Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Կոնստանտին Իշխանովն աջակցել է Խաչատրյանի Տրիոյի նախաձեռնությունը

22:18, 4 փետրվարի

Գաղտնիք չէ, որ անցած տարին իսկական փորձություն էր ամբողջ մոլորակի համար։ Անշուշտ, այս իրավիճակը չէր կարող չանդրադառնալ նաեւ հայ երաժիշտների գործունեության վրա։ Խաչատրյանի անվան հանրահայտ Տրիոն, որը վերջին տարիներին հաճախ եւ ակտիվորեն հյուրախաղերով հանդես է գալիս ամբողջ աշխարհում, ստիպված է եղել գրեթե մեկ տարով մեծ դադար տալ։ 2020 թվականին տեղի չեն ունեցել երեք մեծ շրջագայություններ՝ Եվրոպայում (Գերմանիա եւ Ավստրիա), Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ), ինչպես նաեւ Ռուսաստանում: Այս պահին անսամբլը մեծ շրջագայություն ուներ 2020 թվականի փետրվարին՝ Ռուսաստանի քաղաքներում եւ Մերձբալթյան երկրներում։ Դժվար է պատկերացնել, ինչ է նշանակում երաժիշտների համար, ովքեր սովորել են տարեկան 70-80 համերգ ունենալ աշխարհի տարբեր բեմերում, տանը մնալ մի քանի ամսով, մի իրավիճակում, երբ ապագան դժվար է կանխատեսել։

Բարեբախտաբար, փետրվարի 10-ին Խաչատրյանի անվան Տրիոն ամբողջ տարվա ընթացքում առաջին համերգով բեմ դուրս կգա Խաչատրյանի տուն-թանգարանում,  իսկ մարտին համերգային շրջագայության կմեկնի 11 համերգներով՝ Ռուսաստանի քաղաքներով։

Առանց անակնկալների նույնպես չի ստեցվել. կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով չի կարողացել ժամանել թավջութակահար Կարեն Քոչարյանը՝ Տրիոյի հիմնադիրը, եւ առաջիկա ելույթներում նրան կփոխարինի երիտասարդ, տաղանդավոր երաժիշտ Արտյոմ Իոանիսյանը։

-Վաղուց նման ցանկություն չի եղել նվագել եւ հասկանալ փորձերի արժեքը, ինչպես հիմա՝ այս դադարից հետո։ Այնպիսի տպավորություն է, որ նորից պատրաստվում ենք բեմ դուրս գալ, թեեւ անսամբլն արդեն քսան տարուց ավելի է կա։ Մենք շատ ուրախ ենք այս հնարավորության համար ու անչափ շնորհակալ ենք Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամին եւ անձամբ հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին, ով աջակցեց համերգների այս փուլի հետ կապված մեր գաղափարին, - ասել է Տրիոյի դաշնակահարուհի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։

Կոնստանտին Իշխանովը նշել է, որ ինքը վաղուց է ծանոթ Խաչատրյանի անվան Տրիոյին եւ ուշադիր հետեւում է նրանց ելույթներին։ «Պետք է ասեմ, որ մենք բավականին հաճախ եւ հաջող համագործակցել ենք նախորդ տարիներին։ Խաչատրյանի անվան Տրիոն մեր փառատոներում ելույթ է ունեցել Մալթայում, Ղազախստանում, Ռուսաստանում, Իտալիայում։ Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ օգնել նրանց վերադառնալ լիարժեք համերգային գործունեությանը։ Ինձ համար շատ կարեւոր է արժանի հայ երաժիշտների զարգացումն ու հաջող կարիերան, ինչպիսին է Խաչատրյանի անվան Տրիոն։ Հուսով եմ, որ մենք եւս մեկ անգամ կհանդիպենք մեր նախագծերում»։

Փետրվարի 10-ին Խաչատրյանի տուն-թանգարանում կայանալիք համերգի ծրագրում Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի ստեղծագործություններն են, Ալեքսեյի նոր եռյակի պրեմիերան։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search