ԽՈՅԵՐ
Այսօր դժվարին իրավիճակից դուրս գալու միակ ելքը կամքի ուժ ունենալն ու սիրելիի աջակցությունը զգալն է։ Առանց այս երկուսի անհնար կլինի խնդիրներից ազատվել։ Այո, այսօր դուք ստիպված եք զգոն եւ զգույշ լինել։ Ի դեպ, սա ունի նաեւ իր դրական կողմերը։ Եթե ձեզ հաջողվի հաղթահարել այս փորձությունը, վաղը Նա ավելի մեծ սեր ու հարգանք կտածի ձեր հանդեպ։
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը մոռացկոտ, ցրված եւ շփոթված կլինի, ինչը հունից կհանի ձեզ։ Բայց պետք չէ մանրուքների պատճառով նյարդայնանալ։ Թույլ մի տվեք, որ դրանք բացասական հետեւանքներ ունենան ձեր հարաբերությունների վրա։ Ավելի հանդուրժող եղեք. չէ՞ որ դուք նույնպես ժամանակ առ ժամանակ սխալվում եք։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը իրեն այնքան էլ հարմարավետ չի զգա ձեր կողքին։ Ուստի, փորձեք մի որոշ ժամանակ հանգիստ թողնել նրան՝ հասկանալով, որ վաղը նա նորից կլինի այնպիսին, ինչպիսին դուք եք նրան պատկերացնում։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը մեծ ցանկություն կունենան օգնել ձեզ հաջողության հասնելու գործում եւ աջակցել ձեր նպատակներից մեկը իրականացնելու հարցում։ Եվ նա կսատարի ձեզ ոչ միայն իր խոսքերով, այլեւ գործով։ Գնահատեք նրա ջանքերը։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Միմյանց հետ շփվելու հստակ սահմաններ գծեք եւ փորձեք պահպանել դրանք։ Իհարկե, կլինեն իրավիճակներ, որոնք կստիպեն վերանայել այդ սահմանները, սակայն պետք չէ չմտածված քայլեր անել։ Հակառակ դեպքում ձեր եւ Նրա միջեւ եղած սերն ու ջերմությունը կմարի եւ հնարավոր է, որ հայտնվեք բաժանման եզրին։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր զգացմունքները զսպելու եւ կառավարելու օր չէ։ Ասեք, խոստովանեք ձեր սերը Նրան։ Բարձրաձայնեք, որ ցանկանում եք միշտ ձեր սիրելի էակի կողքին լինել։ Համեստության զոհ մի դարձեք։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր շատ դժվար կլինի ձեզ համար ճիշտ որոշում կայացնել սիրելի մարդկանց եւ միայնության միջեւ։ Սակայն ձեր զգացմունքները կհուշեն, որ նրանից գոնե մեկի կորուստը ճակատագրական եւ աղետալի կլինի ձեզ համար։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությանը շատ դժվար կլինի համոզել, որ իրականում ձեր բոլոր մտավախությունները անտեղի են, ու ամեն ինչ շատ լավ է եւ իր ծրագրին համապատասխան։ Փորձեք հավատալ նրան, այլապես ինչու՞ եք նրա կողքին։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ինչ խնդրի առաջ էլ կանգնեք այսօր, կարող եք վստահ լինել, որ ձեր սիրելի անձնավորությունը պատրաստ է աջակցել ձեզ։ Նա անհամբերությամբ սպասում է ձեր հանդիպմանը, երազում է լսել ձեր ձայնը, որպեսզի ամուր գրկի եւ ձեզ հետ միասին ելք գտնի ստեղծված իրավիճակից։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեր սիրելի էակը ձեր կողքին է ոչ միայն ուրախ եւ հաճելի խոսքեր լսելու, այլեւ դժվարությունները ձեզ հետ հաղթահարելու, աջակցելու եւ իմաստուն խորհուրդներ տալու համար։ Ավելին, նրա հետ կիսվելով՝ դուք ավելի կվստահեք միմյանց եւ ձեր հարաբերությունները ավելի մտերմիկ կլինեն։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը հոգատարության եւ ջերմության կարիք կզգա։ Այսօր, առավել քան երբեւէ, նա ձեր սիրո եւ ջերմության պակաս ունի։ Իսկ ձեր շուրթերից հնչած «ՄԵՆՔ» բառը հարաբերությունները այլ հարթություն կտանի։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր երջանկությունը ամբողջովին ձեր ձեռքերում է։ Եթե ինքներդ չպայքարեք դրա համար, ոչ մեկը չի զբաղվի ձեզ համար օգտակար եւ կենսական նշանակություն ունեցող այդ գործով։ Ուստի, ժամանակ է, որ պատասխանատվությունը վերցնեք ձեր ուսերին։ Ճիշտ է, հեշտ չէ, բայց պարտադիր է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել