Հայտնի ռեփեր Դավիթ Մանուկյանը, ինչպեսեւ նրա նախկին սիրելին՝ Օլգա Բուզովան, դժվարությամբ է հաղթահարում բաժանությունը։ Երիտասարդ զույգն արդեն մոտ էր ամուսնության ու երազում էր երեխաների մասին, սակայն ինչ-որ բան այնպես չի ընթացել։
Երաժիշտից բաժանվելուց հետո հեռուստահաղորդավարուհին հայտարարել է, որ երկար ամիսների ընթացքում ինքը ստիպված է եղել դիմանալ դավաճանությունների եւ նվաստացուցյչ վերաբերմունքի։ Հիասթափված Բուզովան նշել է, որ Դավան պարբերաբար ծեծի է ենթարկել իրեն, եւ որոշները հավատացել են դրան։
Ռեփերը երկար ժամանակ չի մեկնաբանել նախկին սիրելիի հայտարարությունները, սակայն ամեն բան սահման ունի։ «Դա դավաճանություն է։ Եթե այդքան վատն ես խոսում մարդու մասին, չես հարգում քեզ»,- «Պարեր աստղերի հետ» հաղորդման եթերում հայտարարել է նա։
Մանուկյանը չի կարողացել շոուի ընթացքում չանդրադառնալ սիրո ու ցավի թեմային։ Ինչպես եւ մրցույթի մյուս մասնակիցները, նա եւ պրոֆեսիոնալ պարուհի Դարյա Պալեյը մշտապես ստիպված են կիրք, զգացմունքային, հուզառատ համարներ ցուցադրել։ Խորասուզվելով հիասքանչ զուգընկերոջ հետ «սիրավեպում»՝ Դավիթն ամեն անգամ ուժեղ ցավ է զգում՝ հիշելով Օլգայի մասին։
«Երբ քեզ նվիրում ես ամբողջությամբ, իսկ քեզ վրա ցեխ են շպրտում… Սերը շատ դաժան է։ Ես սեր չեմ ուզում, ես հասկացա դա։ Երեւում է՝ ինձ համար այդպես ավելի հեշտ է։ Դու մարդու առաջ բացվում ես ամբողջ հոգով, իսկ նա բացասականն է ուղղում քեզ։ Սերը հարգանք է միմյանց նկատմամբ։ Այնտեղ, ուր սուտ եւ կեղտոտ մանիպուլիացիաներ են, սեր չկա»,- Ura.ru-ն մեջբերել է Մանուկյանի խոսքերը։
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից