NEWS.am STYLE-ը շարունակում է թոփ 20 իրերը ֆիլմերից, որոնք հաստատ պետք կգային մեզ կյանքում։ Եթե բաց եք թողել 1 մասը, ապա անցեք հղումով։
Իսկ ահա մենք շարունակում ենք...
15-րդ տեղ Նեյտրալիզատոր
«Սևազգեստ մարդիկ » ֆրանշիզան նվիրեց ֆանտաստիկ հարմարանք, իսկապես անգին նվեր նրանց համար, ովքեր լրացուցիչ հիշողությունների կարիք չունեն: Պարզապես պատկերացրեք, որ ինչ-որ մեկից պարտք եք վերցրել, բայց ի վիճակի չեք վերադառձնել։ Հոգ չէ։ Մենք վերցնում ենք նեյտրալիզատորը, ուղղում ենք նրա վրա, ում պետք է։ Մեկ պայծառ բռնկում և վերջ: Դուք այլևս պարտք չեք։ Նա մոռացավ պարտքի մասին։ Օհ, ինչքան հիշողություններ կարելի էր ջնջել մեկ քայլով ՝ թե՛ ուրիշների, թե՛ անձնական:
14-րդ տեղ Սմոքինգ
Հին լավ Ջեքի Չանն իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդիսատեսին ծիծաղ ու ուրախություն է պարգևում: Իսկ «Սմոքինգ» ֆիլմում նա տղամարդկանց նվիրեց ոճային սմոքինգ: Եվ ոչ միայն սմոքինգ, որով կարող ես տեղ գնալ , այլ բարձր տեխնոլոգիական հարմարանք մի շարք հնարավորություններով ՝ մարտարվեստի հմտություններից մինչև պար, երգ ու պատեր բարձրանալ: Այո, նման սմոքինգում վախենալու չէ գնալ սեփական հարսանիքին։ Դուք երբեք չգիտեք, կարող է փոշմանես, այնպես որ գոնե ողջ ու առողջ փախչելու հնարավորություն կլինի:
13-րդ տեղ Անտեսանելիության թիկնոց
Այնպես ես երբեմն ուզում անհետանալ, չքանալ, գետինը մտնել: Բայց սպասեք, ինչու՞ այդպիսի ծայրահեղություններ:
Հարրի Փոթթերի տիեզերքը մեզ հիանալի իր է նվիրել, որով կարող ես հեշտությամբ անտեսանելի դառնալ: Մենք վերցնում ենք անտեսանելիության թիկնոցը, գցում մեզ վրա և ահա, դուք անտեսանելի եք:
Թիկնոցի սեփականատերը հեշտությամբ կարող էր հաղթել պաղկվոցիի չեմպիոնատը...
12 -րդ տեղ Պալանտիր
Մեր դարում հանրային տեսախցիկների օգնությամբ մենք հեշտությամբ կարող ենք իմանալ, թե ինչ է կատարվում աշխարհի տարբեր մասերում: Իսկ Ի՞նչ կլինի, եթե տեսնեիք երկրի յուրաքանչյուր միլիմետրը:
«Մատանիների տիրակալ» տիեզերքից ստացված պալանտիրը ձեզ այս հնարավորությունը կտա: Եվ նույնիսկ ավելին։ Եթե հսկայական կամքի ուժ ունեք, կարող եք նույնիսկ կարդալ այն մարդկանց մտքերը, որոնց տեսնում եք պալանտիրում: Համաձայնվեք ՝ պետքական իր պոկերում։
11-րդ տեղ Ջեքի կողմնացույցը
Կորցե՞լ եք ձեր բանալիները: Չե՞ք կարողանում գտնել ձեր հեռուստացույցի հեռակառավարիչը: Կորցրե՞լ եք դրամապանակը։
Ջեք Ճնճղուկի կողմնացույցով (կներեք, կապիտան Ջեք Ճնճղուկ), այս բոլոր անհարմարությունները միանգամից կվերանան, քանի որ կողմնացույցը ձեզ ցույց կտա ուղղությունը դեպի այն, ինչի մասին առավել շատ եք փափագում:
Կարող եք գտնել կրտսեր եղբոր խնայատուփը, թխվածքաբլիթներ և քաղցրավենիք, որոնք մայրիկը թաքցրել է՝ ասելով, որ սա հյուրերի համար է: Այն ամենը, ինչ կորցրել եք կամ փնտրում եք, ակնթարթորեն կհայտնաբերեք կողմնացույցի օգնությամբ, որը մեզ տրամադրեց «Կարիբյան ծովի ծովահենների» ֆրանշիզան:
Շարունակելի…
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար