«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության կազմակերպիչներին մեղադրել են կոռուպցիայի եւ ռասիզմի համար

12:16, 23 փետրվարի

«Los Angeles Times»-ը հետաքննություն է հրապարակել Հոլիվուդում միջազգային մամուլի ասոցիացիայում (HFPA) ֆինանսական սխեմաների մասին. ասոցիացիան հանձնում է «Ոսկե գլոբուս» մրցանակը։ Թերթի հաղորդմամբ՝ անդամների հոնորարների չափն, ամենայն հավանականությամբ, հակասում է ԱՄՆ օրենսդրությանը։

Պարբերականի տվյալների համաձայն՝ HFPA-ի 87 մասնակից ոչ կոմերցիոն կազմակերպության չափանիշներով՝ չափազանց բարձր վճարներ է ստանում։ Ընթացիկ ֆինանսական տարվա ընթացքում, որը կավարտվի 2021թ․-ի հունիսին, HFPA-ն իր անդամներին 2,15 մլն դոլար է հատկացրել։ Ըստ  հաշվետվություններին՝ հունվարին ավելի քան 20 մարդ 3465 դոլար է ստացել արտասահմանյան ֆիլմեր դիտելու համար. բացի այդ՝ գործուղումների կոմիտեի անդամներն ամեն ամիս 2310 դոլար են վաստակում, արխիվային կոմիտեինը՝ 2200 դոլար, փառատոնի կոմիտեի անդամները՝ 1100 դոլար, իսկ պատմական կոմիտետի անդամները՝ 1000 դոլար։

Հոդվածում հիշատակվում են նաեւ մամուլի ասուլիսների մոդերատորները. նրանք յուրաքանչյուր ամիս 1200 դոլար են վաստակում։ Իսկ կայքում հրապարակումները ֆիանսական նախորդ տարում մասնակիցներին 585000 դոլար են բերել։

Բացի այդ՝ HFPA-նն առատաձեռն վճարում է նրանց, ովքեր ներառված են տնօրեններին խորհրդում։ Դրա հինգ անդամ հարկային տարում, որն ավարտվել է 2019թ․-ի հունիսի 30-ին, 63433-135957 են ստացել։ Այդ շրջանում տնօրենների խորհրդի ղեկավարները 22915-78079 դոլար են վաստակել։

Փորձագետները, որոնց թերթը մեջբերում է, այս գումարներն «արտասովոր» են անվանել կազմակերպության համար, որն ազատված է հարկերի վճարումից։ Ինսայդերները նշում են, որ HFPA-ի անդամների հոնորարները սկսել են աճել մոտ 10 տարի առաջ, երբ լրագրության շուկան սկսել է տնտեսական անկում ապրել։

«Los Angeles Times»-ը նաեւ գրում է, որ «Ոսկե գլոբուս» մրցանակի հավակնորդ դառնալու վրա հաճախ ազդում են HFPA-ի հետ ջերմ հարաբերությունները։ Որպես օրինակ թերթը ներկայացնում է «Էմիլիան Փարիզում» սերիալը, որը մամուլում բազմաթիվ բացասական արձագանքներից հետո երկու մրցանակ է ստացել, այդ թվում «Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում։ Պարբերականի տեղեկություններով՝ նախորդ տարի Paramount TV-ն HFPA-ի ամդամներին հրավիրել է Ֆրանսիա նկարահանումների եւ նրանց տեղավորել թանկարժեք հյուրանոցներում։ «Նրանց վերաբերվում էին թագավորների ու թագուհիների նման»,- հիշել է թերթի զրուցակիցներից մեկը։

Variety-ի հետ զրույցում HFPA-ին մոտ կանգնած աղբյուրը ենթադրել է, որ անդամները բոնուսներ են ստանում ծառայությունների համար, որոնք դուրս են նրանց լիազորություններից։ Նա կարծում է, որ այդ դեպքում նրանք կարող են գործել որպես վարձու աշխատակիցներ։

Սա HFPA-ի հետ կապված առաջին սկանդալը չէ։ Նախորդ տարի նորվեգացի լրագրող Քերսթի Ֆլան դատական հայց է ներկայացրել «Ոսկե գլուսբի» կազմակերպիչների դեմ իրեն ասոցիացիայի կազմ ընդունելը մերժելու համար։ Նա HFPA-ն բնորոշել էր որպես կարտել, որը մոնոպոլիզացնում է հասանելիությանը մամուլի միջոցառումներին եւ խույս է տալիս հարկերի վճարումից։ Նոյեմբերին դատարանը մերժել է լրագրողի հայցը։

«Ոսկե գլոբուս» մրցանակի հանձնմնա 78-րդ արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել