Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Դերում խորասուզվելու համար Շայա Լաբաֆը սպանել է թափառող շների

16:42, 19 փետրվարի

Դերասան Շայա Լաբաֆը երգչուհի FKA twigs-ին (իսկական անունը՝ Տալիա Դեբրետ Բարնեթ) պարծեցել է, որ սպանել է թափառող շների։ Այդ մասին արտիստը հայտնել է «Elle» ամսագրին տված հարցազրույցում։

FKA twigs-ի խոսքով՝ Լաբաֆը դա արել է «Հարկահավաքը» ֆիլմի դերում խորասուզվելու համար. այն թողարկվել է 2020թ․-ին։ Այս քրեական թրիլլերում դերասանը կատարել է ավազակ Կրիպերի դերը, որը զուընկերոջ հետ հարկեր է հավաքում Լոս Անջելեսի հեղինակավոր ավազակների համար։

«Ես նրան ասացի. «Դա շատ վատ է։ Ինչո՞ւ ես անում դա»։ Եվ նա պատասխանեց. «Որովհետեւ ես լուրջ եմ ընդունում արվեստը։ Դու ինձ չես աջակցում իմ ստեղծագործության հարցում։ Դա այն է, ինչ ես անում եմ։ Դա քեզ համար երգելը չէ։ Ես չեմ պատրաստվում բեմ բարձրանալ հանուն մի քանի շարժման, ես դերի մեջ եմ»։ Նա ամաչեցնում էր ինձ, կարծես թե ես չէի հասկանում, թե ինչ է նշանակում դերասան լինել»,- հիշել է FKA twigs-ը։

Ավելի վաղ տված հարցազրույցում երգչուհին հայտարարել է, որ Լաբաֆն իրենից պահանջել է մշտապես մերկ քնել։

2020թ․-ի դեկտեմբերին FKA twigs-ը Լաբաֆի դեմ, որի հետ հանդիպել է մոտ մեկ տարի,  դատական հայց է ներկայացրել՝ նրան մեղադրելով ֆիզիկական եւ հոգեբանական բռնության համար։

Լուսանկարը՝ Facebook


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search