«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Արտո Թունջբոյաջյանը եւ Վահագն Հայրապետյանը՝ միանգամայն նոր ծրագրով երեւանյան Bourbon St.-ում (ֆոտոռեպորտաժ)

11:19, 14 սեպտեմբերի

Երեկ երեկոյան՝ սեպտեմբերի 13-ին, երեւանյան Bourbon St.-ում պատմական իրադարձություն է կայացել. առաջին անգամ իրենց համատեղ երաժշտական կարիերայի ընթացքում երկուսով ելույթ են ունեցել հանրահայտ Armenian Navy Band խմբի անդամներ Արտո Թունջբոյաջյանը եւ Վահագն Հայրապետյանը:

Երաժիշտները հանդես են եկել միանգամայն նոր՝ իմպրովիզացիոն ծրագրով, որն ավանգարդ ֆոլքի միախառնում է հայկական ժողովրդական երաժշտության, ջազի, տանգոյի եւ նույնիսկ դասականի հետ: Իրադարձությունը պատմական էր, եւ այդ կապակցությամբ երաժիշտները երկար էին պատրաստվել: Ակումբի այցելուներին հաճելի անակնկալ էր սպասում:

Կատարյալ լռության մեջ «Պարել» երգը կատարելով՝ դահլիճ մտան Արտոն եւ Վահագնը, ընդ որում՝ Արտոն, ինչպես միշտ, յուրօրինակ իմպրովիզացիոն լուծում էր գտել. նա իրեն եւ Վահագնին նվագակցում էր ավազով շշերի օգնությամբ:

Արտոն նվագում էր լարային եւ հարվածային, իսկ Վահագնը՝ ստեղնաշարային գործիքները: Ամբողջ համերգի ընթացքում նրանք անընդհատ զարմացնում էին հանդիսատեսին նոր ու նոր երաժշտական անակնկալներով: Արտո Թունջբոյաջյանն աշխարհահռչակ ավանգարդ երաժիշտ է, կոմպոզիտոր եւ մուլտիգործիքավորող:

Արտոն «Գրեմմի» եւ World Music Award մրցանակների դափնեկիր է, հանդես է գալիս ֆոլք, ջազ, էմբիենթ, ֆոլք-ռոք ժանրերում: Նա ստեղծել է Armenian Navy Bandy խումբը, որի կազմում նվագում են այնպիսի հայտնի ջազիստներ, ինչպիսիք են Վահագն Հայրապետյանը եւ Արմեն Հյուսնունցը:

Նա երաժշտություն է գրել մի շարք հայկական եւ արտասահմանյան ֆիլմերի համար, ԱՄՆ-ում համագործակցել է ջազի լեգենդներ Չեթ Բեյքերի, Էլ Դի Մեոլայի եւ Ջո Զավինուլայի, ինչպես նաեւ Փոլ Վինթերի եւ «Earth Band»-ի հետ:

Բացի այդ, Արտոն համագործակցել է նաեւ հայտնի System of A Down ռոք-խմբի հիմնադիր Սերժ Թանկյանի հետ, որի արդյունքում թողարկվել է հայտնի Serart ձայնասկավառակը: Վահագն Հայրապետյանը հայտնի ջազ դաշնակահար, կոմպոզիտոր է, «Կատուներ» խմբի հիմնադիրը: Հայրապետյանը ելույթ է ունեցել այնպիսի ջազմենների հետ, ինչպիսիք են Իգոր Բութմանը, Դանիիլ Կրամերը, Էլվին Ջոնսը, Բարրի Հարրիսը:

Նա հանդես է գալիս Armenian Navy Band խմբի կազմում, ինչպես նաեւ ղեկավարում է «Կատուներ» ջազ-ռոք սեպտետը: 2011 թվականին Հայրապետյանը երաժշտություն է գրել հայտնի հայ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ աղմուկ բարձրացրած «Խճճված զուգահեռներ» ֆիլմի համար, ինչպես նաեւ ձայնագրել է Singin′& Swingin’ անվանումով իր առաջին ջազային ձայնասկավառակը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search