ Բրեդբին պատմել է, թե ինչպես է իրեն զգում արքայադուստր Դիանայի կրտսեր որդին «Մեգզիթից» եւ դրան հաջորդած Ամերիկա տեղափոխվելուց հետո: Այժմ Սասեքսի դուքսերն ապրում են Մոնտեսիտոյի շքեղ առանձնատանը, որը նրանք ձեռք են բերել հիփոթեքով։ Արդեն գրեթե մեկ տարի է կորոնավիրուսի պանդեմիայի եւ փակ սահմանների պատճառով արքայազն Հարին չի տեսել իր հարազատներին, որոնք մնացել են օվկիանոսի այն կողմում:
Թոմ Բրեդբին ծանոթացել է արքայազն Հարի հետ, երբ նա դեռահաս էր։ Հենց Թոմն է դարձել 2019 թվականին Մեգանի եւ նրա ամուսնու՝ Աֆրիկայում ճանապարհորդության մասին ֆիլմի հեղինակը։ ITV հեռուստաալիքի հետ հարցազրույցում տղամարդը կիսվել է արքայազնի նոր կյանքի մասին անսպասելի տեղեկատվությամբ։ Թոմը բացահայտել է, թե ինչպես է մեկուսացման մեջ իրեն զգում բրիտանական թագուհու թոռը։ «Արքայազն Հարին խորը վշտի մոջ է, նրա սիրտը կոտրված է», - հայտարարել է Բրեդբին՝ խոսելով իր ընկերոջ եւ նրա ընտանիքի անդամների միջեւ լարված հարաբերությունների մասին:
Ընդ որում, նա չի թաքցնում, որ ամուսինները երջանիկ են Ամերիկայում։ «Նրանք այժմ համեմատաբար ավելի լավ են։ Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել հսկայական քանակությամբ իրադարձություններ, որոնց մասին ես չեմ կարող եւ չեմ ուզում խոսել։ Հավատացնում եմ ձեզ, շատ բաներ, որոնք արդեն ասվել են ինչ-մեկի կողմից, հստակ չեն ու սխալ են», - վստահեցրել է Թոմը։ Նա ընդգծել է, որ Հարին եւ Մեգանը գոհ են իրենց կյանքից, բայց դա չի մեղմացնում արքայազնի ողջ ցավը հարազատների համար, որոնցից նա բաժանվել է:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, սասեկսկու դուքսի ընկերը հիշեցրել է, որ 2020 թվականը բարդ տարի էր երկրի վրա գտնվող բոլոր մարդկանց համար: Նա նշել է, որ արքայազն Ուիլյամը նույնպես ծանր է ընկնում եղբոր հետ կոնֆլիկտի պատճառով։ Այս տարի Մեգանը եւ Հարին մտադիր են վերադառնալ Մեծ Բրիտանիա: Աղբյուրները ենթադրում են, որ զույգը կհայտնվի Եղիսաբեթ II-ի 95-ամյակի տոնակատարության ժամանակ, եթե, իհարկե, այդ պլաններին չխանգարի կորոնավիրուսը:
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը